Հիշել նախագիծը

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

11%89%

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «նպատակով» բառից հետո լրացնել «կամ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում,» բառերը:

 

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • 6-րդ կետի «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով:
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ․

«7) Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացնել սթափության վիճակի ստուգում»:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-րդ կետ․

«1․1) Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պայմաններում Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.01.2025 - 15.02.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1091

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