Արտեմ Պետրոսյան
10.12.2024
Առաջարկում եմ տրանսպորտի ոլորտում կատարել արմատական փոփոխություններ մասնավորապես հրաժարվել ածխաջրածնային հասարակական տրանսպորտից փոխարինել դրանք էլեկտրական ավտոբուսներով։ Դրանով իսկ կկարգավորվի էլեկտրաէներգետիկական համակարգի սպառման գրաֆիկի գիշերային անկումները (պիկ) եւ կմաքրվի մայրաքաղաքի օդը։ Սրա հետ մեկ տեղ պետք է հաշվի առնվի որ մեր ճանապարհները նախատեսված չեն Ման տեսակի ավտոբուսների համար, վերջիններս շատ լայն են եւ խցանումների հիմնական պատճառներից մեկն են։ Խցանումների մյուս պատճառը "որակյալ" նորոգումներ են երբ դիտահորի եւ ճանապարհի միջեւ մակարդակների տարբերությունը հասնում է մինչեւ 20 սմ։