Добавить в избранное

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագծում առաջարկվող նոր կարգավորումները հստակեցում են մտցնում գործող օրենքի որոշ դրույթներում՝ բացառելով իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները:

Փոփոխություններն ուղղված են նախագծում բերված հոդվածներով սահմանված կարգավորումների պարզեցմանը՝ ստեղծելով առավել հստակ և միանշանակ կանոններ, որոնք կբացառեն տարաբնույթ մեկնաբանությունները:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Օրենքի՝ նախագծում բերված հոդվածներով սահմանված կարգավորումների իրավակիրառ պրակտիկայում հաճախակի են դրանց շուրջ տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում ինչպես գնման գործընթացների կազմակերպման արդյունավետության, այնպես էլ որոշումների կայացման ապակենտրոնացվածության և ճկունության աստիճանի բարձրացման վրա:

 3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է բացառել իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները, բարձրացնել ինչպես գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, այնպես էլ որոշումների կայացման ապակենտրոնացվածության և ճկունության աստիճանը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները, կբարձրացվի ինչպես գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, այնպես էլ որոշումների կայացման ապակենտրոնացվածության և ճկունության աստիճանը:

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Продолжительность

    18.11.2024 03.12.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 335

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .