Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015․ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

60%40%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----------- 2025 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

 Հայաստանի Հանրապետության                                                    Ն․ Փաշինյան

                   վարչապետ                                    

  • Обсуждалось

    25.12.2024 - 10.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 781

Принт

Предложения

Համեստ Մելիքյան

07.01.2025

Բարև Ձեզ, ի պատասխան Ձեր մենկնաբանության՝ Իրավունքների ոտնահարման որևիցե խնդիր չկա, քանի որ ՀՀ կառավարության սույն որոշմամբ սահմանվում են այն պայմանները, որոնց բավարարման դեպքում կտրամադրվի հավելավճար: Միևնույն ժամանակ նշված կարգավորումը միտված է բացառելու ուսումնական հաստատություններում ԲՏՃ առարկաների արհեստական տրոհումը և վարչական աշխատողներին այդ դասաժամերի տրամադրումը, կխնդրեմ հարցը դիտարկել այն տեսանկյունից, որ ԲՏՃ առարկաների ուսուցիչների պակաս կա, և վարչատնտեսական աշխատողները ըստ օրենքի երկու անգամ հայտարարված մրցույթից հետո ուսուցչի թափուր տեղը չհամալրվելուց հետո են դասավանդում: Շնորհակալություն:

Համեստ Մելիքյան

05.01.2025

Բարև Ձեզ, կխնդրեմ պարզաբանում տալ 5 կետի վերաբերյալ՝ Միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, ինչպես նաև վարչատնտեսական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար սույն կարգով նախատեսված լրավճար չի տրամադրվում։ Համարում եմ, որ կետը հակասում է Մարդու իրավունքների պահպանմանը,, եթե ուսուցիչը ԲՏՃ ոլորտի առարկա է դասավանդում, բոլոր դեպքերում պետք է օգտվի լրավճարից:

Արմինե Հակոբյան

28.12.2024

Ողջունելի նախագիծ է։ Կարծում եմ այն կնպաստի, որպեսզի աշակերտների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ վերջին տարիներին առաջացած պասիվությունը փոխվի և ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության բաժիններում դիմորդների աճ գրանցվի։ Շնորհակալություն նախագծի համար։

Узнать больше