Add to favourites

«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 30.12.2024 15:17:40 Հաշմանդամություն ունեցող անձինք պարտավոր են անցնել ֆուկցիոնալության գնահատում՝ օրենքով սահմանված կարգով առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում ապահովագրական փաթեթ ստանալու համար: Այս հատվածը խնդրում եմ պարզաբանել.խոսքը նաև անժամկետ հաշմանդամություն ունեցող անձա՞նց մասին է։ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում ներառված է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի 3-րդ հոդվածում սահմանված է, որ հաշմանդամություն ունեցող անձինք, բացառությամբ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների, եթե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը պարտավոր են անցնել ֆուկցիոնալության գնահատում՝ օրենքով սահմանված կարգով առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում ապահովագրական փաթեթ ստանալու համար: