Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը մաս­նա­գիտական աշխատանք­ների կատարումը և ծառա­յությունների մատուցումը հարկման հատուկ համա­կար­գերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելն է:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Կառա­վա­րության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկ­ման հատուկ համա­կար­գերի կիրառության շրջանակի կրճատմանը: Այս քաղա­­քա­կա­­նության իրականաց­ման ուղղու­թյուններից է մասնագիտական բնույթ ունեցող աշխատանքների կատարումը և ծառա­յու­­թյուն­ների մատուցումը հարկ­­ման հատուկ համակարգերից դուրս բերելը: Այս առու­մով, առաջին փուլի օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ կատար­ել են, որոնք ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից: Խոսքը փաստաբանական և նոտարական գոր­ծու­նեու­թյունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու մասին է:

Խնդիրն այն է, որ առկա են մասնագիտական բնույթ ունեցող մի շարք այլ աշխա­տանք­ներ և ծառայություններ, որոնց հարկումը հարկման հատուկ համակարգերում դեռևս թույլա­տրված է: Այս առումով, հարկման հավասարության սկզբունքի ապահովումը ենթադրում է, որ մասնագիտական բնույթ ունեցող այդ աշխատանքների և ծառայությունների հարկումը նույն­պես պետք է տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Բացի այդ, հատկանշական է նաև այն, որ նախագծով ներկայացված մասնագիտական բնույթ ունեցող ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակ­ների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հար­կա­յին բեռից: Օրինակ՝ «F41. Շենքերի շինա­րա­րու­­թյուն» հատվածում ներառվող գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համա­կար­գում 2.4 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հար­կա­յին բեռից, կամ «М69. Իրա­վա­բա­­նական և հաշ­վա­պա­հա­կան գոր­ծու­նեու­թյուն» հատ­վա­ծում ներառվող գոր­ծունեության տեսակ­­ների մասով հարկային բեռը 2023 թվականի համար  շրջա­նառության հարկի համակարգում 3.2 անգամ ցածր է հարկման ընդհանուր համա­կար­գում առկա հարկային բեռից:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդ­­հանուր համակարգ: Մաս­նա­վո­րապես, առա­ջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի և միկրո­­­­ձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետևյալ տեսակ­­­ների կազմա­կերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործու­նեու­­թյան տեսակների դասա­­­­կարգչի՝

  • «F (ԷՖ) Շինարարություն» հատվածում ներառվող՝ «41. Շենքերի շինա­րա­րու­­թյուն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինա­րա­րա­կան գոր­ծու­նեու­թյունը»,
  • «L ԷԼ Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատ­վա­ծում ներառվող 3 Անշարժ գույքի հետ գործառ­նու­թյուն­ներ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմուն­քով,
  • «M (ԷՄ) Մաս­նա­գի­տա­կան, գիտական և տեխ­նի­կա­կան գոր­ծու­նեու­թյուն» հատ­­­վա­ծում ներառվող՝ «69. Իրա­վա­բա­նական և հաշ­վա­պա­հա­կան գոր­ծու­նեու­թյունը», «70. Գլխա­մա­սային գրա­սենյակ­ների գոր­ծու­նեու­թյուն. Կառա­վար­ման հար­ցե­րով խորհրդատվա­­կան ծառա­­­­յությունները», «71. Ճարտարապետական և ճար­տա­րա­­գիտա­­կան գործունեություն. Տեխ­­­­­նիկական փոր­ձար­կումները և վերլուծությունները», «72. Գիտա­­կան հետազոտու­թյուն­ները և մշակումները», «73. Գովազդային գործունեությունը և շուկայի իրա­վիճակի հետա­զո­տու­­­թյունը», «74. Մաս­նա­գիտական, գիտական և տեխ­նի­կա­կան այլ գոր­­ծունեությունը», «75. Անասնաբուժական գոր­ծունեությունը»,
  • «Q (ՔՅՈՒ) Առողջա­­­պա­հու­­թյան և բնակչության սոցիալական սպա­սարկում» հատ­վա­ծում ներառվող՝ «86. Առողջա­­­պա­հությունը», «87. Բնակչության սոցիա­լա­կան սպասարկում կա­­ցու­թյան ապա­­հով­­մամբ» և «88. Սոցիալական սպասարկում առանց կացության ապա­հով­ման» գործունեությունը:

Միաժամանակ, առա­ջարկվում է սահմանափակել միկրո­­­­ձեռնարկատիրության համա­կար­գում միջմարզային, ներ­մար­զա­յին երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկ­րոավ­­տո­բուս­նե­րով) ուղևորա­փո­խադրումների կազմակերպման գործունեության իրա­կա­նա­ցումը։

4.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերի ընդգրկման շրջանակն է:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է արգելել մասնագիտական աշխատանքների կատար­ման և ծառա­յությունների մատուցման կազմակերպումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնար­կա­տիրության հարկման համա­կար­գերում:

       Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկա­մուտների տարեկան աճը ԱԱՀ-ի և շահութահարկի գծով գնահատվում է շուրջ 13 մլրդ դրամ:

7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­­­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­նե­րից, ըստ որի՝ հարկման համակարգում հարկային բեռի արդարացի և հավասար բաշ­խումն ապա­հովելու նպատակով, ինչպես նաև ստորին մակարդակում գտնվող հարկման համա­­կար­գերում արհեստականորեն տեղավորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսա­փելու, հարկ­ման տարբեր համակարգերի միջև արհեստական գործարքների իրա­կա­նաց­մամբ հար­կա­յին պլանավորման և գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջա­կա­նու­թյան խաթար­ման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջև սահ­մանվելու է համադրելի և արդարացի հարկային բեռ:

  • Продолжительность

    06.09.2024 27.09.2024
  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5863

Принт

Предложения

Մհեր Հակոբյան

25.09.2024

Առաջարկը կտրուկ կբարձրացնի իրավաբանական ծառայությունների գները: Դրանք ուղղակի կըկննեն իրավաբաններին դիմող անձանց վրա: Բացի այդ, շատ պայմանագրեր արդեն իսկ կնքվել են և գտնվում են ընթացքի մեջ, իսկ այդ պարագայում հարկատուն հայտնվում է վատ դրության մեջ՝ պայմանագիրը կնքելու պահին նա տեղյակ չէր հարկային այս փոփոխության մասին: Իր հերթին, իրավաբանական ծառայությունը հաճախ մատուցվում է մանր խորհրդատվության ձևով, սակայն այս պարագայում կարող է ստացվել այնպես, որ, ենթադրենք, 5000 դրամ վերցնելու համար անձը պետք է ապահովի հսկայական փաստաթղթաշրջանառություն՝ ԱԱՀ և շահութահարկի հաշվարկներ և այլն:

Dina Davtyan

24.09.2024

Դիզայներին կամ նմանօրինակ մասնագետին 20 տոկոսի դաշտ տանելով, չեք ավելացնում բյուջեի եկամուտները, այլ հակառակը` մեծացնում եք ստվերը։ Մասնագետը սպասարկում է ֆիզիկական անձն, մեծամասամբ գրասենյակային տարածքից դուրս, բնական է, եթե չի ուզում 20 տոկոս հարկ վճարել, բոլոր հնարավոր դեպքերումվերցնելու է գումարը` չի տրամադրելու ծախսը հավաստող փ/թուղթ։ Ինչպես եք ապացուցելու նրա եկամուտը՞ Հիմա գոնե 5 տոկոսը հոժարությամբ վճարում են, 20 տոկոսի դեպքում շրջանառության կեսը ստվերելու են։

Լևոն Հախինյան

23.09.2024

Կազմակերպություններն ունեն կնքած երկարաժամկետ պայմանագրեր և կնքելու պահին նման ռրընսդրական փոփոխություններ նախատեսված չեն եղել հետևաբար հունվարի 1 ժամկըտճ մեղմ ասած անընդունելի է։ և ի վերջո հուսով ենք որ նաև հաշվի առնելով 100 % բացասական ցուցանիշը նշված կարգավորումը աժ- չի գնա և ուժի մեջ չի մտնի

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .