ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ 2024 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին թիվ 1371-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
- 2-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կողմից վճարված եկամտային հարկի գումարները» բառերից հետո լրացնել ՝ հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սահմանափակումները» բառերը,
- 3-րդ կետում՝
- 4-րդ ենթակետից հանել «կամ կոոպերատիվի» բառերը,
- լրացնել նոր՝ 4.2-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«4.2) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն կոոպերատիվի բաժնային ֆոնդի (փայահավաք կապիտալի) մեծացման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3.2 ձևի: »,
- 5-րդ կետը շարադրել հետևյալը խմբագրությամբ՝
«Եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով հարկային մարմին ներկայացված՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական չլինելու (կամ) ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի փոխհատուցման համար դիմում ներկայացրած անձին առաջարկում է տասն աշխատանքային օրվա ընթացքում շտկել առկա թերությունները: Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի որոշմամբ մերժվում է, եթե՝
- սույն կետով սահմանված ժամկետում չեն ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը և (կամ) չեն ուղղվել ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանությունները,
- շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ձևավորվող շահույթից բաշխվող շահաբաժիններից վճարված եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման կամ այլ վարչական ակտով արձանագրված՝
ա. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 415-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկով խախտում,
բ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի պահանջների երկու և ավելի անգամ խախտում,
գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի պահանջների երեք և ավելի անգամ խախտում։
Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում եկամտային հարկի փոխհատուցումը մերժելու մասին հարկային մարմնի որոշումը սույն կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է դիմում ներկայացրած անձին: Եկամտային հարկի փոխհատուցումը մերժելու մասին հարկային մարմնի որոշումն ստանալուց հետո անձը կարող է հարկային մարմին կրկին ներկայացնել դիմում՝ սույն կարգի N 1 ձևի համաձայն, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նշված դեպքերի:»:
- Ձև N 2 տեղեկանքում <<________ թվականի ընթացքում>> բառերից առաջ լրացնել <<________ թվականի համար>> բառերը,
- Ձև N 3 տեղեկանքից հանել «(փայահավաք)» և «(փայատեր)» բառերը,
- լրացնել նոր՝ N 3.2 ձևով՝ համաձայն N 1 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
-
Քննարկվել է
20.08.2024 - 04.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1067
Տպել