ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ Համաձայնագիր) 2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից։
2022 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ԱԴՌ Համաձայնագիրը, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։
ԱԴՌ Համաձայնագրի պահանջներին համապատասխան 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-297-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ ընդունվեց միջոցառումների ցանկը։
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը լիարժեք կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել օրեենսդրական դաշտ, որը կապահովի ԱԴՌ Համաձայնագրի և «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի պահանջների կատարումը։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի կարգավորման նպատակով մշակվել է «Վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները» որոշման նախագիծը։
Նախագծով նախատեսվում է կանոնակարգել
1․ վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետների և վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների մասնագիտական վերապատրաստման գործընթացը կազմակերպելու հետ կապված հարաբերությունները,
2․ մասնագիտական վերապատրաստման տեսակները, դրանց դասընթացների տևողությունը․
3․ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի մշակման և հաստատման ընթացակարգը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 39․1-րդ կետից, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից և ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետից։
-
Discussed
02.09.2024 - 18.09.2024
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 678
Print