ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
----------------- 2024 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 749-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման հավելվածի 9-րդ գլխի 1․8 կետի՝
ա․ «Միջոցառում» սյունակում «Տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կլիմայական ռիսկի կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել «Տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կլիմայի փոփախության հարմարվողականության ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ» բառերով․
բ․ «Ակնկալվող արդյունք» սյունակում «ԿՓՀ նկատառումները ներառված են տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման ռազմավարական զարգացման գործընթացում» բառերը փոխարինել «ԿՓՀ նկատառումները ներառված են ենթակառուցվածքների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրում» բառերով․
գ․ «Կատարման ժամկետ» սյունակում «2024թ., 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2025թ., 4-րդ եռամսյակ» բառերով։