Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Aram Avagyan 06.11.2024 03:39:02 Հարգելի նախագծի հեղինակ կխնդրեի եվս մեկ կարեվոր խնդրի անրադառնալ ծրագրի հետ կախված որ օրենքը փոխվում է շատ ճիշտ է ես կող եմ բայց որ ծրագիրը դրվել է շրաջնառության որ օվոստոսի 1 դրությանբ ով շին թույլ տվություներ ով ստացել է նրանք եվս կարող են օգտվել որպիսի ֆինանսական վնասներ չկրեն բայց ես ձեզ փաստացի օրենքնեմ բացատրում որ և շին թույլտվություն ստանողը և նախագծի թույլտվություն ստանող կրում են նույն վնասները և ասեմ ինչու և ինչպես և դուք եթե հնարավոր է այդ հարցը բարձրացնեք Առաջարկն ընդունվել է ի գիտություն, որի վերաբերյալ վերջնական դիրքորոշում հնարավոր կլինի ներկայացնել 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած անձանց թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում, ինչը ներկայում իրականացվում է։
2 Aram Avagyan 06.11.2024 03:41:23 Ուրեմը մարդը եթե դիմում է համայնքապետարան տուն կառուցելու համար նախ ներկայացնում է նախագծի եսքիզ և ըստանում նախագծի թույլտվություն և հետո սկսում նախագիծ անել և նախագիծը պատրաստ լինելուն պես վճարում է տվյալ նախագիծ անողի համապատասխան գումարը հետո դիմում է շին թույլտվության համար որը բոլորս գիտենք սահամանամերձ բնակավայրերում շին ստանալ գրեթե անվճար է և շատ դեպքեր է եղել ենթադրենք 10 հոքի նախագիծ անողներից դիմել են իրար հետ նույն օրը ենթադրենք հուլիսի 20 դե բնական է որ բոլորին միարժամանակ չեր կարող շին թույլտվություն տրվել ենթադրենք մեկին կարողեր տրվեր օգոստոսի 1 մեկին մյուսին կարող եր տրվեր օգոստոսի 3 են մյուսին 4 են մյուսին 5 բանից պարզվում է որ այդ մարդիկ ում նույն օրնեն հանձնել շինի թղթերը են ուշ ստացողները կրում եմ ֆինանսական վնասներ բայց փաստացի իրար հետ են հանձնել շինի թղթերը կխնդրեի ուսումնասիրել և լուծում տալ այս հարցին Առաջարկն ընդունվել է ի գիտություն, որի վերաբերյալ վերջնական դիրքորոշում հնարավոր կլինի ներկայացնել 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած անձանց թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում, ինչը ներկայում իրականացվում է։
3 Գառնիկ 11.11.2024 15:17:42 Բարև ձեզ, այս հաշվով էլի դարձավ ամեն ինչ նույնը, որ պետական ծրագրերին պետք չէ վստահել, ծրագիր եք ներկայացնում առանց նախապես հաշվառման կամ ձեր համար ռիսկերը գնահատման։ ձեր իսկ կողմից առաջարկվող կետերին համապատասխանելով հողակտոր ենք գնում, երկար ճանապարհ ենք անցնում մինչև ձերք ենք բերում հողը, որովհետև գյուղերում հողերը խնդրահարույց են, մարդիկ մի մասը ԴԱՀԿ ունեն, մյուսը տերը արտերկրումա, հողի քարտեզագրում չի համապատասխանում կադաստրային գծագրերի ու այդպիսի լիքը խնդիրներ, որոնք երկար ժաման են խլում, մյուս կողմից գները ահավոր աճել են, թանկ գներով առանք ու այդ ընթացքում սահմանափակումներ մտցրեցիք, բայց դրա մասին նախօրոք տեղեկացել էինք, բայց որ ծրագիրը պիտի դադարեցվի չգիտեինք, ու վերաբացվելու է այս պայմաններում ոչ մեկ չէր նախատեսում, գոնե նախօրոք շահառուների շեմ, թվաքանակ որոշեիք կամ նախազգուշացնեիք, Պրն. Փաշինյանը ինքներ եթերով խրախուսում որ ժողովուրդ դիմեք ծրագրին գյուղերում աշխուժություն է մտնում, ու հոպ ինչպես նախկինում քաղաքացուն կամ գյուղացուն կանգնացնում եք փաստի առաջ և տուժում ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 842-Լ որոշման հավելվածի 24-րդ կետով սահմանված է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել 2000 շահառուի։ Ընդ որում, վերոնշյալ դրույթի ընդունման վերաբերյալ որոշման նախագիծը 06.05.2024-ին ներկայացվել է հանրային քննարկման և այդ պահին ծրագրում ընդգրկված շահառուների թիվը կազմում էր շուրջ 1200։ Ըստ այդմ, փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկումը պատշաճ կերպով իրականացվել է և պոտենցիալ շահառուները կարող էին դիմել ու ընդգրկվել ծրագրում։
4 Գառնիկ 11.11.2024 15:30:21 Իմ կարծիքով պետք է նախարարությունը այս հարցում ընդառաջի օգոստոսի 1 փոխի հոկտեմբերի 1 և տեղեկացնի որ այլևս նոր դիմումներ չենք ընդունելու, որովհետև ներկա պահին նույնիսկ մարդիկ հողեր են գնում դիմում են շին թույլտվության, և տեղյակ չեն ոչ մի բանից, որ տեսանկյունից նայենք քաղաքացուն կանգնացնում եք փաստի առաջ ու պատճառում մեծ ֆինանսական վնաս, այ դեմից որ դիմելիությունը քիչ է եղել այսենց բաներից են մարդիկ վախեցել, որոնցից մեկը ես եմ, այս հաշվով պետությունը վերածվում է ոչ վստահելի գործընկերոջ, Ներկայում իրականացվում է 2024 թվականի օգոստոսի 1-ից հետո սահմանամերձ բնակավայրերում կառուցապատում իրականացնելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած անձանց տվյալների ուսումնասիրություն, որից հետո հնարավոր կլինի գնահատել ներկայացված խնդրի արդիականությունն ու նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը։
5 Գառնիկ 13.11.2024 23:11:42 Մի բան էլ ավելացնեմ, հուլիսի 20 ին հրաման եք իջեցնում բանկերին, որ ծրագիրը դադարեցվում է, դիմումներ մի ընդունեք ու չեք հրապարակում, հրապարակում եք ամսի 27 ին ու հիմա ասում եք մինչև օգոստոսի 1 ով դիմել է նա կարող է օգտվել, երբ սահմանափակումները մտցնում էիք տարիքային շեմ եվ այլն այդ ժամանակ էլ ասեիք ժողովրդ վերջ էլ չենք ընդունելու, փակում ենք ոչ թե ժողովրդի լեզվով ասած վերջի պահին հագցնեք ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 842-Լ որոշման հավելվածի 24-րդ կետով սահմանված է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել 2000 շահառուի։ Ընդ որում, վերոնշյալ դրույթի ընդունման վերաբերյալ որոշման նախագիծը 06.05.2024-ին ներկայացվել է հանրային քննարկման և այդ պահին ծրագրում ընդգրկված շահառուների թիվը կազմում էր շուրջ 1200։ Ըստ այդմ, փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկումը պատշաճ կերպով իրականացվել է և պոտենցիալ շահառուները կարող էին դիմել ու ընդգրկվել ծրագրում։
6 Տիգրան Ղազարյան 12.11.2024 21:01:27 Հարգելի նախագծի հեղինակ առաջարկում եմ ծրագիրը բացի 5 բնակավայրերում կասեցնելու փոխարեն սահմանել շատ խիստ պահանջներ։ Ստեղծել հնարավորություն սահմանամերձ բոլոր համայնքներում նորաստեղծ, երիտասարդ ընտանիքներին օգտվել ծրագրից երկարաժամկետ բնակվելու պայմանով այլ ոչ թե "Դաչա" սարքելու նպատակով, ուժի մեջ մտցնել 2024թ-ի օգոստոսի 1-ից սահմանված սահմանափակումները, քանի որ քվոտաների լրանալու պատճառով սահմանափակումները այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Ստուգել դիմող ամուսինները և նրանց ծնողները քանի անշարժ գույքի սեփականատեր են հանդիսանում ու չտրամադրել նրանց ովքեր ունեն մեկից ավելի անշարժ գույք։ Սահմանել մինիմալ հստակ ժամկետներ պարտադիր բնակվելու վերաբերյալ, ծրագիրը շարունակել մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիս, քանի որ շատ երիտասարդ ընտանիքներ որոնք չունեն բնակելի տուն սկսել են հողի ձեռք բերման գործընթաց, որը իրենից ներառում է հավելյալ ծախսեր համոզված լինելով, որ ծրագրի գործելու համար սահմանված է հստակ ժամկետ` 2025թ.-ի դեկտեմբեր ամիս!!! Ստեղծել մեխանիզմ առողջ մրցակցության համար, այլ ոչ թէ թողնել բանկերի աշխատակիցների քմահաճույքին թէ ում տրամադրել վարկ իսկ ում չէ։ Ստեղծել արտոնյալ պայմաններ այն ամուսինների համար որոնցից գոնե մեկը հանդիսանում է զինծառայող և բնակվում է սահմանամերձ բնակավայրում։ Շնորհակալություն: Առաջարկներն ընդունվել են ի գիտություն և կքննարկվեն ծրագրի առաջիկա բարեփոխումների փուլում։