Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015․ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

60%40%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը, և նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվեց, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում բտճմ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի  N 108-Ն հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում բտճմ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է այն հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ։

  • Обсуждалось

    25.12.2024 - 10.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 833

Принт

Предложения

Համեստ Մելիքյան

07.01.2025

Բարև Ձեզ, ի պատասխան Ձեր մենկնաբանության՝ Իրավունքների ոտնահարման որևիցե խնդիր չկա, քանի որ ՀՀ կառավարության սույն որոշմամբ սահմանվում են այն պայմանները, որոնց բավարարման դեպքում կտրամադրվի հավելավճար: Միևնույն ժամանակ նշված կարգավորումը միտված է բացառելու ուսումնական հաստատություններում ԲՏՃ առարկաների արհեստական տրոհումը և վարչական աշխատողներին այդ դասաժամերի տրամադրումը, կխնդրեմ հարցը դիտարկել այն տեսանկյունից, որ ԲՏՃ առարկաների ուսուցիչների պակաս կա, և վարչատնտեսական աշխատողները ըստ օրենքի երկու անգամ հայտարարված մրցույթից հետո ուսուցչի թափուր տեղը չհամալրվելուց հետո են դասավանդում: Շնորհակալություն:

Համեստ Մելիքյան

05.01.2025

Բարև Ձեզ, կխնդրեմ պարզաբանում տալ 5 կետի վերաբերյալ՝ Միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, ինչպես նաև վարչատնտեսական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար սույն կարգով նախատեսված լրավճար չի տրամադրվում։ Համարում եմ, որ կետը հակասում է Մարդու իրավունքների պահպանմանը,, եթե ուսուցիչը ԲՏՃ ոլորտի առարկա է դասավանդում, բոլոր դեպքերում պետք է օգտվի լրավճարից:

Արմինե Հակոբյան

28.12.2024

Ողջունելի նախագիծ է։ Կարծում եմ այն կնպաստի, որպեսզի աշակերտների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ վերջին տարիներին առաջացած պասիվությունը փոխվի և ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության բաժիններում դիմորդների աճ գրանցվի։ Շնորհակալություն նախագծի համար։

Узнать больше