Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հար­կա­­յին օրենս­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 254-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.1-ին կետ.

«3.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասա­­­­­կարգչի «F (ԷՖ) Շինարարություն» հատվածում ներառվող՝ «41. Շենքերի շինա­րա­րու­­թյուն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինա­րա­րա­կան գոր­ծունեություն», «L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատ­վա­ծում ներառվող  <>, «M (ԷՄ) Մաս­նա­գի­տա­կան, գիտական և տեխ­նի­կա­կան գոր­ծու­նեու­թյուն» հատ­­­վածում ներառվող՝ «69. Իրա­վա­բա­նական և հաշ­վա­պա­հա­կան գոր­ծու­նեու­թյուն», «70. Գլխամասային գրա­սենյակ­ների գոր­ծու­նեու­թյուն. Կառա­վար­ման հար­ցե­րով խորհրդատ­վա­­­կան ծառայու­թյուն­ներ», «71. Ճարտարապետական և ճար­տա­րա­­գիտա­­կան գործու­նեու­թյուն. Տեխ­նի­կա­կան փոր­ձար­կումներ և վերլուծություններ», «72. Գիտա­­կան հետազոտու­թյուն­­ներ և մշակումներ», «73. Գովազդային գործունեություն և շուկայի իրա­վիճակի հետա­զո­տու­թյուն», «74. Մաս­նա­գիտական, գիտական և տեխ­նի­կա­կան այլ գոր­­ծունեություն», «75. Անաս­­նաբուժական գոր­ծունեություն» և «Q (ՔՅՈՒ) Առողջա­­­պա­հու­­թյան և բնակչության սոցիա­­լական սպա­սարկում» հատվածում ներառվող՝ «86. Առողջա­­­պա­հություն», «87. Բնակ­չության սոցիա­լա­­կան սպասարկում կացության ապա­­հով­­մամբ» և «88. Սոցիա­լա­կան սպա­սար­կում առանց կացության ապահովման» գոր­ծու­նեու­­­թյուն­ներ իրականաց­նող­ները.».

  • 6-րդ և 7-րդ մասերում «3-րդ մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ մասի 3-րդ և 3.1-ին կետերով» բառերով:

Հոդված 2.  Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «3-րդ,» բառից հետո լրացնել «3.1-ին,» բառը:

Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասում՝

  • 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրու­թյամբ 2.1-ին և 2․2-րդ կետեր.

«2.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասա­­­­­կարգչի «F (ԷՖ) Շինարարություն» հատվածում ներառվող՝ «41. Շենքերի շինա­րա­րու­­թյուն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինա­րա­րա­կան գոր­ծունեություն», «L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատ­վա­ծում ներառվող  <>, «M (ԷՄ) Մաս­նա­գի­տա­կան, գիտական և տեխ­նի­կա­կան գոր­ծու­նեու­թյուն» հատ­­­վածում ներառվող՝ «69. Իրա­վա­­բա­նական և հաշ­վա­պա­հա­կան գոր­ծու­նեու­թյուն», «70. Գլխամասային գրա­սեն­յակ­ների գոր­ծու­նեու­թյուն. Կառա­վար­ման հար­ցե­րով խորհր­դատ­վա­­կան ծառա­յու­թյուն­­ներ», «71. Ճարտարապետական և ճար­տա­րա­­գիտա­­կան գործու­նեու­թյուն. Տեխնի­կա­կան փոր­ձար­­կումներ և վերլուծություններ», «72. Գիտա­­կան հետազոտու­թյուն­ներ և մշա­կումներ», «73. Գովազդային գործունեություն և շուկայի իրա­վիճակի հետա­զո­տու­­թյուն», «74. Մաս­նա­­գիտական, գիտական և տեխ­նի­կա­կան այլ գոր­­ծունեություն», «75. Անաս­­­նաբուժական գոր­­ծունեություն» և «Q (ՔՅՈՒ) Առողջա­­­պա­հու­­թյան և բնակչության սոցիալական սպա­սար­կում» հատվածում ներառվող՝ «86. Առողջա­­­պա­հություն», «87. Բնակ­չության սոցիա­լա­կան սպասարկում կացության ապա­­հով­­մամբ» և «88. Սոցիա­լա­կան սպա­սար­կում առանց կացության ապահովման» գոր­ծու­նեու­­­թյուն­ներ իրակա­նաց­նող­ները.

2․2) միջմարզային, ներ­մար­զա­յին երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկ­րոավ­­տո­բուս­նե­րով) ուղևորա­փո­խադրումների կազմակերպման գործունեություն իրակա­նաց­նող­­ները․>>:

Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում <<1-3-րդ>> բառերը  փոխա­րինել <<1-2.2-րդ>> բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

  • Обсуждалось

    06.09.2024 - 27.09.2024

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10004

Принт

Предложения

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

27.09.2024

Նախագիծը չի բխում հայտարարված նպատակից (հարկային բեռի համահարթեցում), և ունենալու է խտրական բացասական ազդեցություն գերփոքր ու փոքր բիզնեսի համար (որպես հարկատու), ինչպես նաև դատական ու վարչական ներկայացուցչության ծառայությունների ու ա․ձ․ հաշվապահների ծառայությունների սպառողների (որպես սպառող) համար։ Այսպես, փոքր ու գերփորք բիզնեսը գրեթե չունի ԱԱՀ-ով ձեռքբերումներ ու ծախսեր, և իրենց համար հարկային բեռը շրջանառության հարկի համեմատ կաճի ոչ թե 2,5-3,2 անգամ (որը ԱԱՀ դաշտում գործող միջին ու խոշոր բիզնեսներին արդյունավետ դրույքաչափն է), այլ առնվազն 5-6 անգամ։ Այսինքն գործ կունենանք փոքր ու գերփորք բիզնեսի խտրական բարձր հարկման հետ (արդյունավետ դրույքաչափի առումով)։ Միաժամանակ, ֆիզիկական անձանց դատական ու վարչական ներկայացուցչություն իրականացնող փաստաբանները, փոքր ու գերփորք բիզնեսին սպասարկող հաշվապայները իրենց ծառայությունները ստիպված կլինեն թանկացնել առնվազն 25-30 տոկոսով (20 տոկոս ԱԱՀ, ու 5-10 տոկոս շահութահարկի գծով լրացուցիչ հարկային բեռին համարժեք), ինչը կհանգեցնի այս կենսական կարևորություն ունեցող ծառայությունների գնաճի առավել խոցելի խավերի ու բիզնեսների համար։ Հնարավոր լուծումներ՝ 1. Ընդհանուր հարկային դաշտ բերելու փոխարեն մասնագիտական ծառայությունների համար սահմանել շրջանառության հարկի 15 տոկոս դրույքաչափ։ Արդյունքում կապահովվի նպատակադրված համահարթեցումը, չի բարդանա վարչարարությունը, իսկ հարկային բեռը բացարձակ առումով չափավոր կաճի (կբացառվի խտրական բարձր հարկումը ԱԱՀ-ով ձեռքբերում ու նվազեցվող ծախս չունեցող փոքր ու գերփորք բիզնեսի մասով)։ 2. Ֆիզիկական անձանց ու փոքր ու գերփորք բիզնեսին փոքր բիզնեսների կողմից (օրինակ՝ մինչև 58 մլն շրջանառություն ունեցող) մատուցվող մասնագիտական ծառայությունները ազատել ԱԱՀ-ից, որի պարագայում կբացառվի նրանց համար այդ ծառայությունների էական գնաճը, իսկ շահութահարկի հաշվին նվազեցվող ծախս չունեցող փոքր ու գերփորք բիզնեսը ամեն դեպքում կսկվի վճարել ԱԱՀ դաշտում գործող բիզնեսի հետ ավելի համադրելի ծավալի հարկ։ 3. Կիրառել արդյունավետ հարկման շեմեր, այն է, սահմանել, որ ԱԱՀ ու շահութահարկի հանրագումարը չպետք է անցնի որոշակի ընդհանուր շեմը (օրինակ՝ 10 տոկոս մինչև 24 մլն շրջանառության մասով, 15 տոկոս մինչև 58 մլն շրջանառության մասով ու 20 տոկոս մինչև 115 մլն մասով)։

Ando Abrahamyan

26.09.2024

Բլոգերներին թողած, որ միլիարդներ են աշխատում, ընկել եք նորմալ մասնագետների հետևից՞

Աննա Խաչատրյան

26.09.2024

Ծառայություն մատուցողներին ԱԱՀ-ի դաշտ դանելը դա նույնն է, թե ինչ որ արհեստական միջամտությամբ բիզնեսը ոչնչացնեք։ Ու ենթադրվումէ, որ հատուկ եք անում...

Узнать больше