Добавить в избранное
Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հակոբ Աբրահամյան 13.11.2024 12:03:14 | Արտահանման խթանումն ու դիվերսիֆիկացումն իսկապես կարևոր է մեր տնտեսության համար։ Սակայն նախագծից պարզ չէ, թե ինչու՞ է ընտրվել հենց այս խթանիչ միջոցը, որքա՞ն ծախս է ենթադրելու և ո՞րն է կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում այդ ծախսի դիմաց ակնկալվող ուղղակի և անուղղակի տնտեսական էֆեկտները։ Նույն տրամաբանությամբ պարզ չէ նաև, թե ինչու է ընտրվել հենց ԵՄ արտահանումները, ինչո՞վ է պայմանավորված և ինչու՞ մյուս այլընտրանքային շուկաները ներառված չեն սույն նախագծի ծածկույթում։ Խնդրում եմ հանրությանը ներկայացնել, թե որքան գումար է նախատեսվում առաջիկա տարիներին, որն է տնտեսական չափելի էֆեկտը, ռիսկ-ծախս-օգուտ տրամաբանությամբ որքանով է այն նպատակահարմար, տալ այլընտրանքային տարբերակների հետ համեմատական կամ այլ վերլուծության արդյունքներ, որոնք հիմնավորեն սույն խթանիչ միջոցի ընտրությունը։ | ||
2 | Հակոբ Աբրահամյան 13.11.2024 12:03:14 | Կարծում եմ, նախագիծն ընդունելու պարագայում, հաշվի առնելով նաև վերջինիս խթանիչ բնույթը (տնտեսավարողին միտված լինելու հանգամանքը), կարիք կա նվազեցնելու անհարկի վարչարարությունն ու այն ավելի հաճախորդակենտրոն դարձնել։ Խոսքս, առաջին հերթին, պահանջվող փաստաթղթերի մասին է, մասնավորապես. 1. պահանջել տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ միայն այն դեպքում, երբ այն արտացոլված չէ ներմուծվող մաքսային հայտարարագրում (եթե նման դեպքեր առհասարակ լինում են), 2. նույն տրամաբանությամբ չպահանջել ներմուծվող երկրի ապրանքային հայտարարագրով սահմանված վճարված մաքսային արժեքը հավաստող փաստաթուղթ, քանզի արժեքը զետեղված է հայտարարագրում, իսկ վճարման փաստը կարելի է հաստատել բանկի կողմից տրամադրված՝ արտահանողի կողմից ապրանքի ներմուծման համար մաքսատուրքի գումարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենով։ 3. վճարման փաստը հավաստող փաստաթղթի առկայության պարագայում իզուր չպահանջել տվյալ ապրանքի նկատմամբ զրոյական դրույքաչափ կիրառված չլինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, քանզի եթե զրոյական լիներ, ապա վճարելու բան էլ չէր լինի։ 4. չպահանջել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցումը հավաստող վկայականի պատճենը, բավարարվել միայն գրանցման մասին տվյալների ներկայացման, իսկ բուն վկայականը, անհրաժեշտության դեպքում, էկոնոմիկայի նախարարությունը կարող է ավտոմատացված կերպով ստանալ Արդարադատության նախարարությունից։ 4. Պահանջել ոչ թե բանկային հաշվեհամարը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք), այլ ուղղակի պահանջել, որ տնտեսավարողի լիազորված ներկայացուցիչը լրացվող որևէ ձևում նշի, թե որ հաշվեհամարին է անհրաժեշտ փոխանցել վերադարձվող գումարը։ | ||
3 | Karine Shahbazyan 14.11.2024 14:10:28 | Կողմ |