Добавить в избранное

Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի ….. …….. -ի N ….-Ն

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 15-րդ կետերով, 2-րդ մասով, 23-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը ՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` հաստատել ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

N -Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

  1. Սույն ծրագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների արտահանման ժամանակ ներմուծվող երկրի օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքի համար սահմանված ներմուծման մաքսատուրքի գումարի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։
  2. Սույն ծրագրի իմաստով՝
  • արտահանող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որը Հայաստանի Հանրապետությունից արտահանել է Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք.
  • ներմուծման մաքսատուրքի գումար՝ ներմուծման երկրի օրենսդրությամբ տվյալ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը.
  • ներմուծվող պետություն՝ Եվրոպական միության անդամ ցանկացած պետություն.
  • պատասխանատու նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
  • ապրանք՝ մշակող արդյունաբերության (տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչ՝ C) արտադրանքը (ապրանքը) (բացառությամբ՝ ՏԳՏԴ C 12, ՏԳՏԴ C 19, ՏԳՏԴ C 24, ՏԳՏԴ C 32.1), որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Սույն կետի կիրառության իմաստով ապրանք է նաև C 24.2, C 24.42.0-ից ալյումինե նրբաթիթեղի արտադրության արտադրանքը և ալյումինե նրբաթիթեղից, որպես հիմնական բաղադրիչ, ալյումինե շերտավորված նրբաթիթեղի արտադրության արտադրանքը, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է.
  • շահառու՝ արտահանողը, որը պատասխանատու նախարարությանն է ներկայացրել հայտ փոխհատուցում ստանալու նպատակով և բավարարում է սույն ծրագրի 3-րդ և 11-րդ կետերով սահմանված փոխհատուցման պահանջին։
  1. Արտահանման խթանման նպատակով արտահանողին տրվում է փոխհատուցում ապրանքի արտանահումից հետո եռամսյա ժամկետում, ներմուծվող երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկիր ապրանքի համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ։ Ներմուծման մաքսատուրքի գումարի հաշվարկման համար հիմք չեն հանդիսանում ներմուծվող երկրի կողմից այդ ապրանքի համար սահմանած հակագնագցման մաքսատուրքի դրույքաչափը։
  2. Փոխհատուցման գումարի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ներմուծվող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքը։
  3. Փոխհատուցումը տրամադրվում է շահառուին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
  4. Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցումն իրականացվում է մինչև տվյալ տարվա համար սահմանված բյուջեի սպառումը՝ ըստ ներկայացված հայտերի հերթականության։ Լրամշակման ուղարկված հայտի՝ փոխհատուցման տրամադրման նպատակով ժամկետների հաշվարկման համար հիմք է ընդունվում հայտատուի կողմից սկզբնական հայտի ներկայացման ամսաթիվը։
  5. Տվյալ տարվա համար տրամադրվող ընդհանուր փոխհատուցման չափը չի կարող ավելի լինել, քան սույն ծրագրի համար տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված չափն է։
  6. Եթե հայտով նախատեսված՝ փոխհատուցման գումարի չափը գերազանցում է հայտի ներկայացման օրվա դրությամբ ծրագրի իրականացման նպատակով տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ֆինանսական միջոցների մնացորդը, և շահառուն համաձայնել է փոխհատուցում ստանալ այդ մնացորդի չափով, ապա փոխհատուցման տրամադրման չափը կազմում է այդ մնացորդի չափով։ Եթե շահառուն չի համաձայնել ստանալ փոխհատուցում մնացորդի չափով, ապա տվյալ գումարը ենթակա չէ փոխհատուցման հաջորդ տարում։
  7. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված մաքսային արժեքը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում փոխհատուցման գումարը հաշվարկվում է փոխհատուցման գումարի վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով։
  8. Արտահանողը ապրանքի արտահանման գործընթացի ավարտից (ապրանքները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ամսաթվից) հետո եռամսյա ժամկետում փոխհատուցում ստանալու նպատակով հայտ է ներկայացնում պատասխանատու նախարարություն՝ համաձայն N 1 ձևի։ Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով (էլ. հասցե՝ secretariat@mineconomy.am), որի դեպքում հայտատուն հայտը հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ ուղարկում է ստորագրված բնօրինակ փաստաթղթի սկանավորված տարբերակը։
  9. Արտահանողը պետք է ունենա բարվոք հարկային պատմություն, այսինքն` վերջինիս նկատմամբ հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունի ժամկետանց հարկային մարմ նի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ։
  10. Ստացվող աջակցությունը չի կարող ավելի մեծ լինել, քան հայտի ներկայացման օրն ընդգրկող հաշվետու տարում վճար­ված հարկերը:
  11. Սույն ծրագրի 11-րդ կետի պահանջներին համապատասխանությունը հասկանալու համար պատասխանատու նախարարությունը հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական հարցում է կատարում Պետական եկամուտների կոմիտե․
  12. Արտահանողը հայտին կից պատասխանատու նախարարություն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
  • արտահանման մաքսային հայտարարագրի, հաշիվ ապրանքագրի, ներմուծող կազմակերպության հետ արտահանման պայմանագրի և արտահանումը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները՝ հաստատելով, որ պատճենները համապատասխանում են բնօրինակին.
  • արտահանվող ապրանքի խմբաքանակի՝ Հայաստանի Հանրապետության ծագումը հավաստող փաստաթղթի պատճենը՝ հաստատելով, որ համապատասխանում է բնօրինակին.
  • տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ.
  • ներմուծվող երկրի ապրանքային հայտարարագրով սահմանված վճարված մաքսային արժեքը հավաստող փաստաթուղթ.
  • տվյալ ապրանքի նկատմամբ զրոյական դրույքաչափ կիրառված չլինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.
  • արտահանողի կողմից ապրանքի ներմուծման համար մաքսատուրքի գումարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը՝ հաստատելով, որ համապատասխանում է բնօրինակին.
  • Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցումը հավաստող վկայականի պատճենը.
  • բանկային հաշվեհամարը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք).
  • հայտարարություն՝ համաձայն N 2 ձևի.
  • այլ տեղեկություն՝ հայտատուի ցանկությամբ:
  1. Արտահանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկատվության իսկության համար։
  2. Պատասխանատու նախարարությունը հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերը և դրանց ամբողջական լինելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում արտահանողի հետ կնքում է փոխհատուցում տրամադրման մասին պայմանագիր՝ համաձայն հաստատված օրինակելի ձևի։
  3. Հայտի և կից փաստաթղթերի ամբողջական չլինելու կամ դրանցում անհամապատասխանություններ առկա լինելու դեպքում պատասխանատու նախարարությունը հայտն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է արտահանողին՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը կամ շտկել դրանցում առկա անհամապատասխանությունները և փաստաթղթերի լրամշակված փաթեթը ներկայացնել պատասխանատու նախարարություն։
  4. Պատասխանատու նախարարությունը փաստաթղթերի լրամշակված փաթեթն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և ամբողջական լինելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում արտահանողի հետ կնքում փոխհատուցման տրամադրման պայմանագիր։
  5. Հայտատուի կողմից ներկայացված հայտը ենթակա է մերժման, եթե՝
  • հայտով նախատեսված՝ փոխհատուցման գումարի չափը գերազանցում է հայտի ներկայացման օրվա դրությամբ ծրագրի իրականացման նպատակով տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ֆինանսական միջոցների մնացորդը, և շահառուն չի համաձայնել փոխհատուցում ստանալ մնացորդի չափով.
  • դատական կարգով ճանաչված է սնանկ.
  • հայտով և կից փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում սույն ծրագրի պահանջներին.
  • սույն ծրագրի 17-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո ամբողջական կամ անհամապատասխանությունները շտկված հայտը չի ներկայացվել պատասխանատու նախարարություն կամ կրկին ներկայացվել է ոչ ամբողջական կամ դրանցում կրկին առկա են անհամապատասխանություններ․
  • հայտատուն չունի բարվոք հարկային պատմություն և փոխհատուցում ստանալու նպատակով հայտը պատասխանատու նախարարություն ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում վերջինիս նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ, ինչի մասին որոշակի պարբերականությամբ հարցումներ են կատարվելու հարկային մարմնին․
  • ապրանքի արտահանումից հետո եռամսյա ժամկետում պատասխանատու նախարարություն հայտ չի ներկայացվել:
  1. Պատասխանատու նախարարությունը պայմանագիրը կնքելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը փոխանցում է շահառուի հաշվեհամարին՝ տվյալ ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների առկայության պարագայում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

