Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015․ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմինե Հակոբյան 28.12.2024 19:31:48 | Ողջունելի նախագիծ է։ Կարծում եմ այն կնպաստի, որպեսզի աշակերտների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ վերջին տարիներին առաջացած պասիվությունը փոխվի և ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության բաժիններում դիմորդների աճ գրանցվի։ Շնորհակալություն նախագծի համար։ | Շնորհակալություն | |
2 | Համեստ Մելիքյան 05.01.2025 13:17:22 | Բարև Ձեզ, կխնդրեմ պարզաբանում տալ 5 կետի վերաբերյալ՝ Միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, ինչպես նաև վարչատնտեսական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար սույն կարգով նախատեսված լրավճար չի տրամադրվում։ Համարում եմ, որ կետը հակասում է Մարդու իրավունքների պահպանմանը,, եթե ուսուցիչը ԲՏՃ ոլորտի առարկա է դասավանդում, բոլոր դեպքերում պետք է օգտվի լրավճարից: | Շնորհակալություն հարցի համար: Իրավունքների ոտնահարման որևիցե խնդիր չկա, քանի որ ՀՀ կառավարության սույն որոշմամբ սահմանվում են այն պայմանները, որոնց բավարարման դեպքում կտրամադրվի հավելավճար: Միևնույն ժամանակ նշված կարգավորումը միտված է բացառելու ուսումնական հաստատություններում ԲՏՃ առարկաների արհեստական տրոհումը և վարչական աշխատողներին այդ դասաժամերի տրամադրումը: | |
3 | Համեստ Մելիքյան 07.01.2025 19:48:36 | Բարև Ձեզ, ի պատասխան Ձեր մենկնաբանության՝ Իրավունքների ոտնահարման որևիցե խնդիր չկա, քանի որ ՀՀ կառավարության սույն որոշմամբ սահմանվում են այն պայմանները, որոնց բավարարման դեպքում կտրամադրվի հավելավճար: Միևնույն ժամանակ նշված կարգավորումը միտված է բացառելու ուսումնական հաստատություններում ԲՏՃ առարկաների արհեստական տրոհումը և վարչական աշխատողներին այդ դասաժամերի տրամադրումը, կխնդրեմ հարցը դիտարկել այն տեսանկյունից, որ ԲՏՃ առարկաների ուսուցիչների պակաս կա, և վարչատնտեսական աշխատողները ըստ օրենքի երկու անգամ հայտարարված մրցույթից հետո ուսուցչի թափուր տեղը չհամալրվելուց հետո են դասավանդում: Շնորհակալություն: | Շնորհակալություն դիտարկումների համար, դրանք բավականին բովանդակային են, սակայն, ինչպես դուք եք նշում խնդիրը ԲՏՃ առարկաների ուսուցիչներին ուսումնական գործընթացում ներառելուն խրախուսելն է, այլ ոչ թէ վարչական աշխատողներին որպես ուսուցիչ ներգրավելը: |