«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - За
-
8 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «նպատակով» բառից հետո լրացնել «կամ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 6-րդ կետի «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ․
«7) Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացնել սթափության վիճակի ստուգում»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-րդ կետ․
«1․1) Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պայմաններում Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
31.01.2025 - 15.02.2025
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Уголовное законодательство
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1158
Принт