Добавить в избранное

В стадии разработки

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՍՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ,

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝ հաստատում է  պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 947-Ա որոշման N 1 Հավելվածի 1-ին կետի համաձայն՝ նախատեսված է ««Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ- վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ»։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող օրենսդրության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ Շահառու) խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն,   2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն  որոշումներով և այլ իրավական ակտերով։

2019 թվականից սկսած, մրցույթի արդյունքներով, Շահառուներին խնամք կամ սոցիալ-վերականգնողական ծառայություն տրամադրվում է կա´մ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններում, կա´մ դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ հավաստագրված (սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման համար հավաստագրումը դեռևս պարտադիր չէ) կազմակերպությունների կողմից։ Ընդ որում անձին խնամք տրամադրելու կամ մերժելու որոշումը կայացնում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային կենտրոնը՝ գնահատված կարիքների հիման վրա։ Նախագծում ընդգրկված սոցիալ-վերականգնողական ծառայություններից մինչ օրս, որպես առանձին ծառայություն, տրամադրվել  է միայն տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայությունը։

 Հարկ է նկատի ունենալ, որ

  • վերը նշված կազմակերպությունները սպասարկում են որոշակի տարածք և պրակտիկայում լինում են դեպքեր, երբ որևէ սոցիալական ծառայություն չի տամադրվում որևէ համայնքում կամ մարզում․
  • շատ դեպքերում բացակայում է մրցակցությունը․
  • 2023 թվականից ՀՀ-ում գործում է ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում կազմվում է Շահառուի ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ, Կառավարության 2022 հուլիսի 28-ի N 1161-Ն որոշման համաձայն), որտեղ արտացոլվում են նաև Շահառուին անհրաժետ և առաջակվող սոցիալական ծառայությունները։ Ուստի, ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների կողմից Շահառուների կարիքների կրկին գնահատման (խնամք կամ սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման համար) իրականացման անհրաժեշտությունը բացակայում է և հանգեցնում է լրացուցիչ վարչարարության․
  • փորձը ցույց է տալիս, որ Շահառուին անհրաժեշտ է տրամադրել հնարավորություն՝ ընտրելու իրեն անհրաժեշտ ծառայությունը այս կամ այն ծառայություն մատուցողից ստանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով իր բնակության վայրը, պայմանները և այլն․
  • լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապիստի կողմից մատուցվող ծառայությունը, հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայությունն անհրաժեշտ է տրամադրել նաև որպես առանձին ծառայություն, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց ստվար մասը կարող է չհաճախել ցերեկային կենտրոն, բայց օգտվելու հոգեբանի, լոգոպեդի, էրգոթերապիստի առանձին ծառայությունների կարիք ունենա։

Հետևաբար, առաջարկվում է տնային պայմաններում ու ցերեկային կենտրոններում խնամք (այսուհետ՝ Խնամք) և սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցումը 2026 թվականի նոյեմբերի 1-ից իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով (այսուհետ՝ Հավաստագիր), ինչպես նաև սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ սոցիալ-վերականգնողական  ծառայություններ։ Ոլորտում համակարգվածության և հսկողության ապահովման նպատակով՝ Նախագծում սահմանված սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորությունը անհրաժեշտ է տրամադրել միայն նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կնքել են համագործակցության պայմանագիր ՀՀ աշխատանքաի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

Աջակցող միջոցների տրամադրման հետ կապված իրավակարգավորումները սահմանվում են Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ, ուստի Նախագծում դրանց անդրադարձ չի կատարվել։ Նախագծում չեն ընդգրկվել նաև շուրջօրյա խնամքի տրամադրման հետ կապված իրավակարգավորումներ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների առանձնահատկությունները և դրանց սակավաթիվ լինելը։ Ապագայում Շահառուի շուրջօրյա խնամքի տրամադրումը հնարավոր կլինի իրականացնել Հավաստագրի միջոցով՝ անհրաժեշտ ռեսուրսները և պայմանները ապահոված լինելու դեպքում։

Նախագծում նշված սոցիալական ծառայությունները 2024 թվականի համար տրամադրվել են՝

  1. տնային պայմաններում խնամք՝ 200 շահառուի, տարեկան 118,276.0 հազ․դրամ․
  2. ցերեկային կենտրոններում խնամք՝ 445 շահառուի, տարեկան 218,640.1 հազ․ դրամ․
  3. տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն՝ 28 շահառուի, տարեկան 11,561.6 հազ․դրամ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի նպատակն է հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունները։  Ըստ այդմ Նախագծով առաջարկվում է․

