Добавить в избранное

«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

83%17%

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը` ընդգծելով այն կարևոր հանգամանքը, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը:

ՀՀ կառավարության վերը նշված ծրագրում պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը:

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթում որպես 4-րդ մեգանպատակ ընդգծվում է այն բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը, որոնք ուղղված են առողջ ապրելակերպին, առողջության պահպանմանը, վերականգնմանը և արդյունավետ աշխատանքային գործունեությանը:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որի հավելված 1-ի 4.1 կետով նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման պահանջ:

Ըստ այդմ, «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է նշված պահանջից:

ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ, և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով:

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը` ընդգծելով այն կարևոր հանգամանքը, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը:

ՀՀ կառավարության վերը նշված ծրագրում պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը:

  • Обсуждалось

    30.12.2024 - 14.01.2025

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3559

Принт

Предложения

Նաիրա Դավթյան

13.01.2025

Առողջապահության նախարարությանը, կառավարության և Ազգային ժողովին կոչ եմ անում օրենքը ընդունել որքան հնարավոր է շուտ: Համոզված էինք, որ ապահովագրությունը կսկսի գործել 2025 թվականի հունվարի մեկից, սակայն մեծ ափսոսանքով իմացանք, որ հետաձգվել է համակարգի ներդնումը: Կարծում եմ ապահովագրական համակարգի ներդնումը հրատապ է` հաշվի առնելով, թե որքան գրպանից ծախս են կատարում քաղաքացիները իրենց առողջական խնդիրները լուծելու նպատակով:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

13.01.2025

Հոդված 30-ի երկրորդ մասում «աշխատողների» կամ «աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական միավորումների» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի» բառերով։ Աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոչ բոլոր հասարակական միավորումներն են, որ հանդիսանում են աշխատողների ներկայացուցիչ։ Անհրաժեշտ է, որ հոգաբարձուների խորհրդում ներկայացված լինի առավել ներկայացուցչական կառույցի ներկայացուցիչ։ Նույն փոփոխություններն առաջարկում ենք կատարել հոդված 32-ի 2-րդ մասում, և հոդված 33-ի 2-րդ մասում։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

13.01.2025

Նախագծի 14-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանվում է, որ «Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) վճարած ապահովագրավճարը, որպես սոցիալական ծախս փոխհատուցվում (վերադարձվում) է եկամտային հարկի գումարից Կառավարության կողմից սահմանված կարգով և չափով։» Դա ենթադրում է կրկնակի վարչարարություն։ Առաջարկում ենք, որ այն դեպքում, երբ աշխատողը չունի եկամտային հարկի հետվերադարձով հիփոթեկային վարկ, աշխատողի ապահովագրավճարն անմիջապես հաշվարկվի և փոխանցվի Հիմնադրամին իր կողմից վճարած եկամտային հարկից։ Կարծում ենք, որ արդար չէ, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մարմանն ուղղվում է որոշ աշխատողների և նույնիսկ նրանց ընտանիքի անդամների վճարած եկամտային հարկն ամբողջությամբ, իսկ ապահովագրավճարը, որը համեմատաբար փոքր գումար է, նախատեսվում է փոխհատուցել միայն մասամբ։ Ըստ նախագծի՝ աշխատողների աշխատավարձից նախատեսվում է ամսական գանձել 4000-ից մինչև 13700 դրամ։ Կարծում ենք, որ սա հանգեցնելու է հավելյալ սոցիալական լարվածության՝ գնաճի, հանրային տրանսպորտի, գույքահարկի, աղբահանության արժեքների բարձրացման պայմաններում և զգալի վատթարացնելու է աշխատողների վիճակը։ Պետական աշխատողների դեպքում, որոնք այժմ, ունեն ապահովագրություն, որի համար վճարում է պետությունը, տեղի է ունենում պայմանների վատթարացում, քանի որ նրանց կողմից փաստացի տնօրինվող եկամուտը նվազելու է։ Նման իրավիճակից խուսափելու համար լուծումներից մեկը կարող է լինել հաշվարկված աշխատավարձի ավելացումը ապահովագրավճարի չափով։

Узнать больше