Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր), որը նպատակ ունի աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1065-Լ որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանվել է, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում աջակցության չափը հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար կազմում է հանրագումարային մինչև 21 մլն դրամ, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում։ Այս փոփոխությունը պետք է ուժի մեջ մտներ 2024 թվականի օգոստոսի 1-ից։ Նույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 2000 շահառուի։

2024 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) հետ Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր է կնքել թվով 7 կազմակերպություն՝ 6 բանկ և 1 վարկային կազմակերպություն, որոնց միջոցով ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է շուրջ 1976 շահառուի հայտ, որից 1758-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։ Ընդ որում, 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՄՍԾ կողմից հաստատված և գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից հավաքագրված հայտերի թիվը գերազանցում էր սահմանված սահմանաչափը՝ 2000-ը, ինչի կապակցությամբ նոր դիմումների ընդունման գործընթացը դադարեցվեց ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Արդյունքում, շահառուները չկարողացան օգտվել վերոնշյալ 4 բնակավայրերի համար սահմանված արտոնությունից՝ 5 մլն դրամի հավելումից։

Միաժամանակ, 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ վարչապետի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացված՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ թիվ Վ/121-2024 արձանագրության 1-ին կետի 3-րդ ենթակետով հանձնարարվել է ապահովել Վայք համայնքի Գոմք բնակավայրում Ծրագրի
վերաբացումը երիտասարդ ընտանիքների համար՝ որպես պարտադիր պայման
դիտարկելով կառուցվելիք անհատական բնակելի տների քանակի
(անհրաժեշտության դեպքում՝ 30, 50 կամ 100) քվոտավորումը՝ կախված
բնակավայրի նորակառույց դպրոցի համալրվածությունն ապահովող աշակերտների
և ընտանիքների քանակից կամ դպրոցի համար անհրաժեշտ ուսուցիչների (օրինակ՝
ֆիզիկայի ուսուցիչ) ներգրավման հանգամանքից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի Գոմք բնակավայրում կառուցվել է 100 տեղ հզորությամբ դպրոց, որտեղ այս պահին սովորողների թիվը 29 է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ծրագրի վերաբացումն ապահովելու նպատակով Վայք համայնքը պատրաստակամ է Գոմք բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներից տրամադրել 6-ից 10 հեկտար մակերեսով հողատարածք։

Նախագծի հիմնական նպատակն է նախ հնարավորություն տալ շահառուներին օգտվել նախորդիվ կառավարության կողմից կայացրած որոշման շրջանակում սահմանված արտոնությունից, ինչպես նաև ապահովել վարչապետի հանձնարարականի կատարումը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող նախագծով առաջարկվում է Ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ յուրաքանչյուր բնակավայրին հատկացնելով մինչև 50 շահառուի քվոտա, ինչպես նաև թույլ տալ ծրագրից օգտվել այն շահառուներին, որոնք շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը (ներառյալ), քանի որ գործընկեր ֆինանսական կազմակերպություններից և շահառուներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած բազմաթիվ շահառուներ (100-150) շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը և չեն հասցրել դիմել նախքան սահմանված սահմանաչափի լրանալը, ինչի արդյունքում կարող են կրել ֆինանսական վնասներ։

 

  1. Կարգավորման առարկան

Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար։   

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ 2025 թվականի պետական բյուջեում պետք է կատարվի փոփոխություն՝ շուրջ 660 մլն դրամի ավելացում։  

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել Ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ և առանձին համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6-րդ կետի 5-րդ ենթակետից, այն է՝ «Տարածքային համախմբվածության բարձր մակարդակի ապահովում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներին՝ անցում կատարելով սոցիալական աջակցության մեխանիզմներից դեպի տնտեսական զարգացման մեխանիզմների ներդրում» և 4.6-րդ կետի 4-րդ ենթակետից, այն է՝ «Մշակվելու է բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքներին և խոցելի այլ խմբերին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։»։

 

  • Обсуждалось

    05.11.2024 - 20.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 629

Принт

Предложения

Գառնիկ

13.11.2024

Մի բան էլ ավելացնեմ, հուլիսի 20 ին հրաման եք իջեցնում բանկերին, որ ծրագիրը դադարեցվում է, դիմումներ մի ընդունեք ու չեք հրապարակում, հրապարակում եք ամսի 27 ին ու հիմա ասում եք մինչև օգոստոսի 1 ով դիմել է նա կարող է օգտվել, երբ սահմանափակումները մտցնում էիք տարիքային շեմ եվ այլն այդ ժամանակ էլ ասեիք ժողովրդ վերջ էլ չենք ընդունելու, փակում ենք ոչ թե ժողովրդի լեզվով ասած վերջի պահին հագցնեք

Տիգրան Ղազարյան

12.11.2024

Հարգելի նախագծի հեղինակ առաջարկում եմ ծրագիրը բացի 5 բնակավայրերում կասեցնելու փոխարեն սահմանել շատ խիստ պահանջներ։ Ստեղծել հնարավորություն սահմանամերձ բոլոր համայնքներում նորաստեղծ, երիտասարդ ընտանիքներին օգտվել ծրագրից երկարաժամկետ բնակվելու պայմանով այլ ոչ թե "Դաչա" սարքելու նպատակով, ուժի մեջ մտցնել 2024թ-ի օգոստոսի 1-ից սահմանված սահմանափակումները, քանի որ քվոտաների լրանալու պատճառով սահմանափակումները այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Ստուգել դիմող ամուսինները և նրանց ծնողները քանի անշարժ գույքի սեփականատեր են հանդիսանում ու չտրամադրել նրանց ովքեր ունեն մեկից ավելի անշարժ գույք։ Սահմանել մինիմալ հստակ ժամկետներ պարտադիր բնակվելու վերաբերյալ, ծրագիրը շարունակել մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիս, քանի որ շատ երիտասարդ ընտանիքներ որոնք չունեն բնակելի տուն սկսել են հողի ձեռք բերման գործընթաց, որը իրենից ներառում է հավելյալ ծախսեր համոզված լինելով, որ ծրագրի գործելու համար սահմանված է հստակ ժամկետ` 2025թ.-ի դեկտեմբեր ամիս!!! Ստեղծել մեխանիզմ առողջ մրցակցության համար, այլ ոչ թէ թողնել բանկերի աշխատակիցների քմահաճույքին թէ ում տրամադրել վարկ իսկ ում չէ։ Ստեղծել արտոնյալ պայմաններ այն ամուսինների համար որոնցից գոնե մեկը հանդիսանում է զինծառայող և բնակվում է սահմանամերձ բնակավայրում։ Շնորհակալություն:

Գառնիկ

11.11.2024

Իմ կարծիքով պետք է նախարարությունը այս հարցում ընդառաջի օգոստոսի 1 փոխի հոկտեմբերի 1 և տեղեկացնի որ այլևս նոր դիմումներ չենք ընդունելու, որովհետև ներկա պահին նույնիսկ մարդիկ հողեր են գնում դիմում են շին թույլտվության, և տեղյակ չեն ոչ մի բանից, որ տեսանկյունից նայենք քաղաքացուն կանգնացնում եք փաստի առաջ ու պատճառում մեծ ֆինանսական վնաս, այ դեմից որ դիմելիությունը քիչ է եղել այսենց բաներից են մարդիկ վախեցել, որոնցից մեկը ես եմ, այս հաշվով պետությունը վերածվում է ոչ վստահելի գործընկերոջ,

Узнать больше