Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի  Հանրապետության կառավարությունը                որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում զինվորական պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 710-Ն որոշման N 1 հավելվածում ուժը կորցրած ճանաչել 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ և 62-րդ կետերը:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 12.1-ին ծածկագրով տողի երրորդ սյունակում «0,7 բայց ոչ պակաս 68000 դրամ» բառերը փոխարինել «ամսական՝ 100000 դրամ, և յուրաքանչյուր 1 մոտոժամի համար՝ ևս 3000 դրամ» բառերով.

2) 14.3-րդ ծածկագրով տողի՝

ա. երկրորդ սյունակում «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ պարտադիր (կուրսանտ)» բառերը,

բ. երրորդ սյունակում «292 973 դրամ» բառերից հետո լրացնել «կամ 200 000 դրամ» բառերը,

գ. չորրորդ սյունակի 1-ին և 2-րդ ենթակետերում «գործուղվածներին» բառերը փոխարինել «գործուղված պայմանագրային զինծառայողներին» բառերով,

դ. չորրորդ սյունակի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) 200 000 դրամը հաշվարկվում է օտարերկրյա պետության (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատության կողմից առանց կրթաթոշակ վճարելու ուսման գործուղված պարտադիր զինծառայողներին (կուրսանտներին):».

3) լրացնել 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ծածկագրերով տողեր՝ հետևյալ բովանդակությամբ.

17

Ծառայություն կանանց գումարտակում

125.000 դրամ

Սույն պայմանից օգտվում են կանանց գումարտակում զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային կին զինծառայողները:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրված­քով՝ անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում՝ անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու ժամանակահատվածի ընթացքում:

18

Ծառայություն ուսումնական ծանրաբեռնվա­ծության զորամասերում (ստորաբաժա­նումներում)

100.000 դրամ

Սույն պայմանից օգտվում են ռազմաուսումնական հաստատություն­ների, ուսումնական կենտրոնների (դպրոցների) և բանակային կորպուսների ուսումնական հրաձգային գումարտակների և ուսումնական այլ ստորաբաժա­նում­ների՝ անմիջականորեն ուսումնական պարապ-մունքներ (տեսական և գործնական) անցկացնող անձնակազմը:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրված­քով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

 Հավելումը չի հաշվարկվում՝ անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու ժամանակահատվածի ընթացքում:

Պայմանի շահառու հանդիսացող զորամասերի (ստորաբաժա­նումների) և անմիջականորեն ուսումնական պարապ-մունքներ (տեսական և գործնական) անցկացնելու գործառույթներ ունեցող պաշտոնների ցանկը հաստատվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

19

Սերժանտական դասընթացներ ավարտած

և համապատասխան որակավորում ունեցողներ

Մինչև 300.000 դրամ

Սույն պայմանից օգտվում են համապատասխան որակավորմամբ սերժանտական դասընթացներ ավարտած, որակավորված և որակավորմանը համապատասխանող պաշտոնի նշանակ-ված պայմա­նագրային զինծառայող­ները:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացա­կա­յու­թյան կամ կադրերի տրամադրության տակ գտն­վելու՝ բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում:

Հավելումը հաշվարկվում է նաև սերժանտական դասընթաց ավարտած և համապատասխան որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմա­նա­գրա­յին զինվորական ծառայության ընդունված և համապատաս-խան սերժանտական պաշտոնի նշանակված զինծառայողին՝ սույն պայմանների համաձայն:

Համապատասխան սերժանտական որակավորմամբ պաշտոնների և դրանց համար հավելումների չափերը հաստատվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

20

Հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի

հրահանգչի որակավորում ունեցողներ

20.1

1-ին կարգի հրահանգիչ

90.000 դրամ

Սույն պայմանից օգտվում են համապա-տասխան որակավորմամբ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող պայմա­նագրային զինծառայող­ները, որոնք զբաղեցնում են հրահանգչի (արտահաստիքային հրահանգչի) հաստիք և իրակա­նաց­նում են համապատասխան մասնագիտու­թյամբ հրահանգչական գործունեություն՝ ինչպես հաստի­քային ստորաբաժանումում, այնպես էլ հրամանա­տարի (պետի) հրամանով այլ ստորաբաժանման հետ:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացա­կա­յու­թյան կամ կադրերի տրամադրության տակ գտն­վելու՝ բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում:

Հավելումը հաշվարկվում է նաև հրահանգչի դասընթաց ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմա­նա­գրա­յին զինվորական ծառայության ընդունված և համապատաս-խան հրահանգչական գործունեությամբ զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողին՝ սույն պայմանների համաձայն:

20.2

2-րդ կարգի հրահանգիչ

70.000 դրամ

20.3

3-րդ կարգի հրահանգիչ

50.000 դրամ

:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

ք. Երևան

  • Discussed

    19.12.2024 - 04.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 848

Print

Suggestions

Marina Yeganyan

21.12.2024

Անխտիր ավելացնել բոլոր զինծառարողներին և տարբերակում չդնել, որ զինծառայողն որ ստորաբանումում է իրականացնում իր պարտականությունները!!!!!!!!!!!!!

Ռոման Հակոբյան

20.12.2024

Շնորհակալություն նախագծի հեղինակներին։ Լավ առաջարկ է։ Համամիտ եմ առաջարկի հետ։

Արտեմ Պետրոսյան

19.12.2024

Հարցս մի գուցե թեմայից դուրս հնչի սակայն արդիականությունը դրանից չի պակասում, այսպես ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատում են/ծառայում են (քաղաքացիական ծառայության մասին եմ ասում) շատ մոտավոր հաշվարկներով տաս հազարից ավել մարդ։ Նախատեսվում է արդյոք որեւէ պատրաստում, դասընթաց ռազմական գիտելիքների փոխանցում?.Երբ թշնամին հարձակվի այն աթոռը, որի վրա նստած աշխատում ենք տեղ չենք ունենալու դնենք.... Առաջարկում եմ կազմակերպել արական սեռի քաղաքացիական ծառայողների համար պարտադիր իսկ իգական սեռի համար կամավոր դասընթացներ` կրակային, տեղագրություն, անօդաչու սարքերի կառավարում, ֆիզ պատրաստվածություն։ Եթե հնարավոր չէ այն կազմակերպել ՊՆ -ի միջոցով նախաձեռնել (քննարկել հնարավորությունը) հասարակական կազմակերպությունների հետ այդ գործընթացի համատեղ իրականացման հնարավորությունը։ Դրանով իսկ կապահովվի համապարփակ պաշտպանության շատ փոքր բայց կարեւոր մասը։ Երբ քաղաքացին տեսնի որ պաշտոնյաները նույնպես մարզվում են օրինակ կվերցնի, անիմաստ հեծանիվ քշելով հեռու չենք հասնի...., պետք է քաղաքացիներին ծանոթացնել զենքերից օգտվելու կարգին ու ձեւերին, տարբեր (հնարավորինս շատ) զինատեսակներին, որ անհրաժեշտության դեպքում բոլորս կանգնենք Բանակի կողքին։ Շնորհակալություն։

See more