Marina Yeganyan
21.12.2024
Անխտիր ավելացնել բոլոր զինծառարողներին և տարբերակում չդնել, որ զինծառայողն որ ստորաբանումում է իրականացնում իր պարտականությունները!!!!!!!!!!!!!
9 - За
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) 12.1-ին ծածկագրով տողի երրորդ սյունակում «0,7 բայց ոչ պակաս 68000 դրամ» բառերը փոխարինել «ամսական՝ 100000 դրամ, և յուրաքանչյուր 1 մոտոժամի համար՝ ևս 3000 դրամ» բառերով.
2) 14.3-րդ ծածկագրով տողի՝
ա. երկրորդ սյունակում «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ պարտադիր (կուրսանտ)» բառերը,
բ. երրորդ սյունակում «292 973 դրամ» բառերից հետո լրացնել «կամ 200 000 դրամ» բառերը,
գ. չորրորդ սյունակի 1-ին և 2-րդ ենթակետերում «գործուղվածներին» բառերը փոխարինել «գործուղված պայմանագրային զինծառայողներին» բառերով,
դ. չորրորդ սյունակի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) 200 000 դրամը հաշվարկվում է օտարերկրյա պետության (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատության կողմից առանց կրթաթոշակ վճարելու ուսման գործուղված պարտադիր զինծառայողներին (կուրսանտներին):».
3) լրացնել 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ծածկագրերով տողեր՝ հետևյալ բովանդակությամբ.
17 |
Ծառայություն կանանց գումարտակում |
125.000 դրամ |
Սույն պայմանից օգտվում են կանանց գումարտակում զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային կին զինծառայողները: Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ: Հավելումը չի հաշվարկվում՝ անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու ժամանակահատվածի ընթացքում: |
18 |
Ծառայություն ուսումնական ծանրաբեռնվածության զորամասերում (ստորաբաժանումներում) |
100.000 դրամ |
Սույն պայմանից օգտվում են ռազմաուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (դպրոցների) և բանակային կորպուսների ուսումնական հրաձգային գումարտակների և ուսումնական այլ ստորաբաժանումների՝ անմիջականորեն ուսումնական պարապ-մունքներ (տեսական և գործնական) անցկացնող անձնակազմը: Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ: Հավելումը չի հաշվարկվում՝ անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու ժամանակահատվածի ընթացքում: Պայմանի շահառու հանդիսացող զորամասերի (ստորաբաժանումների) և անմիջականորեն ուսումնական պարապ-մունքներ (տեսական և գործնական) անցկացնելու գործառույթներ ունեցող պաշտոնների ցանկը հաստատվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: |
19 |
Սերժանտական դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցողներ |
Մինչև 300.000 դրամ |
Սույն պայմանից օգտվում են համապատասխան որակավորմամբ սերժանտական դասընթացներ ավարտած, որակավորված և որակավորմանը համապատասխանող պաշտոնի նշանակ-ված պայմանագրային զինծառայողները: Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ: Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացակայության կամ կադրերի տրամադրության տակ գտնվելու՝ բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում: Հավելումը հաշվարկվում է նաև սերժանտական դասընթաց ավարտած և համապատասխան որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և համապատաս-խան սերժանտական պաշտոնի նշանակված զինծառայողին՝ սույն պայմանների համաձայն: Համապատասխան սերժանտական որակավորմամբ պաշտոնների և դրանց համար հավելումների չափերը հաստատվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: |
20 |
Հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցողներ |
||
20.1 |
1-ին կարգի հրահանգիչ |
90.000 դրամ |
Սույն պայմանից օգտվում են համապա-տասխան որակավորմամբ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող պայմանագրային զինծառայողները, որոնք զբաղեցնում են հրահանգչի (արտահաստիքային հրահանգչի) հաստիք և իրականացնում են համապատասխան մասնագիտությամբ հրահանգչական գործունեություն՝ ինչպես հաստիքային ստորաբաժանումում, այնպես էլ հրամանատարի (պետի) հրամանով այլ ստորաբաժանման հետ: Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ: Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացակայության կամ կադրերի տրամադրության տակ գտնվելու՝ բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում: Հավելումը հաշվարկվում է նաև հրահանգչի դասընթաց ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և համապատաս-խան հրահանգչական գործունեությամբ զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողին՝ սույն պայմանների համաձայն: |
20.2 |
2-րդ կարգի հրահանգիչ |
70.000 դրամ |
|
20.3 |
3-րդ կարգի հրահանգիչ |
50.000 դրամ |
:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
ք. Երևան
Обсуждалось
19.12.2024 - 04.01.2025
Тип
Pешение
Область
Безопасность
Министерство
Министерство обороны
Просмотры 847
Принт21.12.2024
Անխտիր ավելացնել բոլոր զինծառարողներին և տարբերակում չդնել, որ զինծառայողն որ ստորաբանումում է իրականացնում իր պարտականությունները!!!!!!!!!!!!!
20.12.2024
Շնորհակալություն նախագծի հեղինակներին։ Լավ առաջարկ է։ Համամիտ եմ առաջարկի հետ։
19.12.2024
Հարցս մի գուցե թեմայից դուրս հնչի սակայն արդիականությունը դրանից չի պակասում, այսպես ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատում են/ծառայում են (քաղաքացիական ծառայության մասին եմ ասում) շատ մոտավոր հաշվարկներով տաս հազարից ավել մարդ։ Նախատեսվում է արդյոք որեւէ պատրաստում, դասընթաց ռազմական գիտելիքների փոխանցում?.Երբ թշնամին հարձակվի այն աթոռը, որի վրա նստած աշխատում ենք տեղ չենք ունենալու դնենք.... Առաջարկում եմ կազմակերպել արական սեռի քաղաքացիական ծառայողների համար պարտադիր իսկ իգական սեռի համար կամավոր դասընթացներ` կրակային, տեղագրություն, անօդաչու սարքերի կառավարում, ֆիզ պատրաստվածություն։ Եթե հնարավոր չէ այն կազմակերպել ՊՆ -ի միջոցով նախաձեռնել (քննարկել հնարավորությունը) հասարակական կազմակերպությունների հետ այդ գործընթացի համատեղ իրականացման հնարավորությունը։ Դրանով իսկ կապահովվի համապարփակ պաշտպանության շատ փոքր բայց կարեւոր մասը։ Երբ քաղաքացին տեսնի որ պաշտոնյաները նույնպես մարզվում են օրինակ կվերցնի, անիմաստ հեծանիվ քշելով հեռու չենք հասնի...., պետք է քաղաքացիներին ծանոթացնել զենքերից օգտվելու կարգին ու ձեւերին, տարբեր (հնարավորինս շատ) զինատեսակներին, որ անհրաժեշտության դեպքում բոլորս կանգնենք Բանակի կողքին։ Շնորհակալություն։