Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                    

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի «ջրօգտագործման թույլտվություն» հասկացության «ջրային ռեսուրսից ջրառի, այդ թվում՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման, այդ թվում՝ ջրային ռեսուրսից ջրառի,» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրօգտագործողին 50 աշխատանքային օրվա ընթացքում, ինչը կարող է երկարաձգվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով։»։

Հոդված 3. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գետի հունի մաքրման կարգը սահմանում է Կառավարությունը:»։

Հոդված 4. Օրենսգրքի 33.1-ին հոդվածի՝

1) 2-րդ կետի «ծանուցում ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու» բառերը փոխարինել «գործող ջրօգտագործման թույլտվության վերանայման» բառերով.

2) 3-րդ կետի «դրանք ներկայացնելուց հետո՝» բառերը հանել։

Հոդված 6. Օրենսգրքի 37.1-ին հոդվածի 10-րդ մասի «37.1-ին» բառերը փոխարինել «37.1.1-ին» բառերով։

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  • Обсуждалось

    28.11.2024 - 13.12.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Экономика, Финансовая, Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1725

Принт