ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2024 թվականի N ————-Ն

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

          1․  Հաստատել՝

          1) վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի․

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1․ Սույն պահանջներով կարգավորվում են վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետների և վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների մասնագիտական վերապատրաստման գործընթացը կազմակերպելու հետ կապված  հարաբերությունները։

2․ Վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ համաձայնագիր) պահանջներին համապատասխան։

3․ Մասնագիտական վերապատրաստման դասընթաց (այսուհետ՝  վերապատրաստման դասընթաց) կարող են իրականացնել վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունները (այսուհետ՝ վերապատրաստում իրականացնող կազմակերպություն)։

4․ Վերապատրաստումները կազմակերպվում են հիմնական և մասնագիտական դասընթացների ձևաչափով։

5․ Վերապատրաստման դասընթացների ծրագրերը մշակվում են ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումները կանոնակարգող օրենսդրությունից և ԱԴՌ համաձայնագրի 1․8․3 և 8.2.2.3.2-8.2.2.35  բաժիններից։ Վերապատրաստման դասընթացների ծրագրերը պետք է պարբերաբար թարմացվեն՝  ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումները կանոնակարգող օրենսդրության և ԱԴՌ համաձայնագրում կատարվող փոփոխություններին համապատասխան։

6․ Վերապատրաստման հիմնական դասընթացը ներառում է ԱԴՌ համաձայնագրով սահմանված վտանգավոր բեռների փոխադրման մասին ընդհանուր պահանջները, իսկ մասնագիտական վերապատրաստման դասընթացը՝ ԱԴՌ համաձայնագրով սահմանված ցիստեռներով, կամ 1-ին դասի պայթյունավտանգ նյութերի ու պատրաստվածքների, կամ 7-րդ դասի ռադիոակտիվ նյութերի փոխադրման կազմակերպման պահանջները։

7․ Վերապատրաստման հիմնական դասընթացը պետք է ներառի առնվազն հետևյալ թեմաները՝

1)       վտանգավոր բեռների փոխադրումը կարգավորող ընդհանուր պահանջները.

2)       վտանգի հիմնական տեսակները․

3)       շրջակա միջավայրին հասցվող վնասի և հնարավոր պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումները․

4)       վտանգի տարբեր տեսակներին համապատասխանող կանխարգելիչ ու անվտանգության միջոցները․

5)       պատահարի կամ վթարի դեպքում (առաջին օգնություն, ճանապարհային անվտանգություն, պաշտպանիչ սարքավորումների օգտագործման մասին հիմնական գիտելիքներ, գրավոր ցուցումներ եւ այլն) գործողությունները․

6)      վտանգավոր բեռների մակնշումը, պիտակավորումը, տեղեկատվական ցուցանակների տեղադրումը․

7)       վտանգավոր բեռ փոխադրելիս վարորդի գործողությունները․

8)      տրանսպորտային միջոցում տեխնիկական սարքավորումների գործարկման նպատակն ու մեթոդները․

9)      խառը վտանգավոր բեռների բեռնման պահանջները․

10)     վտանգավոր բեռների բեռնման և բեռնաթափման պահանջները, բեռնման և բեռնաթափման ընթացքում ձեռնարկվող նախազգուշական միջոցները․

11)      վտանգավոր բեռների փոխադրումներին առնչվող քաղաքացիական պատասխանատվությանը վերաբերող ընդհանուր տեղեկություններ․

12)      տեղեկություններ բազմաձև փոխադրման գործողությունների մասին․

13)     թունելներում կիրառվող երթևեկության սահմանափակումները և թունելներում գործողությունների մասին ցուցումները (պատահարների կանխարգելում, անվտանգություն, հրդեհի կամ այլ վթարների դեպքում իրականացվող գործողություններ և այլն),

14)     անվտանգության ապահովման միջոցները։

8․ Ցիստեռներով փոխադրումների վերապատրաստման մասնագիտական դասընթացը պետք է ներառի հետևյալ թեմաները՝

1)       ճանապարհներին տրանսպորտային միջոցների աշխատանքի ռեժիմը՝ ներառյալ բեռնվածքի տեղաշարժերը․

2)       տրանսպորտային միջոցներին ներկայացվող կոնկրետ պահանջները․

3)       լիցքավորման ու արտանետման բազմատեսակ ու տարբեր համակարգերի մասին ընդհանուր տեսական գիտելիքներ․

4)       տրանսպորտային միջոցների օգտագործման նկատմամբ կիրառելի կոնկրետ հավելյալ դրույթներ (հաստատման սերտիֆիկատ, հաստատող մակնշում, տեղեկատվական ցուցանակների տեղադրում, մակնշում և այլն)։

  1. 1-ին դասի նյութերի և պատրաստվածքների փոխադրման վերաբերյալ վերապատրաստման մասնագիտական դասընթացը պետք է ներառի առնվազն հետևյալ թեմաները՝

ա)      պայթյունավտանգ ու հրատեխնիկական նյութերի ու պատրաստվածքների հետ կապված կոնկրետ վտանգները,

բ)       1-ին դասի նյութերի ու պատրաստվածքների խառը բեռնմանը վերաբերող կոնկրետ պահանջները։

  1. 7-րդ դասի ռադիոակտիվ նյութերի վերապատրաստման մասնագիտական դասընթացը պետք է ներառի առնվազն հետևյալ թեմաները՝

1)       իոնացնող ճառագայթման հետ կապված հատուկ վտանգներ․

2)       ռադիոակտիվ նյութերի փաթեթավորմանը, բեռնման-բեռնաթափմանը, խառը բեռնմանն ու դասավորմանը վերաբերող կոնկրետ պահանջներ․

3)       ռադիոակտիվ նյութի առկայությամբ պատահարի դեպքում ձեռնարկվող հատուկ միջոցները։

11․  Վերապատրաստման դասընթացի դասաժամերի տևողությունը պետք է լինի 45 րոպե,

12․ Յուրաքանչյուր օրվա ընթացքում կարող է անցկացվել առավելագույնը 8 դասաժամ։

  1. Առանձին գործնական պարապմունքները պետք է անցկացվեն տեսական դասընթացներին զուգահեռ և պետք է ընդգրկեն առնվազն առաջին օգնության, հակահրդեհային միջոցառումների և պատահարի կամ վթարի դեպքում գործողությունները։

14․      Վերապատրաստման դասընթացի տեսական մասի նվազագույն տևողությունը պետք է լինի՝

  • հիմնական դասընթացի դեպքում՝ 18 դասաժամ․
  • ցիստեռներով փոխադրման վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման դասընթացի դեպքում՝ 12 դասաժամ․
  • 1-ին դասի նյութերի ու պատրաստվածքների փոխադրման մասնագիտական վերապատրաստման դասընթացի դեպքում՝ 8 դասաժամ․
  • 7-րդ դասի ռադիոակտիվ նյութերի փոխադրման մասնագիտական վերապատրաստման դասընթացի դեպքում՝ 8 դասաժամ։
  1. Վերապատրաստում իրականացնող կազմակերպության կողմից կազմակերպվող կրկնակի վերապատրաստման դասընթացների նպատակը վտանգավոր բեռներ փոխադրողներին տեխնիկական, իրավական և ոլորտային փոփոխությունների վերաբերյալ տեղեկացվածության ապահովումն է։
  2. Կրկնակի վերապատրաստման դասընթացի տևողությունը՝ ներառյալ առանձին գործնական պարապմունքները, պետք է լինի առնվազն 2 օր՝ վերապատրաստման հիմնական և մասնագիտական դասընթացների հետ միասին կազմակերպելու դեպքում, իսկ առանձին կազմակերպելու դեպքում՝ հիմնական կամ մասնագիտական դասընթացների համար նախատեսված տևողության առնվազն կեսը։
  3. Վերապատրաստման ծրագիրը մշակում է վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը սույն պահանջներին համապատասխան և ներկայացնում տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հաստատմանը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1)       ուսումնական ծրագիրը, որում նշվում են ուսուցանվող թեմաները, ժամանակացույցն ու ուսուցման պլանային մեթոդները․

2)       ուսուցանող անձնակազմի որակավորումները և գործունեության ոլորտները․

3)       տեղեկություններ դասընթացների անցկացման վայրերի և ուսումնական նյութերի, ինչպես նաև գործնական պարապմունքների համար անհրաժեշտ միջոցների մասին․

4)       դասընթացներին մասնակցելու պայմանները, օրինակ՝ մասնակիցների թիվը։

  1. Լիազոր մարմինը հաստատում է ուսումնական ծրագիրը աշխատանքային օրվա ընթացքում։

19․ Լիազոր մարմինը չի հաստատում ուսումնական ծրագիրը, եթե այն չի համապատասխանում սույն պահանջներին, որի վերաբերյալ 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է վերապատրաստում իրականացնող կազմակերպությանը։

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

 

 

 

 

  • Обсуждалось

    02.09.2024 - 18.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 683

Принт