Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ  

 

______ 2024 թվականի  N ___ Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդ­ված­ները՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյունը որո­շում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթաց­քում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմա­կեր­պության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կար­գով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետա­­կան բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին թիվ 1371-Ն որոշ­ման 1-ին կետով հաս­տատ­ված հավելվածի՝
  • 2-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության ռեզի­դենտ նույն կազմակերպության կող­մից վճարված եկամտային հարկի գումարները» բառե­րից հետո լրաց­նել ՝ հաշվի առնելով ՀՀ հարկային օրենս­գրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սահմանա­փակում­ները» բառերը,
  • 3-րդ կետում՝

- 4-րդ ենթակետից հանել «կամ կոոպերատիվի» բառերը,

-  լրացնել նոր՝ 4.2-րդ ենթակետով հետևյալ բովան­դա­կու­­թյամբ.

«4.2) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն կոոպերատիվի բաժնային ֆոնդի (փայահավաք կապիտալի) մեծացման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3.2 ձևի: »,

  • 5-րդ կետը շարադրել հետևյալը խմբագրությամբ՝

«Եկամտային հարկի գումարների փոխ­­հատուցման նպատակով հարկային մարմին ներ­կա­յաց­ված՝ սույն կարգի 3-րդ կետով սահ­ման­ված փաստաթղթերն ամբողջական չլինելու (կամ) ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի փոխհատուցման համար դիմում ներկայացրած անձին առաջարկում է տասն աշխա­տան­քային օրվա ընթացքում շտկել առկա թերությունները: Եկա­մտա­յին հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի որոշմամբ մերժվում է, եթե՝

  • սույն կետով սահմանված ժամկետում չեն ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով սահ­մանված փաստաթղթերը և (կամ) չեն ուղղվել ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանությունները,
  • շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակեր­պու­թյունը 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործու­նեու­թյան արդյունքներով ձևավորվող շահույթից բաշխվող շահաբաժիններից վճարված եկամ­տային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հար­կային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դար­ձած ստուգման կամ այլ վարչական ակտով արձանագրված՝

ա. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 415-րդ հոդ­վածի պահանջներից որևէ մեկով խախտում,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի պահանջների երկու և ավելի անգամ խախտում,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի պահանջների երեք և ավելի անգամ խախտում։

 Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժ­վելու դեպքում եկամտային հարկի փոխհատուցումը մերժելու մասին հարկային մարմնի որոշումը սույն կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթաց­քում ներկայացվում է դիմում ներկայացրած անձին: Եկամտային հարկի փոխհատուցումը մեր­ժելու մասին հարկային մարմնի որոշումն ստանալուց հետո անձը կարող է հարկային մարմին կրկին ներկայացնել դիմում՝ սույն կարգի N 1 ձևի համաձայն, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթա­կե­տով նշված դեպքերի:»:

  • Ձև N 2 տեղեկանքում <<________ թվականի ընթացքում>> բառերից առաջ լրացնել <<________ թվականի համար>> բառերը,
  • Ձև N 3 տեղեկանքից հանել «(փայահավաք)» և «(փայատեր)» բառերը,
  • լրացնել նոր՝ N 3.2 ձևով՝ համաձայն N 1 հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
  • Обсуждалось

    20.08.2024 - 04.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1073

Принт