ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի _______________ N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N180-Ն որոշման հավելվածի (այսուհետ` Հավելված) տեքստում և N 4 ձևում «12 շաբաթական» բառերը փոխարինել «11 շաբաթ 7 օր» բառերով,
1) Հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «,իսկ կասկածելի դեպքերում`» բառերը փոխարինել «և» բառով,
2) Հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետում «պտուղը» բառից հետո լրացնել «, չզարգացող հղիություն» բառերը,
3) Հավելվածի 14-րդ կետի «հիվանդանոցային» բառը հանել,
4) Հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«16. Մինչև 16 տարեկան անձի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) հղիության արհեստական ընդհատման համար, բացի սույն կարգի 15-րդ կետով սահմանված դիմումից (N 1 ձև), ներկայացվում է նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորված կոնտակտային անձի տված գրավոր համաձայնությունը (N 2 ձև): Օրինական ներկայացուցչի կամ լիազորված կոնտակտայի անձի գրավոր համաձայնություն ներկայացնելու անհնարինության դեպքում հղիության արհեստական ընդհատումն իրականացվում է առողջապահական հաստատության գործադիր մարմնի ղեկավարի համապատասխան ակտով ստեղծված, մշտապես գործող բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) որոշման հիման վրա: Օրինական ներկայացուցչի կամ լիազորված կոնտակտայի անձի գրավոր համաձայնություն ներկայացնելու անհնարինության դեպքում N 2 ձևը չի լրացվում: Բժշկական հանձնաժողովն իրավասու է ուսումնասիրելով անչափահասի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) բժշկական փաստաթղթերը և օբյեկտիվ հետազոտության արդյունքները՝ ընդունելու հղիության արհեստական ընդհատում իրականացնելու կամ դրա իրականացումը մերժելու մասին հիմնավորված որոշում, հաշվի առնելով 16 տարեկան անձի կարծիքը:»,
5) Հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17.Սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված բժշկական ցուցումների առկայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հանձնաժողովի հիմնավորված որոշման հիման վրա` հղի կնոջ գրավոր համաձայնությամբ (N 3 ձև), իսկ մինչև 16 տարեկան անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի տված գրավոր համաձայնությամբ (N 3 ձև)՝ բժշկական քարտին կցելով կնոջ ախտորոշումը հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթը:»,
6) Հավելվածի 17-րդ կետից հետո լրացնել նոր 17.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված սոցիալական ցուցումների առկայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հանձնաժողովի հիմնավորված որոշման հիման վրա` հղի կնոջ գրավոր դիմումով (N 1 ձև), իսկ մինչև 16 տարեկան անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի տված գրավոր համաձայնությամբ (N 3 ձև)՝ կցելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ցուցումը հաստատող փաստաթղթերը (ամուսնու մահվան դեպքում` մահվան վկայականի պատճենը, կնոջ կամ ամուսնու՝ օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժը ազատազրկման վայրում կրելու դեպքում` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի օրինակը, բռնաբարության դեպքում` դատաբժշկական փորձաքննության եզրակացության օրինակը, ամուսնալուծության դեպքում ամուսնալուծության վկայականի պատճենը),
7) Հավելվածի 18-րդ կետում «դիմել» բառից հետո լրացնել «հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական տեսակով լիցենզիա ունեցող» բառերը,
8) Հավելվածի 19-րդ կետից հետո լրացնել նոր 19.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«19.1. Մինչև հղիության 8 շաբաթական ժամկետում դեղորայքային եղանակով հղիությունը ընդհատելու նպատակով կինը կարող է դիմել արտահիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող առողջապահական հաստատություն:»,
9) Հավելվածի 26-րդ կետում «Հղիության» բառը փոխարինել « 8-ից 22 շաբաթական ժամկետում հղիության» բառերով,
10) Հավելվածի Ձև N 1-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև 11 շաբաթ 7 օրը կամ սոցիալական ցուցումով հղիության արհեստական ընդհատման նպատակով հղի կնոջ կողմից ներկայացվող դիմում»,
11) Հավելվածի Ձև N 2-ի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև 16 տարեկան անձի հղիության ընդհատման համար նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում նրա լիազորված կոնտակտային անձի կողմից տրվող համաձայնություն»,
բ. «անչափահաս» բառը փոխարինել «մինչև 16 տարեկան» բառերով, իսկ «օրինական ներկայացուցիչ» բառերից հետո լրացնել «լիազորված կոնտակտային անձ» բառերով,
12) Հավելվածի Ձև N 3-ի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բժշկական ցումներով հղիության արհեստական ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորած կոնտակտային անձի կողմից տրվող համաձայնություն»,
բ. «օրինական ներկայացուցիչս» բառերից հետո լրացնել «, լիազորված կոնտակտային անձ», իսկ «օրինական ներկայացուցիչ» բառերից հետո` «, լիազորված կոնտակտային անձ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
28.11.2024 - 13.12.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1656
Принт