ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի________________-ի N- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի «Օտարերկրյա պետություններում կազմակերպված եվ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը սահմանելու մասին» N 1699-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 4.4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերն ու «Վիճակախաղերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ» բառերով.
3) որոշման 1-ին կետում «ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը» բառերը փոխարինել «խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման դեպքերը, կարգը» բառերով,
4) որոշման հավելվածի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ».
բ. 1-ին կետում «ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը» բառերը փոխարինել «խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման դեպքերը, կարգը» բառերով:
գ. 2-րդ կետում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)» բառերով:
դ. 3-րդ և 4-րդ կետում «ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի» բառերը փոխարինել «խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող» բառերով:
ե. 4-րդ, 9-րդ, 13-րդ, 16-րդ և 19-րդ կետերում «լիազոր» բառը փոխարինել «վերահսկող» բառով:
է. 11-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ և 20-րդ կետերում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով:
թ. 12-րդ կետում «ֆինանսների նախարարին» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերով:
ժ. 13-րդ կետում «(այսուհետ՝ ՀԾԿՀ)» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ այդ կայքերի միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման սահմանափակումն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար։» բառերով:
ժա. 18-րդ կետում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքների» բառերը փոխարինել «Օրենքի» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
-
Обсуждалось
07.01.2025 - 22.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
Просмотры 1845
Принт