  1. Շահառուների տնային պայմաններում և ցերեկային կենտրոններում խնամքը, ինչպես նաև լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապիստի կողմից, հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման և տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների սոցիալ-վերականգնողական ծառայությունները (այսուհետ՝ սոցիալ վերականգնողական ծառայություններ) 2026 թվականի նոյեմբերի 1-ից մատուցել միայն պետական հավաստագրերի միջոցով։ Դրա արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշումներում՝ նշված որոշումներից հանելով հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված իրավակարգավորումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք կարգավորվելու են Նախագծով։ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվել է 2026 թվականի նոյմեբերի 1-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստագրերի միջոցով ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք նախապատրաստական աշխատանքներ (համագործակցության պայմանագրերի կնքում և այլն), ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական համակարգ, ապահովել այլ տեղեկատվական համակարգերի հետ կապը և այլն։
  2. Հավաստագրի ստացումը իրականացվելու է միայն առցանց եղանակով, ինչպես իրականացվում է աջակցող միջոցների տրամադրման գոծընթացում։
  3. Սոցիալական ծառայության տրամադրման համար հիմք է ընդունվելու ԾԱԾ-ը, որտեղ նշվում են այն անհրաժեշտ ծառայությունները, որոնք Շահառուն պետք է ստանա։ Դրա արդյունքում կարիք չի լինելու կրկին դիմելու Ծառայությանը՝ կարիքները գնահատելու և համապատասխան որոշում կայացնելու համար։
  4. Սահմանվել են Հավաստագրի տրամադրման դիմումի մերժման, ծառայության դադարեցման հիմքերը։
  5. Սահմանվել է, որ եթե Շահառուի նախընտրած Ծառայության գինը բարձր է Հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա Շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված սոցիալական ծառայությունը` վճարելով արժեքի տարբերությունը: Եթե Հավաստագրի շրջանակներում ձեռք բերված Ծառայության գինն ավելի ցածր է Հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված Ծառայության համար Ծառայություն մատուցողը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:
  6. Կարգավորվել են ԱՍՀՆ-ի և ծառայություն մատուցողների միջև համագործակցության պայմանագրի կնքման կարգը, պայմանները։
  7. Սահմանվել են Խնամքի և Սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման չափորոշիչները, ծավալները, ժամկետները՝ հիմք ընդունելո ոլորտային մասնագետների կարծիքները, շուկան և միջազգային փորձը։
  8. Սոցիալ-վերականգնողական ծառայությունները Նախագծով տրամադրվելու են միայն չափահաս անձանց, քանի որ նման ծառայություններ երեխաներին արդեն իսկ տրամադրվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության ծրագրերի շրջանակներում (ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարօ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի N 34-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N 88-Ն հրամաններ)։
  9. Սահմանվել է անցումային դրույթներ այն անձանց համար, ովքեր ունեն հաշմանդամության որևէ խումբ և դեռևս չեն անցել ֆունկցիանոլության գնահատում։ Նշված անձինք կշարունակեն ստանալ Նախագծով սահմանված սոցիալական ծառայությունները՝ Հավաստագրի հիման վրա՝ անկախ ծառայությունների անհատական ծրագիր ունենալու հանգամանքից, մինչև ֆունկցիոնալության գնահատման օրը։ 
  1. Ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել ստանալու անհրաժեշտ խնամք և սոցիալ վերականգոնղական ծառայություններ՝ իրենց նախընտրած կազմակերպությունում։ Պետական հավաստագրերով ծառայությունների տրամադրումը կապահովի նաև համայնքներում կազմակերպությունների թվի ավելացումը, ծառայությունների մրցակցությունը և որակի բարելավումը։

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համագործակցությամբ։ 

6 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների գների հաշվարկման համար հիմք են ընդունվել գործող դրամաշնորհի պայմանագրերը, ինչպես նաև ուսումնասիրված շուկան, ոլորտային մասնագետների կարծիքները։

Նախատեսվում է Նախագծով նախատեսված սոցիալական ծառայությունները տարեկան տրամադրել հետևյալ թվով անձանց, որոնց թիվը մյուս տարիներ համար կարող է փոփոխվել՝

  • ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց տնային պայմաններում խնամքը նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի, իսկ ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց տնային պայմաններում խնամքը՝ առավելագույնը 100 շահառուի․
  • ցերեկային կենտրոննեում խնամքը նախատեսվում է տրամադրել 445 շահառուի․
  • լոգոպեդի ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի․
  • հոգեբանի ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի․
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց էրգոթերապիստի ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 50 շահառուի, իսկ ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց՝ առավելագույնը 50 շահառուի․
  • հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի․
  • տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 30 շահառուի։
  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումները հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի 10․3-րդ կետի պահանջներից։

 

  • Обсуждалось

    13.08.2024 - 29.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1548

Принт

Предложения

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

28.08.2024

Մշակել համապատասխան իրավական կարգավորումներ և մեխանիզմներ, որը հնարավորություն կընձեռի նախկինում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձի հաշմանդամության խումբը անժամկետ տրամադրած լինելու պարագայում վերականգնողական անհատական ծառայությունները փոխարինել`կազմելով ծառայությունների անհատական ծրագիր։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

27.08.2024

5. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» բաժնի կետ 3-ի « Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում»։ Անհաժեշտ է հանել ծառայության մատուցման ժամային սահմանափակումը և ծառայությունը տրամադրել հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

27.08.2024

2. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ» բաժնի կետ 4-ի, Հավաստագիր ձեռք բերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը (այսուհետ՝ նաև Շահառու) կամ նրա ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը (այսուհետ՝ միասին Դիմող)` առցանց եղանակով։ Հարկ է նշել, որ նշված համակարգից կկարողանան օգտվել խիստ սահմանափակ թվով հաշմանդամություն ունեցող անձինք` հմտությունների, տեխնիկայի և ինտերնետային հասանելիության բացակայության պատճառով։ Ուստի հարկավոր է նաև առձեռն թղթային տարբերակով դիմում ներկայացնելու համար հնարավորություն տրամադրել` Միասնական սոցիալական ծառայությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերով զբաղվող կազմակերպությունների միջոցով։

Узнать больше