«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՈՒ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 591 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »______________ 2024 թվականի N ___ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՈՒ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 591 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերակառուցման (հիմնանորոգման) ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերակառուցման (հիմնանորոգման) ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
3) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։
4) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհների վթարավտանգ տեխնիկական վիճակում գտնվող կամրջային կառուցվածքների առաջնահերթ վերականգնման-ուժեղացման համալիր ծրագրի մասին» N 591 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Продолжительность
19.12.2024 03.01.2025 -
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 334
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .