Добавить в избранное
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
5 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 19.09.2024 15:12:30 | Անհրաժեշտ ՝է նաև օրենքում ավելացնել դրույթներ, որոնք կնպաստեն տաքսի ծառայությունների ոլորտի տեխնիկական բարելավմանը և սպասարկման որակի բարձրացմանը: | Նախագծով նախատեսում է ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները ավելացնելու համար հաստատել ֆինանսական աջակցության ծրագրեր սահմանելու լիազորություն տրամադրել Կառավարությանը։ Մասնավորապես առաջարկի առնչությամբ պարզաբանում՝ տախքի ծառայությունը նույնպես ուղևորափոխադրում է։ | |
2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 03.10.2024 16:30:49 | Առաջարկում եմ «Տրանսպորտի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից «ֆիզիկական և» բառերը հանել։ Կարծում եմ, որ այո Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից նոր և (կամ) էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ձեռքբերման և ՀՀ-ում շահագործման համար պետությունը պետք է կիրառի խրախուսման տարբեր մեխանիզմներ (նաև ֆինանսական աջակցություն), սակայն դրանք պետք է չլինեն կամայականության սկզբունքով այլ պետք է կրեն մասսայակ բնույթ, ինչը ենթադրում է համապատասխան իրավական ակտերում կոնկրետ փոփոխություններ։ | Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել, որ անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են ֆիզիկական անձ | |
3 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 04.10.2024 16:45:49 | Առաջարկում ենք՝ հստակեցնել «ֆինանսական աջակցության ծրագրեր» եզրույթը, սահմանել, թե այդ ծրագրերն ինչպիսի՞ աջակցություններ կարող են ներառել և ի՞նչ աղբյուրներից է բխելու ֆինանսական աջակցությունը, հստակեցնել, թե ի՞նչ չափանիշներով է գնահատվելու տրանսպորտային միջոցների ձեռքբերման և ծառայությունների ծավալների ավելացման նպատակահարմարությունը, ինչ չափանիշների դեպքում է տրվելու ֆինանսական աջակցությունը։ | Ներկայացված առաջարկը օրենքի կարգավորման շրջանակներից դուրս է | |
4 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 04.10.2024 16:45:49 | Առաջարկում ենք նաև 1․1․ կետում ներկայացված լրացումը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ․ «1․1․ Կառավարությունը ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է հաստատել ֆինանսական աջակցության ծրագրեր՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև տվյալ ոլորտներում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները ավելացնելու նպատակով։ Այդ ծրագրերը կարող են ներառել վարկերի տրամադրում, սուբսիդիաների տրամադրում, հարկային արտոնություններ կամ այլ տեսակի ֆինանսական աջակցություններ, որոնք նախատեսված են ոլորտի զարգացման համար՝ կառավարության սահմանած կարգով և չափանիշներով»։ | Նախագծով չի սահմանափակվում աջակցության ծրագրերի ձևաչափը, հետևաբար առաջարկը չի ընդունվել |