Լուսինե Հովհաննիսյան
07.11.2024
Ընդհանուր նախագծում անհասկանալի է, թե ո՞վ կարող է հանդես գալ որպես փորձարկման լաբորատորիա։
Проект не принят
2 - За
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » N ______ 2024 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 8-Ի N 934-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
«22) փորձարկող կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որը ապահովված է ոլորտում որակավորում ունեցող մասնագետներով, անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և այլ անհրաժեշտ միջոցներով՝ ամբողջ ծավալով և պատշաճ որակով զվարճահարմարանքի փորձարկում իրականացնելու համար։
23) փորձարկում՝ զվարճահարմարանքի դետալների ստուգում՝ դրանց աշխատունակությունը, պիտանելիությունը և կայունությունը որոշելու նպատակով։»․
«37․1․ Փորձարկումներն իրականացվում են փորձարկող կազմակերպության և զվարճահարմարանք շահագործող անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա, որի արդյունքում փորձարկող կազմակերպության կողմից տրամադրվում է փորձարկման ակտ։
37․2․ Այն զվարճահարմարանքը, որը չունի տեխնիկական անվտանգության անձնագիր կամ շահագործման ձեռնարկ, անկախ նոր նորոգված լինելու հանգամանքից՝ նախքան ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացումը, առնվազն մեկ ամիս առաջ, պետք է պարտադիր կարգով ենթարկվի փորձարկման՝ փորձարկող կազմակերպության կողմից։ Տեխնիկական անվտանգության անձնագիր կամ շահագործման ձեռնարկ ունեցող զվարճահարմարանքի փորձարկումները պետք է իրականացնել դրանցում նշված լրիվ ծավալով՝ սահմանված կարգով և ժամկետներում։
37․3․ Տեխնիկական անձնագրի և (կամ) շահագործման ձեռնարկի բացակայության դեպքում զվարճահարմարանքները ենթարկվում են փորձարկումների հետևյալ պահանջներին համապատասխան`
1) ստատիկ փորձարկումը պետք է կատարվի յուրաքանչյուր ուղևորատար մոդուլը (նստատեղը կամ կանգնելատեղը) հերթով բեռնելով ուղևորատար մոդուլի (նստատեղի կամ կանգնելատեղի) անվանական բեռնվածությանը 100 %-ով գերազանցող բեռի զանգվածով՝ պահելով այն 10 րոպեից ոչ պակաս տևողությամբ.
2) դինամիկ փորձարկումը պետք է կատարվի յուրաքանչյուր ուղևորատար մոդուլը (նստատեղը կամ կանգնելատեղը) հերթով բեռնելով ուղևորատար մոդուլի (նստատեղի կամ կանգնելատեղի) անվանական բեռնվածությանը 10 %-ով գերազանցող բեռի զանգվածով՝ կատարելով զվարճահարմարանքի բոլոր հնարավոր շարժումները երեքից ոչ պակաս պարբերաշրջանով։
37․4․ Փորձարկան ընթացքում զվարճահարմարանքի ներքին թերությունների, մաշվածության, կոռոզիայի, պլաստմասսայե, փայտե մասերի մաշվածության, պտտող հարմարանքների, ճոպանների ամրության, մետաղի հոգնածության հայտնաբերման նպատակով պետք է անցկացվեն մետաղական շինվածքի մանրամասն ստուգում և ախտորոշում:
37․5․ Փորձարկման արդյունքում փորձարկող կազմակերպության կողմից զվարճահարմարանք շահագործող անձին տրամադրվում է փորձարկման ակտ՝ հաստատված երեք օրինակից՝ փորձարկող կազմակերպության կնիքով և իրավասու անձի ստորագրությամբ։ Փորձարկման ակտի երկու օրինակը տրվում է շահագործող անձին, իսկ մեկը պահվում է փորձարկող կազմակերպության մոտ։ Շահագործող անձը պարտավոր է փորձարկման ակտի մեկ օրինակը տրամադրել տեխնիկական անտանգության փորձաքննություն իրականացնող կազմակերպությանը (փորձագետին)՝ փորձաքննությունն իրականացնելու ընթացքում։
37․6․ Ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում չի կարող տրամադրվել դրական փորձաքննության եզրակացություն այն զվարճահարմարանքին, որի շահագործողը փորձաքննություն իրականացնող կազմակերպությանը (փորձագետին) չի տրամադրել սույն որոշման 37․5-րդ կետում նշված փորձարկման ակտը։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« »_____ 2024թ․
ք. Երևան
Обсуждалось
25.10.2024 - 10.11.2024
Тип
Pешение
Область
Экономическая
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 467
Принт07.11.2024
Ընդհանուր նախագծում անհասկանալի է, թե ո՞վ կարող է հանդես գալ որպես փորձարկման լաբորատորիա։
07.11.2024
• Առաջարկվում է «․․․Հավելվածի 34-րդ կետում «նորոգող» բառից հետո լրացնել «և փորձարկող» բառերը․» Ստացվում է, որ նորոգողը պետք է լինի նաև փորձարկող։ Մեկը մյուսի ետ կապ չունեցող գործընթացներ են