ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ Համաձայնագիր) 2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից։

2022 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ԱԴՌ Համաձայնագիրը, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։

ԱԴՌ Համաձայնագրի պահանջներին համապատասխան 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-297-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի  14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ ընդունվեց միջոցառումների ցանկը։

Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը  լիարժեք կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել օրեենսդրական դաշտ, որը կապահովի ԱԴՌ Համաձայնագրի և «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի պահանջների կատարումը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի կարգավորման նպատակով մշակվել է «Վտանգավոր բեռներ փոխադրելու՝  մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները» որոշման նախագիծը։

Նախագծով նախատեսվում է կանոնակարգել

1․ վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետների և վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների մասնագիտական վերապատրաստման գործընթացը կազմակերպելու հետ կապված  հարաբերությունները,

2․ մասնագիտական վերապատրաստման տեսակները, դրանց դասընթացների տևողությունը․

3․ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի մշակման և հաստատման ընթացակարգը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 39․1-րդ կետից, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից և ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետից։

  • Обсуждалось

    02.09.2024 - 18.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 682

Принт