Добавить в избранное
«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
29 - За
-
6 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարեն Աբրահամյան 30.12.2024 15:17:40 | Հաշմանդամություն ունեցող անձինք պարտավոր են անցնել ֆուկցիոնալության գնահատում՝ օրենքով սահմանված կարգով առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում ապահովագրական փաթեթ ստանալու համար: Այս հատվածը խնդրում եմ պարզաբանել.խոսքը նաև անժամկետ հաշմանդամություն ունեցող անձա՞նց մասին է։ | «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում ներառված է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի 3-րդ հոդվածում սահմանված է, որ հաշմանդամություն ունեցող անձինք, բացառությամբ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների, եթե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը պարտավոր են անցնել ֆուկցիոնալության գնահատում՝ օրենքով սահմանված կարգով առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում ապահովագրական փաթեթ ստանալու համար: | |
2 | Կրիստինա Մուրադյան 10.01.2025 15:30:45 | Առողջապահության նախարարությանը, կառավարության և Ազգային ժողովին կոչ եմ անում օրենքը ընդունել որքան հնարավոր է շուտ: Սպասում էինք, որ ապահովագրությունը կսկսի գործել 2025 թվականի հունվարի մեկից, սակայն մեծ ափսոսանքով իմացանք, որ հետաձգվել է համակարգի ներդնումը: Կարծում եմ ապահովագրական համակարգի ներդնումը հրատապ է` հաշվի առնելով, թե որքան ծախս են կատարում քաղաքացիները իրենց առողջական խնդիրները լուծելու նպատակով: | Ընդունվել է ի գիտություն | |
3 | Կրիստինա Մուրադյան 10.01.2025 15:30:45 | Առաջարկում եմ նաև, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակառուները լիովին ազատված լինեն պահովագրական վճար վճարելու պարտականությունից: | Նախագծով նախատեսվում է, որ 63 և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների ապահովագրավճարն ամբողջությամբ սուբսիդավորվում է ՀՀ պետական բյուջեից։ | |
4 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 13.01.2025 15:51:45 | Նախագծի Հոդված 7-ի 3-րդ մասում «տրամադրում են» բառերը փոխարինել «տրամադրվում են» բառով։ | Ընդունվել է։ | |
5 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 13.01.2025 15:51:45 | Հոդված 7-ի 4-րդ մասի 3-րդ կետում «համարժեք ծառայություն» եզրույթը հասկանալի չէ։ Առաջարկում ենք հստակեցնել։ | Համարժեք ծառայությունը ենթադրում է միևնույն հիվանդության կամ վիճակի ախտորոշման և/կամ բուժման նպատակով մատուցվող ծառայություն | |
6 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 13.01.2025 15:51:45 | Հոդված 8-ում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի ցանկում ներառված չեն ատամնաբուժական ծախսերը։ Առաջարկում ենք դրանք ևս ներառել։ | Ատամնաբուժական ծախսերը որպես առանձին ծախսային միավոր, հաշվապահական հաշվառման և ծախսերի տնտեսագիտական դասակարգման մեջ չեն առանձնացվում, այլ դրանք համընդհանուր ատամնաբուժական ծառայության մատուցման համար իրականացվող այն նույն ծախսերն են, որոնք թվարկված են 8–րդ հոդվածում | |
7 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 13.01.2025 15:51:45 | Հոդված 11-ի 3-րդ մասում «ապա նրա նկատմամբ տարածվում են սույն օրենքի իրավական վիճակը բարելավող նորմերը» արտահայտությունը վերաձևակերպման կարիք ունի։ Հավանաբար պետք է գրել «նրա ապահովագրության համար հիմք է ընդունվում այն կարգավիճակը, որի համար նախատեսված են ավելի բարենպաստ պայմաններ»։ | Ընդունվել է: Տարընկալումից խուսափելու նպատակով խմբագրական վերանայումներ են կատարվել: | |
8 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 13.01.2025 15:51:45 | Հոդված 11-ի 2-րդ մասի 15-րդ կետը հակասում է նույն հոդվածի 4-րդ մասին։ 15-րդ կետում նշված անձանց համար ապահովագրություն ունենալու պահանջ է սահմանված։ Միևնույն ժամանակ, հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ այդ «անձանց առողջության համապարփակ ապահովագրությունն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ մասի 11-ից 14-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց ցանկությամբ՝ նրանց կողմից Լիազոր մարմնի սահմանված կարգին և օրինակելի ձևին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում»։ Անհրաժեշտ է հստակեցնել՝ 15-րդ կետում նշված անձանց համար ապահովագրությունը պարտադիր է, թե՞ ըստ համապատասխան անձանց ցանկության է։ | Ընդունվել է: Տարընկալումից խուսափելու նպատակով խմբագրական վերանայումներ են կատարվել: | |
