Վարդան Պետրոսյան
22.02.2025
Տվյալ ցանկից հանվել Ուկրաինան, Բելառուսը, չեն ներառվել պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող այնպիսի խոշորագույն երկներն, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը, ինչպես նաև Իսրայելը: Հաշվի առնելով, որ թունաբանահիգիենիկ հետազոտություների մի մասն անցկացվում են կենդանիների վրա՝ առաջադեմ երկներում (հատկապես ԵՄ-ում), հորդորում են զերծ մնալ թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնելուց և՝ որպես այլընտրանք, առաջարկում են օգտվել տասնամյակներ շարունակ իրականացված գիտական հետազոտություների արդյունքներից: Այդ պատճառով Հնդկաստանում հիմնվել են ժամանակակից լաբորատորիաներ, որոնք համապատասխանում են ԵՄ ստանդարտներին։ Հնդկաստանում և Չինաստանում գործող լաբորատորիաներից օգտվում են նաև ԵՄ երկրները, որոնց արտադրանքի գրանցումը Հայաստանում իրականացվում է պարզեցված կարգով։ Կից ներկայացնում եմ իտալական արտադրանքի թունաբանահիգիենիկ գնահատումը, որն անցկացվել է Հնդկաստանում։ Առաջարկում եմ ցանկում ներառել Ուկրաինան, Բելառուսը, Հնդկաստանը, Չինաստանը, Իսրայելը, հակառակ դեպքում տվյալ երկրներում արտադրված և/կամ թունահիգենիկ գնահատում անցած թունաքիմիկատները դառնում են արգելված ՀՀ ներմուծման համար։