Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Քանի որ 01.08.2024թ. դրությամբ լրացել էր ծրագրով նախատեսված շահառուների թիվը, սույն նախագծով առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ յուրաքանչյուր բնակավայրին հատկացնելով մինչև 50 շահառուի քվոտա, ինչպես նաև թույլ տալ ծրագրից օգտվել այն շահառուներին, որոնք շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը (ներառյալ)։

  • Обсуждалось

    05.11.2024 - 20.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 624

Принт

Предложения

Գառնիկ

13.11.2024

Մի բան էլ ավելացնեմ, հուլիսի 20 ին հրաման եք իջեցնում բանկերին, որ ծրագիրը դադարեցվում է, դիմումներ մի ընդունեք ու չեք հրապարակում, հրապարակում եք ամսի 27 ին ու հիմա ասում եք մինչև օգոստոսի 1 ով դիմել է նա կարող է օգտվել, երբ սահմանափակումները մտցնում էիք տարիքային շեմ եվ այլն այդ ժամանակ էլ ասեիք ժողովրդ վերջ էլ չենք ընդունելու, փակում ենք ոչ թե ժողովրդի լեզվով ասած վերջի պահին հագցնեք

Տիգրան Ղազարյան

12.11.2024

Հարգելի նախագծի հեղինակ առաջարկում եմ ծրագիրը բացի 5 բնակավայրերում կասեցնելու փոխարեն սահմանել շատ խիստ պահանջներ։ Ստեղծել հնարավորություն սահմանամերձ բոլոր համայնքներում նորաստեղծ, երիտասարդ ընտանիքներին օգտվել ծրագրից երկարաժամկետ բնակվելու պայմանով այլ ոչ թե "Դաչա" սարքելու նպատակով, ուժի մեջ մտցնել 2024թ-ի օգոստոսի 1-ից սահմանված սահմանափակումները, քանի որ քվոտաների լրանալու պատճառով սահմանափակումները այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Ստուգել դիմող ամուսինները և նրանց ծնողները քանի անշարժ գույքի սեփականատեր են հանդիսանում ու չտրամադրել նրանց ովքեր ունեն մեկից ավելի անշարժ գույք։ Սահմանել մինիմալ հստակ ժամկետներ պարտադիր բնակվելու վերաբերյալ, ծրագիրը շարունակել մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիս, քանի որ շատ երիտասարդ ընտանիքներ որոնք չունեն բնակելի տուն սկսել են հողի ձեռք բերման գործընթաց, որը իրենից ներառում է հավելյալ ծախսեր համոզված լինելով, որ ծրագրի գործելու համար սահմանված է հստակ ժամկետ` 2025թ.-ի դեկտեմբեր ամիս!!! Ստեղծել մեխանիզմ առողջ մրցակցության համար, այլ ոչ թէ թողնել բանկերի աշխատակիցների քմահաճույքին թէ ում տրամադրել վարկ իսկ ում չէ։ Ստեղծել արտոնյալ պայմաններ այն ամուսինների համար որոնցից գոնե մեկը հանդիսանում է զինծառայող և բնակվում է սահմանամերձ բնակավայրում։ Շնորհակալություն:

Գառնիկ

11.11.2024

Իմ կարծիքով պետք է նախարարությունը այս հարցում ընդառաջի օգոստոսի 1 փոխի հոկտեմբերի 1 և տեղեկացնի որ այլևս նոր դիմումներ չենք ընդունելու, որովհետև ներկա պահին նույնիսկ մարդիկ հողեր են գնում դիմում են շին թույլտվության, և տեղյակ չեն ոչ մի բանից, որ տեսանկյունից նայենք քաղաքացուն կանգնացնում եք փաստի առաջ ու պատճառում մեծ ֆինանսական վնաս, այ դեմից որ դիմելիությունը քիչ է եղել այսենց բաներից են մարդիկ վախեցել, որոնցից մեկը ես եմ, այս հաշվով պետությունը վերածվում է ոչ վստահելի գործընկերոջ,

Узнать больше