9 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 13.01.2025 15:51:45 | Նախագծի 14-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանվում է, որ «Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) վճարած ապահովագրավճարը, որպես սոցիալական ծախս փոխհատուցվում (վերադարձվում) է եկամտային հարկի գումարից Կառավարության կողմից սահմանված կարգով և չափով։» Դա ենթադրում է կրկնակի վարչարարություն։ Առաջարկում ենք, որ այն դեպքում, երբ աշխատողը չունի եկամտային հարկի հետվերադարձով հիփոթեկային վարկ, աշխատողի ապահովագրավճարն անմիջապես հաշվարկվի և փոխանցվի Հիմնադրամին իր կողմից վճարած եկամտային հարկից։ Կարծում ենք, որ արդար չէ, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մարմանն ուղղվում է որոշ աշխատողների և նույնիսկ նրանց ընտանիքի անդամների վճարած եկամտային հարկն ամբողջությամբ, իսկ ապահովագրավճարը, որը համեմատաբար փոքր գումար է, նախատեսվում է փոխհատուցել միայն մասամբ։ Ըստ նախագծի՝ աշխատողների աշխատավարձից նախատեսվում է ամսական գանձել 4000-ից մինչև 13700 դրամ։ Կարծում ենք, որ սա հանգեցնելու է հավելյալ սոցիալական լարվածության՝ գնաճի, հանրային տրանսպորտի, գույքահարկի, աղբահանության արժեքների բարձրացման պայմաններում և զգալի վատթարացնելու է աշխատողների վիճակը։ Պետական աշխատողների դեպքում, որոնք այժմ, ունեն ապահովագրություն, որի համար վճարում է պետությունը, տեղի է ունենում պայմանների վատթարացում, քանի որ նրանց կողմից փաստացի տնօրինվող եկամուտը նվազելու է։ Նման իրավիճակից խուսափելու համար լուծումներից մեկը կարող է լինել հաշվարկված աշխատավարձի ավելացումը ապահովագրավճարի չափով։ | Եկամտային հարկից հետ վերադարձի կարգավորումը նախատեսվում է իրականացնել ինքնաշխատ եղանակով՝ ՊԵԿ–ի տվյալների բազայի հետ փոխգործելիության մեխանիզմների ձևավորման միջոցով։ Ֆինանսական բեռի վերաբերյալ դատողությունները միակողմանի են, քանի որ չեն համադրվում անձանց կողմից կատարվող առողջապահական ծախսերի մեծության, դրանց անսպասելիությամբ պայմանավորված ֆինանսական ռիսկերի առաջացման, անձանց առողջությանը հասցված վնասի պատճառով աշխատունակության կորստի, աշխատավայրում ձևական ներկայության, կյանքի որակի անկման և այլ բացասական երևույթների ազդեցության հետ, որոնց բեռը, ըստ որոշ գնահատականների, միայն հիմնական երեք հիվանդությունների մասով (սիրտ-անոթային հիվանդություններ, օնկոլոգիական հիվանդություններ, շաքարային դիաբետ) կազմում է տարեկան շուրջ 372,0 մլրդ դրամ (70e5e6b86702636ee880df101e8199cf.pdf (nih.am)։ Բացի դա, ներկայացված դիտարկումներում հաշվի չեն առնվում օրենքով առաջարկվող սուբսիդավորման համակարգի առկայությունը։ Օրենքի նախագծով նախատեսվում է նաև գործատուների կողմից կամավորության հիման վրա ապահովագրավճարի՝ աշխատողի կողմից վճարվող չափի ամբողջությամբ կամ մասնակի սուբսիդավորման իրականացում, ինչը չի բացառում դրա աշխատավարձի չափի բարձրացման միջոցով ապահովումը։ | |
10 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 13.01.2025 15:51:45 | Հոդված 30-ի երկրորդ մասում «աշխատողների» կամ «աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական միավորումների» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի» բառերով։ Աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոչ բոլոր հասարակական միավորումներն են, որ հանդիսանում են աշխատողների ներկայացուցիչ։ Անհրաժեշտ է, որ հոգաբարձուների խորհրդում ներկայացված լինի առավել ներկայացուցչական կառույցի ներկայացուցիչ։ Նույն փոփոխություններն առաջարկում ենք կատարել հոդված 32-ի 2-րդ մասում, և հոդված 33-ի 2-րդ մասում։ | Ընդունելի չէ, քանի որ հասարակական հատվածի ընդգրկման համար նախագծով առաջարկվում է առավել մրցակցային և արդար ընթացակարգերի կիրառում, մասնավորապես՝ Նախագծի հոդված 30-ի 3-րդ մասը սահմանում է, որ Բուժաշխատողների, պացիենտների, աշխատողների, գործատուների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական միավորումների՝ հոգաբարձուների խորհրդում ընդգրկվելու կարգը հաստատում է Կառավարությունը: Նախատեսվում է, որ կառավարության որոշմամբ կսահմանվեն համապատասխան պահանջներ և չափանիշներ, որոնք բավարարող կազմակերպությունները իրավունք ձեռք կբերեն ներգրավել ԱՀԱ հիմնադրամի մարմինների աշխատանքներին: | |
11 | Նաիրա Դավթյան 13.01.2025 22:52:00 | Առողջապահության նախարարությանը, կառավարության և Ազգային ժողովին կոչ եմ անում օրենքը ընդունել որքան հնարավոր է շուտ: Համոզված էինք, որ ապահովագրությունը կսկսի գործել 2025 թվականի հունվարի մեկից, սակայն մեծ ափսոսանքով իմացանք, որ հետաձգվել է համակարգի ներդնումը: Կարծում եմ ապահովագրական համակարգի ներդնումը հրատապ է` հաշվի առնելով, թե որքան գրպանից ծախս են կատարում քաղաքացիները իրենց առողջական խնդիրները լուծելու նպատակով: | Ընդունվել է ի գիտություն |