Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Ի կատարումն Կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 33 նիստի արձանագրության 2-րդ կետի 3-րդ ենթակետի հանձնարարականի՝ մշակվել է «Գետերի հուների մաքրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։ Մշակված նախագծի սահմանված կարգով շրջանառության նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքով։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև ջրային ռտեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված որոշակի կարգավորումների անհրաժեշտությունից մշակվել է «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝      Նախագիծ)։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով՝

- «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը լրացվել է՝ համապատասխանեցվելով «ջրոգտագործում» հասկացությանը,  

-  լիազորող նորմ է նախատեսվել գետի հունի մաքրման կարգի սահմանման համար,

- հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետի երկարաձգման դեպքը,

- հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության վերանայման մասին ջրօգտագործողին ծանուցումը։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության, դրա տրամադրման, վերանայման  հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերից չի բխում ։

 

  • Обсуждалось

    28.11.2024 - 13.12.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Экономика, Финансовая, Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1723

Принт