    ______________________________________________

(կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ  անվանումը)

   ՀՎՀՀ  _______________________________________

Գտնվելու վայրը ——————————————

   Պետական ռեգիստրում գրանցման համար_______

    Հեռախոսահամար——————————————

     Էլ. Փոստ______________________________________

                                                                        

Պատասխանատու կոնտակտային անձ

Ա.Ա.Հ. _______________________________________

Պաշտոնը ____________________________________

Հեռախոսահամարը ___________________________

Փոստային հասցեն ____________________________

Էլ. Փոստ ____________________________

 

Հ Ա Յ Տ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Խնդրում եմ, համաձայն Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագրի՝ տրամադրել փոխհատուցում։

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

  • արտահանման մաքսային հայտարարագրի, հաշիվ ապրանքագրի, ներմուծող կազմակերպության հետ արտահանման պայմանագրի և արտահանումը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները՝ հաստատելով, որ պատճենները համապատասխանում են բնօրինակին.
  • արտահանվող ապրանքի խմբաքանակի Հայաստանի Հանրապետության ծագումը հավաստող փաստաթղթի պատճենը՝ հաստատելով, որ համապատասխանում է բնօրինակին.
  • տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ.
  • ներմուծվող երկրի ապրանքային հայտարարագրով սահմանված վճարված մաքսային արժեքը հավաստող փաստաթուղթ.
  • տվյալ ապրանքի նկատմամբ զրոյական դրույքաչափ կիրառված չլինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.
  • արտահանողի կողմից ապրանքի ներմուծման համար մաքսատուրքի գումարի վճարումն հավաստող փաստաթղթի պատճենը՝ հաստատելով, որ համապատասխանում է բնօրինակին.
  • Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցումը հավաստող վկայականի պատճենը.
  • բանկային հաշվեհամարը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք).
  • հայտարարություն՝ համաձայն N 2 ձևի.
  • այլ տեղեկություն՝ հայտատուի ցանկությամբ:

 

 

 

 

 

Առդիր` _____ էջ:

 

Տնօրեն, անհատ ձեռնարկատեր _________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը) 

____  __________________202     թ.     

(ամսաթիվը, ամիսը)

Կ. Տ. 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

                                                                                                 -ն հայտնում և հավաստում եմ, որ.

