ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
19.09.2024
Անհրաժեշտ ՝է նաև օրենքում ավելացնել դրույթներ, որոնք կնպաստեն տաքսի ծառայությունների ոլորտի տեխնիկական բարելավմանը և սպասարկման որակի բարձրացմանը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա Կառավարությանը անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտեր։
Տրանսպորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասը, որը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ընդգրկում է հետևյալ տեսակները՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային։
Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացումը արդի, անվտանգ, շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնող տրանսպորտային միջոցներով կարևոր նշանակություն ունի տրանսպորտային ծառայությունների բարձր մակարդակի ապահովման համար։ Նշված մակարդակի ապահովման համար մեծ նշանակություն կարող է ունենալ պետության կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներում ֆինասական աջակցության ծրագրերի իրականցումը։
Նախագծի մշակումը նպատակ ունի օրենքով օժտել Կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու ֆինանսական աջակցության ծրագրեր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։
Նախագծի ընդունմամբ կընդլայնվեն Կառավարության լիազորությունները՝ ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով խթանելու Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավմանը, ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավվմանը։
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։
Продолжительность
Тип
Закон
Область
Транспорт
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 404
Принт19.09.2024
Անհրաժեշտ ՝է նաև օրենքում ավելացնել դրույթներ, որոնք կնպաստեն տաքսի ծառայությունների ոլորտի տեխնիկական բարելավմանը և սպասարկման որակի բարձրացմանը:
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .