ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի փոփոխություններից (այսուհետ, Օրենք), որի հետևանքով անհրաժետություն է առաջացել համապատասխանեցնել 2017 թվականի փետրվարի 23-ի թիվ 180-Ն որոշմամբ (այսուհետ, Որոշում) սահմանված կարգավորումները Օրենքի համապատասխան հոդվածին:
2. Կարգավորման նպատակը և բնույթը:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել որոշումը Օրենքի 10-րդ հոդվածի փոփոխված դրույթներին, մասնավորապես, հստակեցնել հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները` ըստ հղիության ժամկետի, սահմանելով, որ որ մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով ընդհատումը կարող է կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում, սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման համար սահմանել գրավոր դիմումի պահանջ, «անչափահաս» բառը փոխարինել «մինչև 16 տարեկան» բառերով, դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար: Պտղի կամ երեխայի ախտաբանական վիճակի հետ կապված բժշկական ցուցումների առաջին ենթակետում ավելացվել է բժիշկների շրջանում հաճախ կիրառվող` «չզարգացող հղիություն» ախտորոշումը, ինչը բովանդակային առումով համարժեք է նույն ենթակետի «մահացած պտուղ» ախտորոշմանը, սակայն վերջինս չնշելու դեպքում տարընկալման առիթ էր հանդիսանում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում որոշման դրույթների համապատասխանեցում գործող Օրենքի համապատասխան հոդվածին:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից կամ ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից նախագիծը չի բխում:
-
Обсуждалось
28.11.2024 - 13.12.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1591
Принт