                           (Կազմակերպության ղեկավարի անուն ազգանունը)            

 

1) դատական կարգով սնանկ ճանաչված չեմ,

2) օժանդակություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ առկա չէ,

3) «                       »-ի գործադիր մարմնի ներկայացուցիչս հայտը ներկայացնելու

կազմակերպության անվանումը (անունը), անհատ ձեռնարկատիրոջ (անունը),

պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված չեմ եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է:

Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Ես՝ _______________________________ ս,  պարտավորվում եմ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Հայաստանի Հանրապետությանը էկոնոմիկայի նախարարությանը:

 

___________________________________________                      _____________

   Կազմակերպության,անհատ ձեռնարկատիրոջ (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                                     (ստորագրությունը)

   

______________________20   թ.

(ամսաթիվը, ամիսը)

  • Обсуждалось

    13.11.2024 - 29.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1269

Принт

Предложения

Karine Shahbazyan

14.11.2024

Կողմ

Հակոբ Աբրահամյան

13.11.2024

Կարծում եմ, նախագիծն ընդունելու պարագայում, հաշվի առնելով նաև վերջինիս խթանիչ բնույթը (տնտեսավարողին միտված լինելու հանգամանքը), կարիք կա նվազեցնելու անհարկի վարչարարությունն ու այն ավելի հաճախորդակենտրոն դարձնել։ Խոսքս, առաջին հերթին, պահանջվող փաստաթղթերի մասին է, մասնավորապես. 1. պահանջել տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ միայն այն դեպքում, երբ այն արտացոլված չէ ներմուծվող մաքսային հայտարարագրում (եթե նման դեպքեր առհասարակ լինում են), 2. նույն տրամաբանությամբ չպահանջել ներմուծվող երկրի ապրանքային հայտարարագրով սահմանված վճարված մաքսային արժեքը հավաստող փաստաթուղթ, քանզի արժեքը զետեղված է հայտարարագրում, իսկ վճարման փաստը կարելի է հաստատել բանկի կողմից տրամադրված՝ արտահանողի կողմից ապրանքի ներմուծման համար մաքսատուրքի գումարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենով։ 3. վճարման փաստը հավաստող փաստաթղթի առկայության պարագայում իզուր չպահանջել տվյալ ապրանքի նկատմամբ զրոյական դրույքաչափ կիրառված չլինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, քանզի եթե զրոյական լիներ, ապա վճարելու բան էլ չէր լինի։ 4. չպահանջել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցումը հավաստող վկայականի պատճենը, բավարարվել միայն գրանցման մասին տվյալների ներկայացման, իսկ բուն վկայականը, անհրաժեշտության դեպքում, էկոնոմիկայի նախարարությունը կարող է ավտոմատացված կերպով ստանալ Արդարադատության նախարարությունից։ 4. Պահանջել ոչ թե բանկային հաշվեհամարը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք), այլ ուղղակի պահանջել, որ տնտեսավարողի լիազորված ներկայացուցիչը լրացվող որևէ ձևում նշի, թե որ հաշվեհամարին է անհրաժեշտ փոխանցել վերադարձվող գումարը։

Հակոբ Աբրահամյան

13.11.2024

Արտահանման խթանումն ու դիվերսիֆիկացումն իսկապես կարևոր է մեր տնտեսության համար։ Սակայն նախագծից պարզ չէ, թե ինչու՞ է ընտրվել հենց այս խթանիչ միջոցը, որքա՞ն ծախս է ենթադրելու և ո՞րն է կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում այդ ծախսի դիմաց ակնկալվող ուղղակի և անուղղակի տնտեսական էֆեկտները։ Նույն տրամաբանությամբ պարզ չէ նաև, թե ինչու է ընտրվել հենց ԵՄ արտահանումները, ինչո՞վ է պայմանավորված և ինչու՞ մյուս այլընտրանքային շուկաները ներառված չեն սույն նախագծի ծածկույթում։ Խնդրում եմ հանրությանը ներկայացնել, թե որքան գումար է նախատեսվում առաջիկա տարիներին, որն է տնտեսական չափելի էֆեկտը, ռիսկ-ծախս-օգուտ տրամաբանությամբ որքանով է այն նպատակահարմար, տալ այլընտրանքային տարբերակների հետ համեմատական կամ այլ վերլուծության արդյունքներ, որոնք հիմնավորեն սույն խթանիչ միջոցի ընտրությունը։

Узнать больше