Добавить в избранное

Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման հետ կապված առաջ եկած բարդությունները (պայմանավորված եղանակային խնդիրներով ու տրանսպորտային պոտենցիալի նվազմամբ) և դրանց արդյունքում ապրանքների տեղափոխման ծախսերի շեշտակի բարձրացումը և տեղափոխման ժամանակահատվածի մեծացումը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն Նախագիծը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   

     Առաջարկվող Նախագիծը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և ստանալ փոխհատուցում՝ ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկիր ապրանքի համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ։ Փոխհատուցման գումարի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ապրանքի արտահանման մաքսային արժեքը։ Ինչպես նաև  երկարաժամկետ մրցունակության տեսանկյունից հնարավորություն կտա ապահովել միջազգային շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքների ներկայացվածությունը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը և արտահանման խթանման ապահովումն  ու զարգացումը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, արտահանման ծավալների ավելացումը ինչպես կնպաստի հայկական բրենդի ճանաչմանը։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

         Սույն նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050թ, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 7-րդ «Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում» մեգանպատակի և «Կայացնենք բարձր ավելացված արժեքով, մրցունակ վերջնական արտադրանք և զանգվածային նոր աշխատատեղեր ստեղծող, արտաքին շուկաներում ընդլայնվող և այդ շուկաների փոփոխվող պահանջներին արձագանքող մշակող արդյունաբերություն» լուծման (հղում՝  https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 61-րդ էջ), Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի Կառավարության տնտեսական քաղաքականության նպատակների 3-րդ` «արտահանումը խթանող պայմանների ապահովումն ու միջավայրի ձևավորումը» պարբերության, նույն կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և  արտահանման խթանում» բաժնի 1-ին՝ «Արտադրողականության աճի շնորհիվ արտադրության ծավալների ավելացումը ենթադրում է նաև իրացման, այդ թվում՝ արտահանման ծավալների աճ կետերից։

  • Обсуждалось

    13.11.2024 - 29.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1268

Принт

Предложения

Karine Shahbazyan

14.11.2024

Կողմ

Հակոբ Աբրահամյան

13.11.2024

Կարծում եմ, նախագիծն ընդունելու պարագայում, հաշվի առնելով նաև վերջինիս խթանիչ բնույթը (տնտեսավարողին միտված լինելու հանգամանքը), կարիք կա նվազեցնելու անհարկի վարչարարությունն ու այն ավելի հաճախորդակենտրոն դարձնել։ Խոսքս, առաջին հերթին, պահանջվող փաստաթղթերի մասին է, մասնավորապես. 1. պահանջել տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ միայն այն դեպքում, երբ այն արտացոլված չէ ներմուծվող մաքսային հայտարարագրում (եթե նման դեպքեր առհասարակ լինում են), 2. նույն տրամաբանությամբ չպահանջել ներմուծվող երկրի ապրանքային հայտարարագրով սահմանված վճարված մաքսային արժեքը հավաստող փաստաթուղթ, քանզի արժեքը զետեղված է հայտարարագրում, իսկ վճարման փաստը կարելի է հաստատել բանկի կողմից տրամադրված՝ արտահանողի կողմից ապրանքի ներմուծման համար մաքսատուրքի գումարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենով։ 3. վճարման փաստը հավաստող փաստաթղթի առկայության պարագայում իզուր չպահանջել տվյալ ապրանքի նկատմամբ զրոյական դրույքաչափ կիրառված չլինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, քանզի եթե զրոյական լիներ, ապա վճարելու բան էլ չէր լինի։ 4. չպահանջել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցումը հավաստող վկայականի պատճենը, բավարարվել միայն գրանցման մասին տվյալների ներկայացման, իսկ բուն վկայականը, անհրաժեշտության դեպքում, էկոնոմիկայի նախարարությունը կարող է ավտոմատացված կերպով ստանալ Արդարադատության նախարարությունից։ 4. Պահանջել ոչ թե բանկային հաշվեհամարը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք), այլ ուղղակի պահանջել, որ տնտեսավարողի լիազորված ներկայացուցիչը լրացվող որևէ ձևում նշի, թե որ հաշվեհամարին է անհրաժեշտ փոխանցել վերադարձվող գումարը։

Հակոբ Աբրահամյան

13.11.2024

Արտահանման խթանումն ու դիվերսիֆիկացումն իսկապես կարևոր է մեր տնտեսության համար։ Սակայն նախագծից պարզ չէ, թե ինչու՞ է ընտրվել հենց այս խթանիչ միջոցը, որքա՞ն ծախս է ենթադրելու և ո՞րն է կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում այդ ծախսի դիմաց ակնկալվող ուղղակի և անուղղակի տնտեսական էֆեկտները։ Նույն տրամաբանությամբ պարզ չէ նաև, թե ինչու է ընտրվել հենց ԵՄ արտահանումները, ինչո՞վ է պայմանավորված և ինչու՞ մյուս այլընտրանքային շուկաները ներառված չեն սույն նախագծի ծածկույթում։ Խնդրում եմ հանրությանը ներկայացնել, թե որքան գումար է նախատեսվում առաջիկա տարիներին, որն է տնտեսական չափելի էֆեկտը, ռիսկ-ծախս-օգուտ տրամաբանությամբ որքանով է այն նպատակահարմար, տալ այլընտրանքային տարբերակների հետ համեմատական կամ այլ վերլուծության արդյունքներ, որոնք հիմնավորեն սույն խթանիչ միջոցի ընտրությունը։

Узнать больше