«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագծում առաջարկվող նոր կարգավորումները հստակեցում են մտցնում գործող օրենքի որոշ դրույթներում՝ բացառելով իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները: Փոփոխություններն ուղղված են նախագծում բերված հոդվածներով սահմանված կարգավորումների պարզեցմանը՝ ստեղծելով առավել հստակ և միանշանակ կանոններ, որոնք կբացառեն տարաբնույթ մեկնաբանությունները: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Օրենքի՝ նախագծում բերված հոդվածներով սահմանված կարգավորումների իրավակիրառ պրակտիկայում հաճախակի են դրանց շուրջ տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում ինչպես գնման գործընթացների կազմակերպման արդյունավետության, այնպես էլ որոշումների կայացման ապակենտրոնացվածության և ճկունության աստիճանի բարձրացման վրա: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով առաջարկվում է բացառել իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները, բարձրացնել ինչպես գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, այնպես էլ որոշումների կայացման ապակենտրոնացվածության և ճկունության աստիճանը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները, կբարձրացվի ինչպես գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, այնպես էլ որոշումների կայացման ապակենտրոնացվածության և ճկունության աստիճանը: |
7. |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
8. |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
9. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: |
|
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: |
-
Տևողություն
18.11.2024 03.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 329
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: