Добавить в избранное

Проект не принят

Ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի հաստատելու մասին

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

ք․ Երևան                                                                   «____»___________  2024 թ․ N _____- Լ

 

ՈԼՈՐՏԻՆ ԻՐԱԶԵԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի № 418-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետերով՝

 

հ ր ա մ ա յ ու մ   ե մ․

  1. Հաստատել ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ոլորտը համակարգող Էկոնոմիկայի նախարարի տեղակալին:

 

 

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

2024 թվականի -ի N    - Լ հրամանի

 

ՈԼՈՐՏԻՆ ԻՐԱԶԵԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ

 

1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն հավելվածով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 418-Ն որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության մասնակից և հավակնորդ կազմակերպությունների (այսուհետ՝ մասնակից կազմակերպություն) ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները։
  2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 418-Ն որոշմամբ և ստանդարտացման ազգային համակարգում գործող և կիրառվող հասկացությունների իմաստը:
  3. Մասնակից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի ուղղված են ճիշտ արժևորելու տվյալ կազմակերպության նշանակությունը՝ գործունեության նշանակալի արդյունքները, նվաճումները և դրանց պահպանումը, կայուն արժեքներ ստեղծելու համար մշակվող ռազմավարությունը, գործունեության չափանիշն ամրապնդող և շարժառիթ հանդիսացող (մոտիվացնող) տեսլականը:

 

2 ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ

 

  1. Մասնակից կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշներն են նշանակությունը, տեսլականը և ռազմավարությունը։
  2. Մասնակից կազմակերպության համար որոշվում է գործունեության նշանակությունը, որի համար պետք է մշակված լինի գործունեության տեսլական, ինչն իր հերթին պետք է հիմնավորված լինի ռազմավարությամբ։ Այս համակցության առկայության դեպքում ապահովվում են գործունեության գնահատելի արդյունքները:
  3. Մասնակից կազմակերպության նշանակությունը ներառում է՝
  • բացատրություն, թե ինչու է իր աշխատանքը կարևոր.
  • իր հետաքրքրված կողմերի համար օրինակ է ծառայում կայուն արժեքների ստեղծման և ապահովման համար.
  • ստեղծում է կառուցվածք, որի շրջանակներում ստանձնում է պարտականություններ, որտեղ ինքն իրականացնում է գործառնական գործունեություն կատարելու համար ներդրում և ազդում է գործող համակարգի (էկոհամակարգի) վրա:
  1. Կազմակերպության տեսլականը՝
  • նկարագրում է, թե երկարաժամկետ հեռանկարում կազմակերպությունն ինչի է ձգտում հասնել, ինչն է նախատեսված որպես հստակ ուղեցույց, ընթացիկ և ապագա գործողություններն ընտրելու համար.
  • կազմակերպության նշանակությանը զուգահեռ ապահովվում է ռազմավարության հաստատման հիմքը:
  1. Կազմակերպության ռազմավարությունը՝
  • նկարագրում է, թե կազմակերպությունն ինչպես է մտադիր իրացնել իր նշանակությունը.
  • մանրամասն շարադրում է ռազմավարական առաջնահերթությունների հասնելու և իր տեսլականին մոտենալու պլանները:
  1. Մասնակից կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշների բաղադրիչներն են՝
  • նշանակությունը և տեսլականը.
  • հետաքրքրված կողմերի պահանջների ընկալումը և նույնականացումը.
  • սեփական հնարավորությունները և մարտահրավերները (Էկոհամակարգը (առկայության դեպքում)).
  • ռազմավարության մշակումը.
  • ներդաշնակ և պիտանի կառավարման համակարգի մշակումը և ներդրումը։
  1. Նշանակության և տեսլականի սահմանումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • հասկանում է իր նշանակության ճանաչման կարևորությունը որպես շարժիչ ուժ (առկայության դեպքում՝ իր էկոհամակարգի բարելավման համար).
  • սահմանում է նշանակությունը, որը ծառայում է որպես ներշնչող շարժառիթ իր աշխատանքի կարևորության, արժևորման համար և գրավիչ է բոլոր հետաքրքրված կողմերի համար.
  • օգտագործում է իր նշանակությունը՝ հիմնավորված տեսլական ստեղծելու համար, որը հետաքրքրված կողմերի մոտ գտնում է արձագանք.
  • կազմակերպության նշանակությունը և տեսլականը սահմանելու, ձևավորելու և տարածելու համար ներգրավում է հետաքրքրված կողմերի.
  • նույնականացնում է ոլորտներ, որտեղ տեսլականի իրականացման համար անհրաժեշտ է հասնել գործունեության նշանակալի և կայուն մակարդակների պիտանիության:
  1. Հետաքրքրված կողմերի պահանջների ընկալումը և նույնականացումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • գործող համակարգի (էկոհամակարգի) սահմաններում նույնականացնում է հետաքրքրված կողմերին և առաջնահերթություն է տալիս նրանց, որոնց համարում է հիմնական հետաքրքրված կողմեր, այսինքն՝ նրանց, ովքեր կարող են օգնել կամ խոչընդոտել նշանակության, տեսլականի և ռազմավարության իրականացմանը.
  • հասկանում է, թե ինչպես են իր նշանակությունն ու տեսլականն ազդում նշված հիմնական հետաքրքրված կողմերի վրա.
  • նույնականացնում է հիմնական հետաքրքրված կողմերի պահանջներն ու ակնկալիքները՝ դրանք դիտարկելով իր սեփական նշանակության և տեսլականի համատեքստում (կոնտեքստում).
  • վերլուծում է հիմնական հետաքրքրված կողմերի վարքի, փոխհարաբերությունների և որոշումների կայացման վրա ազդող գործոնները և այն, թե ինչպես կազմակերպությունը կարող է ենթարկվել դրանց ազդեցությանը.
  • ուսումնասիրում և հասկանում է հիմնական հետաքրքրված կողմերի իրավասություններն ու ռազմավարությունները, պատշաճ կերպով արձագանքում է, թե ինչպես դրանք կարող են ազդել իր նշանակության, տեսլականի, ռազմավարության և բիզնես-մոդելի վրա:
  1. Գործող համակարգի (Էկոհամակարգի (առկայության դեպքում)) սեփական հնարավորությունները և մարտահրավերները, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • հետազոտում և զարգացնում է գործող համակարգը (էկոհամակարգը), ներառյալ մեգաթրենդները, ինչպես նաև էկոհամակարգի համար հետևանքները՝ կապված կայուն զարգացման նպատակների և Միավորված ազգերի կազմակերպության «Գլոբալ պայմանագրի» (UN Global Compact) թիրախային ուղղվածությունների հետ.
  • վերլուծում է տարբեր սցենարներ և պատշաճ արձագանքում ցանկացած հետևանքի, որը կարող է առաջանալ կազմակերպության նշանակության, տեսլականի, ռազմավարության և արդյունքների համար.
  • գիտի իր ընթացիկ հնարավորությունների ներուժը և մշակում է մոտեցումներ՝ օպտիմալացնելու կազմակերպության նշանակության, տեսլականի, ռազմավարության և արդյունքների վրա դրանց ազդեցությունը.
  • հետազոտում և հասկանում է շուկայի ընթացիկ և հեռանկարային դինամիկան, դրանց հնարավոր ազդեցությունը կազմակերպության նշանակության, տեսլականի և ռազմավարության վրա և մշակում է համապատասխան արձագանքման միջոցներ.
  • գնահատում և վերլուծում է իր գործող համակարգի (էկոհամակարգի) սահմաններում հավաքագրված տվյալները, տեղեկատվությունն ու գիտելիքները՝ հասկանալու ներկայի և ապագայի հիմնական մարտահրավերները․
  • ապացույցներ` կազմակերպությունում ներդրված որակի շարունակական բարելավման գործիքների և դրանց կիրառման վերաբերյալ:
  1. Ռազմավարության մշակում, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • մշակում է ռազմավարություն և դրա հետ կապված ռազմավարական առաջնահերթությունների փաթեթ, որոնք թույլ են տալիս ընդունել ցանկացած նույնականացված հիմնական մարտահրավերները, անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան գործողություններ՝ իր գործող համակարգին (էկոհամակարգին) զարգացման ազդակ հաղորդելու համար.
  • ռազմավարությունը և ռազմավարական առաջնահերթությունները ձևափոխում է պիտանիության թիրախային առաջադրանքների և ձևափոխությունների նախաձեռնությունների հիման վրա.
  • ներգրավում է հիմնական հետաքրքրված կողմերին ռազմավարության սահմանման մեջ՝ թույլ տալով ռազմավարության իրականացման, ծավալման և տեղեկատվության փոխանակման գործընթացում դրանց հետևողական ներգրավումը.
  • մշակում է բիզնես-մոդելներ, որոնք համապատասխանում են նշանակությանը, տեսլականին և ռազմավարությանը.
  • թարմացնում և հարմարեցնում է ռազմավարական առաջնահերթություններ՝ հաշվի առնելով շուկայական ուղղությունները (թրենդները), սոցիալական ցանցերը, ներքին ուսուցումը և հիմնական հետաքրքրված կողմերից ստացված տեղեկատվությունը:
  1. Ներդաշնակ և պիտանի կառավարման համակարգի մշակումը և ներդրումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • մշակում և ներդնում է ներդաշնակ և պիտանի կառավարման համակարգ, որը ներդաշնակ է կազմակերպության հեռանկարային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով ռազմավարությունը, գործող համակարգի (էկոհամակարգի) և սեփական հնարավորությունների զարգացումը, հիմնական մարտահրավերները.
  • ստեղծում է կառավարման (ղեկավարության) կառուցվածքը, որը թույլ է տալիս հիմնական հետաքրքրված կողմերին կատարել իրենց ներդրումը ռազմավարության մշակման և որոշումների կայացման մեջ.
  • սահմանում և իրականացնում է ղեկավարության կողմից վերլուծության ժամանակացույցը, որը համընկնում է գործող համակարգի (էկոհամակարգի) զարգացման արագությանը, անցկացնում է ռազմավարության իրականացման ընթացաստուգումը և սահմանում է առաջնահերթությունները՝ պիտանիության և վերափոխումների համար.
  • ապահովում է կառավարման պիտանիությունը և վերափոխումը, ինչպես նաև չափումների վրա հիմնված հաշվետվության համակարգերի գործելը, որպես կազմակերպության աշխատելաոճի անբաժանելի մաս, ինչը թույլ է տալիս անընդհատ հաշվետու և թափանցիկ լինել հիմնական հետաքրքրված կողմերի հանդեպ.
  • հետևում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմանը:

 

3 ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՇԱՐՔԸ

 

  1. Կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքը նորմերի և արժեքների յուրահատուկ ամբողջությունն է, որոնք հատուկ են կազմակերպության ներսում աշխատող մարդկանց և խմբերին, որը ժամանակի ընթացքում ազդում է նրանց վարքի և փոխհարաբերությունների և կազմակերպությունից դուրս հիմնական հետաքրքրված կողմերի վրա։
  2. Կազմակերպության առաջնորդությունը վերաբերում է կազմակերպությանը ամբողջությամբ: Խոսքն այն կազմակերպության մասին է, որն իր էկոհամակարգում հանդես է գալիս որպես առաջնորդ, ճանաչված է ուրիշների կողմից որպես հաջողության օրինակ հատկապես սկսնակների համար կրկնօրինակելու օրինակ /role model/, այլ ոչ թե ավանդական լավագույն թիմ, որն իրականացնում է կազմակերպության կառավարումը:
  3. Հավակնորդ կազմակերպությունում առաջնորդությունը դիտարկվում է որպես մոտեցում (գործունեություն) և ղեկավարի (առաջնորդի) վարքագիծը դրսևորվում է կազմակերպության գործունեության ամբողջ ընթացքի վրա: Ղեկավարի (առաջնորդի) օրինակելի վարքագիծը ոգեշնչում է աշխատակիցներին, ամրապնդում է, և անհրաժեշտության դեպքում, համադրում է արժեքներն ու նորմերը՝ օգնելով խթանել կազմակերպության գործունեության չափանիշները:
  4. Մասնակից կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքը և առաջնորդության չափանիշների բաղադրիչներն են՝
    • կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքի պահպանումը և արժեքների ձևավորումը.
    • փոփոխությունների իրականացման համար պայմանների ստեղծումը.
    • ստեղծագործական ոճի և նորարարությունների խրախուսումը.
    • նշանակության, տեսլականի ու ռազմավարության շուրջ միավորումը և դրանց իրականացման համար ներգրավումը:
  5. Կազմակերպության գործունեության չափանիշի պահպանում և արժեքների ձևավորում, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • գործունեության չափանիշն ուղղորդվում է ըստ նշանակության և ընդունվում է գործելակերպում գործունեության չափանիշի արդիականացման անհրաժեշտությունը.
  • արժեքները ձևավորվում են որպես ցանկալի նորմեր և գործելակերպ, որոնք առաջ են տարվում, արտահայտվում և ակնառու կերպով ցուցադրվում են գործողությունների միջոցով.
  • առկա է էթիկայի կանոններով համադրված ցանկալի գործելավարք՝ ապահովելով կազմակերպության անձնակազմի գործողությունների միջոցով դրսևորվող ցանկալի վարքը.
  • արտահայտվում և խրախուսվում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը, հաշվի է առնվում ռեսուրսների սահմանափակությունը՝ բարձրացնելով իրազեկվածությունը և շրջակա միջավայրի ոլորտում պատասխանատվությունը.
  • համաձայնեցվում են գնահատման, ճանաչման և պարգևատրման համակարգերն իրենց արժեքների հետ, դրանով պահպանելով կազմակերպության գործունեության հեռանկարային չափանիշը, տոնելով նշված ուղղությամբ հաջողությունները.
  • դեպի առավել կայուն ապագա տանող նույնականացման, ճանաչման և խթանման համակարգի (էկոհամակարգի) այլ մոդելների առկայություն:
  1. Փոփոխությունների իրականացման համար պայմանների ստեղծումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
    • ստեղծվում են հիմնական հետաքրքրված կողմերի հետ այնպիսի պայմաններ, որոնց դեպքում հաջողված փոփոխությունները դիտարկվում են որպես նորմ.
  • ստեղծվում են պայմաններ, որոնց դեպքում կարող են հաջողությամբ զարգանալ հարաբերությունները, որոնք հիմնված են մեղավոր փնտրելուց հրաժարվելու և սխալների հիման վրա ուսուցանելու սկզբունքի վրա.
  • ռազմավարությանը հետևելու ընթացքում խրախուսվում է մասնագիտական ուսուցումը՝ խթանելով կազմակերպության բարելավումը, երբեմն նաև վերակազմավորումը.
  • որոշվում է փոփոխությունների տեմպը և գործողություններով ցույց է տրվում ցանկացած փոփոխության անհրաժեշտությունը, օգուտները և հետևանքները, որոնք կապված են կազմակերպության նշանակության, տեսլականի և ռազմավարության հետ.
  • մշակվում է փոփոխությունների հաջողված կառավարման ռազմավարություններ՝ նախորդ փոփոխությունների փորձի հիման վրա:
  1. Ստեղծագործական ոճի և նորարարության խրախուսումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
  • կարևորվում է ստեղծագործական ոճը, նորարարության և ռիսկերին կողմնորոշված մտածելակերպի վրա կենտրոնանալու կարևորությունն ու առավելությունները, որն օգնում է հասնելու սահմանված նշանակությանը, տեսլականին և ռազմավարությանը.
  • սահմանվում են հավակնոտ նպատակներ և առաջադրանքներ, որոնք խրախուսում են ստեղծագործ, նորարարական և ռիսկերին կողմնորոշված մտածելակերպը.
  • պահպանվում է գործունեության չափանիշը, որը խրախուսում է ստեղծագործ ոճը, նորարարությունը և ռիսկերին կողմնորոշված մտածելակերպը, և ձախողման դեպքում՝ արագ նույնականացվում է պատճառը, հանրության իրազեկելով (նույն սխալը կրկնելուց խուսափելու համար).
  • բարելավմանը նպաստելու և փորձ ձեռք բերելու համար զարգացվում է գործիքներից և սարքավորումներից օգտվելու մասնագիտական հմտությունները.
  • ստեղծագործ ոճի, նորարարության և ռիսկերին կողմնորոշված մտածելակերպի հնարավորությունները նույնականացնելու նպատակով իրականացվում է ներգրավվածության ուսուցման և համագործակցության հարթակներում.
  • իրականացվում է արտաքին համեմատական ​հնարավորություններ (benchmarking)՝ նորարարության վերջին հնարավորություններին համընթաց պահելու համար:
  1. Նշանակության, տեսլականի ու ռազմավարության շուրջ միավորումը և դրանց իրականացման համար ներգրավումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
  • կատարվում են ներդրումներ՝ հետաքրքրված կողմերին ապահովելու կազմակերպության նշանակության, տեսլականի, ռազմավարության արդյունավետ կերպով հասանելիությունը և օգնելու ստեղծել բաց և վստահելի մթնոլորտ.
  • խրախուսվում և գնահատվում է անկողմնակալ հետադարձ կապը՝ նշանակության, տեսլականի և ռազմավարության հետ կապված խնդիրների վերաբերյալ.
  • հիմնական հետաքրքրված կողմերին տրամադրվում է տեղեկատվություն՝ նշանակության, տեսլականի և ռազմավարության իրականացման ազդեցության և արդիականության մասին, բացատրելով նրանց ներգրավվածության կարևորությունը.
  • երաշխավորվում է, որ հիմնական հետաքրքրված կողմերը գիտակցեն նշանակությանը, տեսլականին և ռազմավարությանը համապատասխանելու կարևորությունը.
  • ճանաչվում, նշվում և կիսվում է հիմնական հետաքրքրված կողմերի հետ հաջողության յուրաքանչյուր պահը, որպես ցանկալի վարքագծի ամրապնդման ցուցանիշ:
  1. Հետաքրքրված կողմերի ներգրավում, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
  • նույնականացվում են հիմնական հետաքրքրված կողմերի հատուկ տեսակներն ու խմբերը.
  • օգտագործում է հիմնական հետաքրքրված կողմերի պահանջների և ակնկալիքների ըմբռնումը՝ շարունակական ներգրավվածության հասնելու համար.
  • հիմնական հետաքրքրված կողմերը ներգրավված են կազմակերպության ռազմավարությունը տարածելու, կայուն արժեքներ ստեղծելու գործում և ճանաչվում են նրանց ներդրումը, ներգրավվածությունը.
  • կառուցվում, պահպանվում և զարգացվում է հարաբերություններ հիմնական հետաքրքրված կողմերի հետ՝ հիմնված թափանցիկության, հաշվետվողականության, էթիկական վարքագծի և վստահության վրա.
  • աշխատանք է վարվում հիմնական հետաքրքրված կողմերի հետ զարգացնելու ընդհանուր ըմբռնումը և նպաստելու կայուն զարգացման նպատակների և Միավորված ազգերի կազմակերպության Գլոբալ պայմանագրի նպատակների նվաճումը.
  • ակտիվորեն հավաքվում է տեղեկատվություն հիմնական հետաքրքրված կողմերի ընկալումների մասին, չսպասելով, թե երբ նրանք կապ կհաստատեն.
  • գնահատվում է հիմնական հետաքրքրված կողմերի ընկալումների մասին տեղեկատվությունը՝ հաշվի առնելով հիմնական հետաքրքրված կողմերի պահանջները և կայացվում են որոշումներ համապատասխան գործողությունների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկվեն ապահովելու կազմակերպության անվտանգ ապագան՝ համաձայն հիմնական հետաքրքրված կողմերի ընկալման:

 

 

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԿՈՂՄԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԵՋ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Հիմնական հետաքրքրված կողմերի դասակարգման մեջ մասնակից կազմակերպության գործունեության չափանիշը և առաջնորդությունը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը հիմնական հետաքրքրված կողմերի դասակարգման մեջ ներառում է հետևյալ խմբերը (բաղադրիչները)՝
  • սպառողներ. կայուն հարաբերությունների ստեղծում.
  • մարդ (մարդիկ). հավակնություն, ներգրավում, զարգացում և պահպանում.
  • գործարար միջավայրի և կառավարության հետաքրքրված կողմերը. անվտանգության ապահովումը և մշտական աջակցումը.
  • հասարակություն. զարգացման, բարեկեցության և բարգավաճման գործում ներդրումը.
  • գործընկերներ և մատակարարներ. փոխհարաբերությունների կառուցումը և կայուն արժեքների ստեղծման համար աջակցման ապահովումը:
  1. Հավակնորդ կազմակերպությունը հիմնական հետաքրքրված կողմերի դասակարգման մեջ ներառում է սպառողներ, որը անձ կամ կազմակերպություն է, ով կարող է ստանալ կամ ստանում է արտադրանք կամ ծառայություն, որոնք նախատեսված են այդ անձի կամ կազմակերպության համար կամ պահանջված են վերջիններիս կողմից:
  2. Սպառողները կարող են լինել՝
  • ուղղակի (անմիջական) և անուղղակի սպառողներ.
  • օգտատերեր և այլ անձինք, որոնք ներգրավված են սպառման շղթայի տարբեր շփման փուլերում/օղակներում.
  • արտադրող սպառողներ, որոնք մասնակցում են արտադրանքի նախագծմանը և արտադրությանը.
  • անձինք կամ խմբեր, որոնք որոշումներ են կայացնում գնման գործընթացում:
  1. Գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • նույնականացնում և դասակարգում է իր սպառողներին՝ հիմնվելով որոշակի չափանիշների վրա, ինչպիսիք են սոցիալական նկարագիրը, պահանջներն ու ակնկալիքները, սպառողների և օգտագործողի վարքագիծը.
  • իր սպառողների հետ կայուն արժեքների ստեղծման բոլոր փուլերում պահպանում է հարաբերությունները և նույնիսկ այն փուլերում, որտեղ արժեքն անընդհատ չի ստեղծվում.
  • սպառողների տարբեր սեգմենտների հետ հաղորդակցության և շփումների արդյունքում հասկանում է պահանջները (սպառողների սեգմենտը սպառողների առանձին խումբ է, որն ունի մեկ կամ մի քանի ընդհանուր հատկանիշ/հատկանիշներ).
  • ստեղծում է հաղորդակցման ուղիներ, որոնք հեշտացնում են սպառողների հետ փոխգործակցությունը, հետադարձ կապ է տրամադրում նրանց փորձի վերաբերյալ և հնարավորություն է տալիս մասնակից կազմակերպությանը արագ և պատշաճ կերպով արձագանքելու:

 

  1. ՄԱՐԴ (ՄԱՐԴԻԿ). ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

  1. Մարդ (մարդիկ), հավակնորդ կազմակերպությունում այն անձն է կամ մարդկանց խումբը (այսուհետ՝ մարդիկ), որոնց վարձում է մասնակից կազմակերպությունը (աշխատակազմ):
  2. Գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
  • մշակվում է ռազմավարություն և պլաններ այն մարդկանց համար, ովքեր աջակցում են կազմակերպության ընդհանուր ռազմավարությանը և պլաններին.
  • մշակվում է դիրքորոշում մարդկանց զարգացող պահանջներին և ակնկալիքներին համապատասխան, ինչպես առկա, այնպես էլ ապագայում ի հայտ եկող՝ հաշվի առնելով կազմակերպության փոփոխությունները, գենդերային հավասարակշռությունն ու հավասարությունը, բազմազանությունն ու ներառումը, ինչպես նաև ցանկալի աշխատանքային միջավայրը.
  • ընդլայնվում է կազմակերպության մարդկանց լիազորություններն՝ արդյունավետորեն տեղեկատվություն փոխանակելու և կիսելու իրենց փորձն ու գիտելիքները գործող համակարգի (էկոհամակարգի) մյուս անդամների հետ.
  • ստեղծվում է իրադրություն, որտեղ մարդիկ կարող են զարգանալ և պահպանել իրենց բարեկեցությունը.
  • ապահովվում է ակտիվ ղեկավարություն, պարգևատրումներ, ճանաչում և հոգատարություն կազմակերպության մարդկանց նկատմամբ:

 

  1. ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԿՈՂՄԵՐԸ. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒՄԸ

 

  • Գործարար միջավայրի և կառավարման համակարգի հետաքրքրված կողմերը անհատներ կամ խմբեր են, որոնց կազմակերպությունը հաշվետու է իր ֆինանսական, իրավական, էթիկական և ընդհանուր կառավարման պահանջների առնչությամբ, ներառյալ՝
  • գործարար միջավայրի հետաքրքրված կողմեր, որոնք կարող են ներառել սեփականատերեր, բաժնետերեր, ներդրողներ, ֆինանսական կազմակերպություններ.
  • կառավարության հետաքրքրված կողմեր, որոնք կարող են ներառել պետական ​​մարմիններ, պետական ​​կազմակերպություններ, տեղական գործադիր և վարչական մարմիններ.
  • գործնականում գնահատող մասնագետները տեսնում են, որ հավակնորդ կազմակերպությունը՝

ա. նույնականացնում է գործարար միջավայրի և կառավարության հիմնական հետաքրքրված կողմերին, ովքեր ֆինանսական, իրավական և ընդհանուր տնտեսական շահեր ունեն կազմակերպությունում, և պատկերացնում է նրանց ակնկալիքները,

բ. ներգրավում է գործարար միջավայրի և կառավարության հիմնական հետաքրքրված կողմերին իր բարելավման և վերափոխման հավակնություններին հասնելու և իր ընդհանուր ռազմավարական ուղղությունը զարգացնելու համար,

գ. ապահովում է փոխշահավետ հարաբերություններ գործարար միջավայրի և պետական կառավարման համակարգի հետաքրքրված կողմերի հետ,

դ. գործում է թափանցիկ և հաշվետու է հիմնական հետաքրքրված կողմերին՝ սահմանելով և մշտապես պահպանելով վստահության բարձր մակարդակ:

  1. Հասարակություն. զարգացման, բարեկեցության և բարգավաճման գործում ներդրումը. բաղադրիչի նշանակության առումով գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • օգտագործում է իր նշանակությունը, տեսլականը և ռազմավարությունը հստակ պատկերացնելու և կողմնորոշվելու, թե ինչ ներդրում է ունենալու հասարակության զարգացման գործում.
  • սահմանում, զարգացնում և պահպանում է հարաբերություններ հասարակության իր հիմնական հետաքրքրված կողմերի հետ, որոնք բերում են փոխադարձ շահի կազմակերպությանը և նրա հասարակությանը.
  • օգտագործում է հաղորդակցման միջոցներ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ շփվել հասարակության հետ, հետադարձ կապ ապահովել փորձառությունների առնչությամբ, և արագ, և դրանց հիման վրա պատշաճ կերպով արձագանքելու համար.
  • վարում է իր բիզնեսը թափանցիկ և հաշվետու է հիմնական հետաքրքրված կողմերի խմբերին, հաստատելով և պահպանելով վստահության բարձր մակարդակ:

 

  1. ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐ. ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

  1. Գործընկերները և մատակարարներն արտաքին կողմեր ​​են, որոնց ընտրում է կազմակերպությունը, որպեսզի իրագործի իր նշանակությունը, հասնի իր տեսլականին, մշակի ռազմավարությունը և իրագործի երկու կողմերի շահերից բխող ընդհանուր նպատակները:
  2. Գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • առանձնացնում (սեգմենտավորում) է իր հիմնական գործընկերներին և մատակարարներին՝ ըստ իրենց նշանակության, տեսլականի և ռազմավարության.
  • ապահովում է, որ իր հիմնական գործընկերները և մատակարարները0, գործեն կազմակերպության ռազմավարությանը համապատասխան, և փոխադարձ հարաբերություններում հաստատվեն և բարելավեն թափանցիկությունը, ամբողջականությունն ու հաշվետվողականությունը.
  • կառուցում է վստահելի հարաբերություններ իր հիմնական գործընկերների և մատակարարների հետ՝ կայուն արժեքներ ստեղծելուն նպաստելու նպատակով.
  • առավելություններ ձեռք բերելու, երկկողմ և փոխշահավետ համագործակցության նպատակով ակտիվորեն (պրոակտիվ) աշխատում է իր հիմնական գործընկերների և մատակարարների հետ:
  1. Կայուն արժեքների ստեղծումը. հավակնորդ կազմակերպությունը գիտակցում է, որ կայուն արժեքներ ստեղծելը կենսական նշանակություն ունի իր երկարաժամկետ հաջողության և ֆինանսական հզորության համար:
  2. Կազմակերպության հստակ սահմանված նշանակությունը, որը լրացվում է ռազմավարությամբ, սահմանում է, թե ում համար կազմակերպությունը պետք է կայուն արժեքներ ստեղծի:
  3. Սեգմենտավորված սպառողները կայուն արժեքներ ստեղծելու համար համարվում են նպատակային խումբ, թեև որոշ կազմակերպություններ կարող են նաև կողմնորոշվել դեպի ընտրված հիմնական հետաքրքրված կողմերը՝ իրենց հասարակության կամ շուկայի սեգմենտներում:
  4. Հավակնորդ կազմակերպությունը գիտակցում է, որ հիմնական հետաքրքրված կողմերի պահանջները կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում, և որ կարևոր է հետադարձ կապի հավաքագրումն ու վերլուծությունը՝ իր արտադրանքը, ծառայությունները կամ որոշումները բարելավելու կամ փոփոխելու համար:
  5. Կազմակերպության ընթացիկ և հեռավար պլանները կարող են զուգահեռ լինել կամ երբեմն համընկնել:
  6. Կախված կազմակերպության գործունեության բնույթից հավակնող կազմակերպության բնութագրող բաղադրիչներն են՝
  • արժեքների նախագծումը և դրանց ստեղծումը.
  • արժեքների մասին տեղեկատվության փոխանակումը և արժեքների փոխանցումը.
  • արժեքների տրամադրումը.
  • համատեղ փորձի որոշումը և ներդրումը:
  1. Արժեքների նախագծումը և դրանց ստեղծումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • պատկերացնում է իր տարբերությունը այլ կազմակերպություններից, ըստ անհրաժեշտության, ներառյալ իր մրցակիցներից և նմանատիպ տարբերությունները դարձնում է իր ստեղծած արժեքների անբաժանելի մասը.
  • գիտակցում է իր և այլ կազմակերպությունների տարբերությունը, համապատասխան դեպքերում ներառյալ մրցակիցներին, և այդ տաբերվող առանձնահատկությունները դարձնում է ստեղծվող արժեքի անբաժանելի մասը.
  • համատեղ արժեքներ ստեղծելու և կատարելագործելու նպատակով, զարգացման գործընթացում ներգրավում է իր հիմնական հետաքրքրված կողմերին.
  • իր առկա նշանակությանը և հնարավոր նպատակային խմբերի առկա և ապագա պահանջմունքներին համապատասխան՝ զարգացնում է իր ապրանքների, ծառայությունների և որոշումների պորտֆելը (portfolio).
  • նախագծում է արժեքը և արժեքի ստեղծման մոտեցումները, որպեսզի ներկայացնի դրա կենսացիկլը և իր պարտականությունները՝ հաշվի առնելով մարդու առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները.
  • իր արժեքների առաջարկը և արժեքների ստեղծումը զարգացնելու և բարելավելու նպատակով կատարում է շուկայի քանակական և որակական հետազոտություն, իրականացնում է սպառողների հարցումներ և օգտագործում է հետադարձ կապի այլ ձևեր, որպես օրինաչափություններ՝ վերլուծությունների և եզրակացությունների համար:
  1. Արժեքների մասին տեղեկատվության փոխանակումը և արժեքների փոխանցումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
  • ուշագրավ հաղորդագրություններում ներկայացնում է արժեքի տարբերակիչ հատկանիշներ և առաջարկներ, որոնք հետագայում փոխանցվում են ներկա և հնարավոր սպառողներին, ինչպես նաև այլ նպատակային խմբերին.
  • օգտագործում է ցանցային փոխազդեցության առավելությունը և ազդեցությունը առցանց (հեռավար/օնլայն) և տեղում (օֆլայն) հարթակներում, որպեսզի բարձրացնի կազմակերպության դերը, առանձնահատկությունը և արժեքային առաջարկը.
  • օգտագործում է մասնագիտացված ռազմավարություններ և մոտեցումներ՝ նպատակային խմբերին իր տարբերակիչ հատկանիշներն ու արժեքային առաջարկները, ապրանքները, ծառայությունները և որոշումները ներկայացնելու համար.
  • հեշտացնում է նպատակային խմբերի աշխատանքը կազմակերպության հետ՝ առաջարկելով աջակցություն նախապես և դրանից հետո, երբ նրանք որոշում են կայացրել զբաղվել բիզնեսով, ինչը նպաստում է արժեքային առաջարկի հաջող փոխանցմանը:
  1. Արժեքների տրամադրումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը.
  • ներդնում է արժեքներ ստեղծելու արդյունավետ միջոցներ՝ համոզվելով, որ կարող է հետևողականորեն իրականացնել իր նշանակությունը և արժեքային առաջարկը.
  • ներկայացնում է կայուն արժեք, իր պարտավորություններին համապատասխան, իր ապրանքների, ծառայությունների և որոշումների փաթեթային (պորտֆելի) կիրառման միջոցով և նպատակային խմբերի պահանջմունքներն ու ակնկալիքները բավարարելով կամ գերազանցելով.
  • ներկայացնում է իր արտադրանքը, ծառայությունները և որոշումներն այնպես, որ նվազագույնի հասցնի բացասական ազդեցությունը հասարակության և շրջակա միջավայրի վրա.
  • իր արտադրանքը, ծառայությունները և որոշումներն օգտագործելու դեպքում, իր նպատակային խմբերին տրամադրում է իրենց պարտականությունների վերաբերյալ խորհրդատվություն:
  1. Համատեղ փորձի որոշումը և ներդրումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը.
  • օգտագործում է նպատակային խմբերի վարքագծի վերլուծությունից եզրակացությունները՝ կազմակերպության հետ աշխատանքի համատեղ փորձը որոշելու և ներդնելու համար.
  • արժեքի ստեղծման տարբեր փուլերում ապահովում է հետևողական, շարունակական և արդյունավետ առաջընթաց, ներառյալ ձեռնարկում է պատշաճ միջոցներ համապատասխան շփման կետերում.
  • հնարավորություններից քաղում է առավելություններ՝ անհատականացնելով համատեղ փորձն իր նպատակային խմբերի, ինչպես նաև հատուկ ապրանքների, ծառայությունների և որոշումների համար.
  • ապահովում է, որ մարդիկ ունենան անհրաժեշտ ռեսուրսներ, իրավասություններ և ընդլայնված լիազորություններ, որոնք անհրաժեշտ են նպատակային խմբերի համար համագործակցային փորձն առավելագույնի հասցնելու նպատակով.
  • նախագծում, ներդրում և օգտագործում է ժամանակակից հետադարձ կապի համակարգեր, բարելավելու արժեքների ստեղծման տարբեր փուլերը, ինչպես նաև կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքների, ծառայությունների և որոշումների համար:
  1. Պիտանիության և վերափոխման կառավարումը. Ներկայում և ապագայում, որպեսզի դառնա և մնա հաջողակ, կազմակերպությանն անհրաժեշտ է միաժամանակ կատարել հետևյալ երկու կարևոր պահանջները`
  • պիտանիության կառավարում, երբ կազմակերպությանն անհրաժեշտ է մշտապես իրականացնել հաջող մատակարարումների կառավարում, կապված իր գործառնական բիզնես գործունեության հետ.
  • վերափոխման կառավարում, երբ կազմակերպության ներսում և նրա սահմաններից դուրս մշտական ​​ տեղի ունեցող փոփոխությունները պետք է զուգահեռաբար կառավարվեն, որպեսզի մնան հաջողակ:
  1. Պիտանիության և վերափոխման կառավարման համադրությունը հաստատում է այն անհրաժեշտությունը, թե կազմակերպությունն այդ պահին իրականացրել է արդյոք մատակարարումներ և միաժամանակ պատրաստվում է ապագա մատակարարումներին:
  2. Պիտանիության և վերափոխման ապահովման հիմնական տարրերն են համարվում նորարարությունների և տեխնոլոգիաների, տվյալների, տեղեկատվության և գիտելիքների անընդհատ աճող կարևորությունը, ինչպես նաև կրիտիկական կարևոր ակտիվների և ռեսուրսների օգտագործման վրա կենտրոնացումը:
  3. Պիտանիության և վերափոխման ապահովման բաղադրիչներն են՝
  • պիտանիության և ռիսկերի կառավարումը.
  • ապագայի համար կազմակերպության վերափոխումը.
  • նորարարության կառավարումը և տեխնոլոգիաների օգտագործումը.
  • տվյալների՝ տեղեկատվության և գիտելիքների օպտիմալ օգտագործումը․
  • ակտիվների և ռեսուրսների կառավարումը:
  1. Պիտանիության և ռիսկերի կառավարումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
  • օգտագործում է պիտանիության կառավարման համակարգը, ապահովելու համար իր նշանակության, ռազմավարության, նպատակների միջև ամուր կապը, կայուն արժեքներ և արդյունքներ ստեղծելու նպատակով․
  • տեղեկատվության վրա հիմնված արդյունավետ, արձագանքող և ապացույցների վրա հիմնված բարելավումներն ապահովելու նպատակով օգտագործում է որակի կառավարման համակարգը․
  • իրականացնում է ծրագրի կառավարման և բարելավման գործընթացները՝ հիմնվելով իր պիտանիության կառավարման համակարգից ստացված տեղեկատվությանը.
  • նույնականացնում է ռիսկերը և գնահատում ռազմավարական առաջնահերթությունները, գործողությունների ուղղությունները և նախատեսված արդյունքները, ինչպես նաև առկա հնարավորությունները.
  • մշակում և իրականացնում է ռիսկերի կառավարման պլաններ՝ հիմնվելով տարբեր տեսանկյունների (ասպեկտների) վրա, ինչպիսիք են մշակութային, ռազմավարական, գործառնական, ֆինանսական, իրավական, նորմատիվային, կարգավորող, սոցիալական և տեխնիկական (ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության) ոլորտում ռիսկերը:
  1. Ապագայում կազմակերպության վերափոխումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
  • նույնականացնում է վերափոխման և փոփոխության պահանջները՝ հաշվի առնելով իր նշանակությունը, ռազմավարությունը, կայուն արժեքներ ստեղծելու ոլորտում նպատակներն ու արդյունքները, ինչպես նաև վերլուծում է իր էկոհամակարգը՝ ապագայում հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները կանխատեսելու համար.
  • հարմարեցնում է ընթացիկ ռազմավարությունը և գոյություն ունեցող բիզնես մոդելներն ապագա պահանջները բավարարելու համար և ներկայացնում է նոր բիզնես մոդելներ՝ հիմնված կանխատեսվող մարտահրավերների և հնարավորությունների վրա.
  • կառուցում է կազմակերպության կառուցվածքը, որպեսզի համապատասխանի իր նշանակությանը, տեսլականին և ռազմավարությանը, և դիտարկում է նորարարական մոտեցումներ՝ հարմարեցնելու իր գոյություն ունեցող կառուցվածքը՝ հիմնված կանխատեսվող մարտահրավերների և հնարավորությունների վրա.
  • անհրաժեշտ կայունության և ընթացիկ գործառնական գործունեության կառավարման համար սահմանում և օգտագործում է նոր մոտեցումներ, արագ փոփոխվող (ճկուն) աշխատանք.
  • ժամանակին վերանայում է իր արժեքների ստեղծման գործընթացները, կազմակերպության այլ գործընթացները՝ հիմնվելով գործառնական և հեռանկարային պահանջարկի վրա:
  1. Նորարարության կառավարումը և տեխնոլոգիաների օգտագործումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
  • ապահովում է հնարավորություններ, ռեսուրսներ և գործիքներ, որոնք զարգացնում և աջակցում են ստեղծագործական, նորարարության և ռիսկայնության գնահատման ուղղվածությամբ.
  • օգտվում է նորարարություններից, որոնք աջակցում են ընթացիկ բիզնեսի բարելավմանը և ապագա վերափոխման պահանջներին.
  • գնահատում և օգտագործում է նոր տեխնոլոգիաների ներուժը՝ անընդհատ աջակցելով արժեքների ստեղծմանը, ենթակառուցվածքի բարելավմանը, ինչպես նաև արագ արձագանքելու և իր գործընթացներն ու նախագծերը հարմարեցնելու կարողությանը.
  • իրականացնում է համապատասխան տեխնոլոգիական զարգացումներ այնպիսի արագությամբ, որnնք առավելագույնի են հասցնում ստացված օգուտները.
  • գնահատում և իրականացնում է կառավարումը գոյություն ունեցող և բեկումնային տեխնոլոգիաների ողջ կենսացիկլի համար, հիմնված շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա.
  • առավել շահեկան հասցնելու կազմակերպության և հետաքրքրված կողմերի համար օգուտները:
  1. Տվյալների, տեղեկատվության և գիտելիքների օպտիմալ օգտագործումը գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
  • ապահովում է իր վերափոխման ծրագրերին աջակցելու համար անհրաժեշտ տվյալների նույնականացումը, ներկայումս առաջարկվող ապրանքների, ծառայությունների և որոշումների կառավարումը, ինչպես նաև ցանկացած կարևոր տեղեկատվություն հավաքելու հնարավորությունը, որը կարող է բացակայել.
  • օգտագործում է ընդլայնված վերլուծությունը, ներառյալ՝ կանխատեսող, տվյալներից արժեքներ հանելու, թաքնված օրինաչափությունների մասին պատկերացում կազմելու համար.
  • ապագայում կայուն արժեքներ ստեղծելու հնարավորությունները նույնականացնելու նպատակով տվյալները փոխակերպում է տեղեկատվության և գիտելիքի.
  • օգտագործում է հիմնական հետաքրքրված կողմերի գիտելիքները՝ գաղափարների և նորարարությունների վրա կենտրոնացնելու համար, ներառյալ համատեղ աշխատանքը, կայուն արժեքներ ստեղծող ապրանքներ, ծառայություններ և որոշումներ մշակելու համար.
  • ապահովում է տվյալների, տեղեկատվության և գիտելիքների մշակումը և պահպանումը՝ հարգելով տվյալներ, տեղեկատվություն և գիտելիքներ տրամադրողների պահանջները և իրավունքները.
  • պաշտպանում, պահպանում և առավելագույն օգուտներ է քաղում եզակի գիտելիքներից, օրինակ՝ մտավոր սեփականությունից:
  1. Ակտիվների և ռեսուրսների կառավարումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
  • օգտագործում է ֆինանսական ռեսուրսները հավասարակշռված և կայուն կերպով՝ ներկա հաջողությունն ու ապագայում ներդրումներն ապահովելու համար,
  • բացահայտում և իրականացնում է իր պարտականություններին համապատասխան կրիտիկական ակտիվների և ռեսուրսների կառավարումը, որոնք կենսական նշանակություն ունեն իր ռազմավարության, պիտանիության և վերափոխման համար, ներառյալ ֆինանսական ակտիվները (դրամական միջոցներ, կապիտալ, ներդրումներ), նյութական ակտիվները (առևտրային ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մատակարարման շղթան, անշարժ գույքը, տեխնոլոգիաները և սարքավորումները) և ոչ նյութական ակտիվները (սեփական տվյալներ, կազմակերպությունում մշակված ծրագրային/ծրագրավորման տեխնոլոգիաներ, ապրանքանիշ, գործարար համբավ, արտոնագրեր).
  • հայտնաբերում և կիրառում է հետևողական և նորարարական միջոցներ՝ առավելագույնի հասցնելու իր ակտիվների և ռեսուրսների արժեքը՝ բարձրացնելու պիտանիությունը և վերափոխման բնագավառում նպատակները, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում փոփոխվող կազմակերպչական և շուկայական պահանջներին համապատասխան.
  • բացահայտում է այն ակտիվներն ու ռեսուրսները, որոնց անհրաժեշտությունը բացակայում է (ներկայիս կամ ապագա բիզնեսի համար) և, ելնելով շրջանաձև տնտեսության սկզբունքներից, տնօրինում է դրանք իր ստանձնած պարտականություններին համապատասխան:

 

  1. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

 

  1. Արդյունքներ, ինչպես է կազմակերպությունը հասել «ուղղություն» և «կատարում» բաժիններում նկարագրվածին, ներառյալ ապագայի կանխատեսումները. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը տրամադրում է արդյունքների մասին տվյալներ՝
  • հետաքրքրված կողմերի ընկալումները.
  • կայուն արժեքների ստեղծում.
  • պիտանիության և վերափոխման կառավարում:
  1. Հետաքրքրված կողմերի ընկալումը, արտահայտում է հիմնական հետաքրքրված կողմերի հետադարձ կապից ստացված արդյունքները, հիմնված կազմակերպության հետ համատեղ աշխատանքում՝ նրանց անձնական փորձի և ընկալումների հետ:
  2. Այս ընկալումները կարող են վերաբերել ինչպես նախկին, այնպես էլ ներկայի հիմնական հետաքրքրված կողմերին և կարող են ստացվել մի շարք աղբյուրներից, ներառյալ հարցումները, ֆոկուս խմբերը, վարկանիշները, մամուլը կամ սոցիալական ցանցերը, արտաքին ճանաչումը (հավատարմագրում, սերտիֆիկացում), հետաքրքրությունների պաշտպանությունը, կառուցվածքային վերլուծության և գործողությունների պլանավորման խորհրդակցությունները, ներդրողների հաշվետվությունները, սպառողների դրական և բացասական արձագանքներ, ներառյալ հետադարձ կապը՝ սպառողների հետ կառավարման թիմերի փոխհարաբերությունները։
  3. Ի լրումն հիմնական ընկալմանը, կազմակերպության մասին կարծիք կարող է ձևավորել հիմնական հետաքրքրված կողմը՝ անձնական փորձի հիման վրա, ընկալումները կարող են ձևավորվել նաև կազմակերպության հեղինակությունը շրջակա միջավայրի և հանրության վրա ունեցած ազդեցությամբ (կազմակերպության հիմնական հետաքրքրված կողմերի ընկալման աստիճանը կապված կայուն զարգացման նպատակներից մեկի կամ մի քանիսի և Միավորված ազգերի կազմակերպության Գլոբալ պայմանագրի նպատակները նվաճելու գործում նրա հաջողության հետ):
  4. Գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
  • գիտակցում է, թե որքանով է հաջողությամբ իրականացնում իր ռազմավարությունը՝ բավարարելու հիմնական հետաքրքրված կողմերի պահանջմունքները ու ակնկալիքները.
  • օգտագործում է անցյալի և ներկայի պիտանիության իր վերլուծությունը՝ ապագայի պիտանիությունը կանխատեսելու համար.
  • օգտագործում է հիմնական հետաքրքրված կողմերի ընկալումները՝ տեղեկացված մնալու իր ընթացիկ ուղղության և ռազմավարության կատարման վրա ազդելու համար:
  1. Հիմնական հետաքրքրված կողմերի ընկալումների և վերանայման ենթակա թեմաների օրինակները կարող են ներառվել, բայց դրանք թվարկված չլինեն որպես առաջնահերթություն և/կամ լինեն սահմանափակված հետևյալում`
  • սպառողների ընկալման արդյունքները.
  • մարդկանց ընկալման արդյունքները.
  • գործարար միջավայրի և կառավարության հետաքրքրված կողմերի ընկալման արդյունքները.
  • հանրային ընկալման արդյունքները.
  • գործընկերների և մատակարարների ընկալման արդյունքները:
  1. Սպառողների ընկալման արդյունքները. Սպառողների ընկալումների վերաբերյալ տվյալները, ինչպիսիք են՝
  • ընդհանուր սպառողական փորձի ձեռքբերում.
  • կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքը.
  • կողմնորոշում դեպի սպառողները և մարդկանց (կազմակերպությունում աշխատող) կողմից դրան նվիրվածության մակարդակը.
  • զարգացնել և խթանել կազմակերպության առևտրային նշանը (բրենդինգը) և հեղինակությունը, ներառյալ սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պիտանիությունը.
  • կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքները, ծառայությունները և որոշումները.
  • օգտագործել նորարարությունները՝ բարելավելու կազմակերպության գործընթացները, ապրանքները, ծառայությունները և որոշումները.
  • կազմակերպության կողմից տեխնոլոգիաների օգտագործումը կայուն արժեք ապահովելու համար.
  • մատակարարումից և վաճառքից հետո աջակցության տարբեր ուղիները.
  • օգտագործվող հաղորդակցման ուղիների արդյունավետությունը։
  1. Մարդկանց ընկալման արդյունքները. Մարդկանց ընկալումների վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են՝
  • կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքը.
  • կազմակերպության փորձը, ներառյալ, թե ինչպես է իրականացվում փոփոխությունների կառավարումը.
  • կազմակերպության տրամադրվածությունը ու նվաճումները գենդերային հավասարակշռության, հավասարության, բազմազանության և ներառվածության վերաբերյալ.
  • ինչպես է կազմակերպությունում իրականացվում ապագա աշխատանքի միջոցներին փոխակերպվելը, ինչպիսիք են ռոբոտների և աշխատող մարդկանց համագործակցությունը, արհեստական ​​ինտելեկտի օգտագործումը և այլ առաջադեմ միջոցներ.
  • կազմակերպության աջակցությունը ընտանեկան և անձնական կյանքին.
  • կազմակերպության աջակցությունը լիազորությունների ընդլայնման, ճանաչման և զարգացման գործում.
  • աշխատանքային պայմանները, աշխատավարձերը և պարգևատրումները.
  • անձնական պիտանիության կառավարումը և բարելավումը.
  • կազմակերպության հեղինակությունը, ներառյալ որպես իր գործող համակարգի (էկոհամակարգի) առաջատար.
  • հաղորդակցությունը կազմակերպության ներսում.
  • Առաջադեմ գաղափարների, տաղանդների հավակնումը և ներգրավումը.
  • ռազմավարության իրականացման ձևը, դրանց ներդրումը և կազմակերպության ապագա ուղղության նկատմամբ վստահության աստիճանը:
  1. Գործարար միջավայրի և կառավարման բնագավառում հետաքրքրված կողմերի ընկալման արդյունքները. Տվյալներ գործարար միջավայրի և պետական կառավարման համակարգի հետաքրքրված կողմերի ընկալումների վերաբերյալ, ինչպիսիք են սեփականատերերը, բաժնետերերը, ներդրողները, ֆինանսավորող կազմակերպությունները, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, հանրային կազմակերպությունները․
  • կազմակերպության ֆինանսական կառավարումը, անվտանգությունը և կայունությունը.
  • կազմակերպության կառավարման կառուցվածքը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և էթիկական վարքագիծը.
  • կազմակերպության սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ պարտականությունները.
  • ռիսկերի կառավարում և պահանջմունքների կատարումը.
  • կազմակերպության հեղինակության և ապրանքանիշի մշակումը և առաջխաղացումը.
  • կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքները, ծառայությունները և որոշումները, ինչպես նաև նորարարության նկատմամբ նրա մոտեցումն ապրանքների, ծառայությունների և որոշումների գործընթացներում.
  • կազմակերպության կարողությունը վերահսկելու իրավիճակը, բացահայտել մեգաթրենդները և հաշվի առնելով դրանք՝ հաջողությամբ աշխատել նրանց հետ.
  • կազմակերպության հետ աշխատելու նրանց ընդհանուր փորձը:
  1. Հասարակության կողմից ընկալման արդյունքներ. Տվյալներ տեղական, ազգային կամ միջազգային մակարդակներում հասարակության կողմից ընկալումներին առնչող, ինչպիսիք են՝
  • կազմակերպության ունակությունը բավարարելու հասարակության ակնկալիքները.
  • կազմակերպության ղեկավարության կողմից թափանցիկության և էթիկական վարքագծի ազդեցության աստիճանը հանրության վրա.
  • կազմակերպության կողմից մատուցվող գործունեության ազդեցությունը համայնքների վրա.
  • կազմակերպության կողմից համայնքին կայուն ներդրումներ` տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի բնագավառում գործելակերպի տեսանկյունից.
  • կազմակերպության հակվածությունը շրջանաձև տնտեսության անցնելուն.
  • կազմակերպության հակվածությունը նվազեցնելու անհավասարությունը, բազմազանության և ներառվածության և գենդերային հավասարակշռության հասնելը, ինչպես նաև նշված ոլորտներում նրա նվաճումները:
  1. Գործընկերների և մատակարարների ընկալման արդյունքները. Հիմնական գործընկերների և մատակարարների ընկալումների վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են՝
  • կազմակերպության հետ աշխատելու նրանց փորձը.
  • կազմակերպության պարտավորություններն ու նվաճումները համատեղ կայուն արժեքների ստեղծման ժամանակ և փոխշահավետ հիմունքներով աշխատանքի ոլորտում.
  • նոր տեխնոլոգիաների ներդրման և փոփոխությունների տեմպերը.
  • կազմակերպության սոցիալական պարտավորությունները.
  • կազմակերպության հակվածությունն ու նվաճումները շրջանաձև տնտեսությանն անցնելու հարցում.
  • հիմնական գործընկերների և մատակարարների պիտանիության կառավարումը և բարելավումը.
  • կազմակերպությունների հետ կապերը և փոխհարաբերությունների կառավարում.
  • կազմակերպության ղեկավարության կառուցվածքը, թափանցիկությունը, վարքագիծը և նրա գործելակերպը.
  • կազմակերպության, հիմնական գործընկերների և մատակարարների միջև փոխհարաբերությունների կայունությունը:
  1. Ռազմավարական և գործառնական պիտանիությունը. Այս չափանիշը ներառում է կազմակերպության պիտանիության հետ կապված արդյունքները՝
  • իր նշանակությունն ու ռազմավարությունն իրականացնելու և կայուն արժեքներ ստեղծելու կարողությունը.
  • ապագայի նկատմամբ նրա տեսլականը:
  1. Տվյալ արդյունքներն օգտագործվում են կազմակերպության կողմից՝ հասկանալու և բարելավելու իր ընդհանուր պիտանիությունը և կանխատեսելու նրա ազդեցությունը, ըստ որի գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
  • օգտագործում է ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ գնահատելու իր ռազմավարական և գործառնական պիտանիությունը.
  • հասկանում է հիմնական հետաքրքրված կողմերի կողմից պլանավորված և փաստացի պիտանիության միջև կապը և կարող է վստահորեն կանխատեսել, թե ինչպես կզարգանա իր պիտանիությունը ապագայում.
  • հաշվի է առնում իր հիմնական հետաքրքրված կողմերի առկա և ապագա պահանջմունքներն ու ակնկալիքները՝ պիտանիությանն ամենահարմար ցուցանիշների մասին որոշումներ կայացնելիս, իր ռազմավարական և գործառնական նպատակներին համապատասխան.
  • հասկանում է պատճառահետևանքային կապերը, որոնք ազդում են պիտանիության վրա և օգտագործում է նվաճված արդյունքները՝ տեղեկացված մնալու և ազդելու դրա ընթացիկ «ուղղության» և «կատարման» բաժնի չափանիշների վրա.
  • օգտագործում է ներկա ժամանակում նվաճված արդյունքները կանխատեսելու ապագայում իր պիտանիության համար որոշակիության ակնկալվող աստիճանը:
  1. Պիտանիության ռազմավարական և գործառնական ցուցանիշները կարող են ներառել`
  • նշանակության ցուցանիշներ և կայուն արժեքներ.
  • ֆինանսական պիտանիություն.
  • բավարարել հիմնական հետաքրքրված կողմերի ակնկալիքները.
  • ռազմավարական նպատակներ.
  • նվաճումներ, պիտանիության կառավարում.
  • նվաճումներ, վերափոխման կառավարում.
  • ձեռքբերումներ փոփոխությունների կառավարման ոլորտում.
  • ապագայի համար կանխատեսող չափումներ:

 

 

  • Обсуждалось

    19.08.2024 - 05.09.2024

  • Тип

    Приказ решение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 793

Принт

Связанные документы / ссылки