Добавить в избранное

В стадии разработки

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՍՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ,

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Որոշման նախագծի 4-րդ կետը ենթակա է խմբագրման, քանի որ առկա է տրամաբանական հակասություն։ Մասնավորապես նշվում է, որ անձը շարունակելու է ստանալ ծառայությունն անկախ ծառայությունների անհատական ծրագիր ունենալու հանգամանքից, մինչդեռ հաջորդիվ ենթադրում է, որն անձը պետք է դիմած լինի ֆունկցիոնալության նոր գնահատման՝ նշելով «մինչև ֆունկցիոնալության հերթական գնահատման օրը» բառերը։ Նախևառաջ գնահատման օրը միշտ չէ, որ համընկնում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա հետ։ Միաժամանակ, շարունակում ենք պնդել, որ ծառայությունները պետք է տրամադրվեն երբևէ տրված վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա, իսկ ծառայությունների անհատական ծրագրի մշակումը չպետք է բերի հաշմանդամության խմբի վերանայման։ Առաջարկը չի ընդունվել: Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի սկզբունքներից են հաշմանդամություն ունեցող անձի կարիքների բազմակողմանի գնահատումը և անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ծառայությունների մատուցումը որպես գերակա նպատակ ունենալը: Հետևաբար, որևէ ծառայություն անձին երաշխավորելու և տրամադրելու համար կարևոր է, որպեսզի համապատասխան մասնագետները կատարեն նրա կարիքների բազմակողմանի ուսումնասիրություն (գնահատում), որն իրականացնում են անձի ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովները՝ բաղկացած բժշկական և հարբժշկական ծառայություն մատուցող մասնագետներից։ Եթե անձը կարիք ունի նոր ծառայության, ենթադրվում է, որ առկա է նրա առողջական վիճակի կամ կարիքների փոփոխություն։ Հետևաբար, նոր ծառայություն, այդ թվում նոր տեսակի աջակցող միջոց ստանալու համար կարևոր է, որ նա անցնի ֆունկցիոնալության գնահատում բազմամասնագիտական թիմի կողմից, որն էլ գնահատված կարիքի հիման վրա կերաշխավորի անհրաժեշտ ծառայությունը ծառայությունների անհատական ծրագրով։ Հավելենք նաև, որ գործող օրենսդրության համաձայն որոշ ծառայությունների համար սահմանվել են պարզեցված մեխանիզմներ նախկին համակարգով գնահատում անցած անձանց համար։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Քանի որ ներկայացված հավելվածում համարակալումը խախտված է, առաջարկները ներկայացվում են առանց որոշակի կետերի հղում անելու։ Հավելվածով նախատեսվում է հավաստագրի միջոցով տրամադրել յոթ հիմնական ծառայություններ։ Անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչպես է որոշվել, ծառայությունների այս ցանկը և որքանով է այն բխում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման արդյունքում ստացված տվյալներից և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական քաղաքականության հիմնական ուղղություններից։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Նախագծում նշել ենք առավել պահանջված այն սոցիալական ծառայությունները, որոնք նշվում են ԾԱԾ-ում: Նախագծում նշված սոցիալական ծառայությունների ցանկը հետագայում կարող է վերանայվել:
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ ծառայության տրամադրման համար հիմք է ընդունվում ծառայությունների անհատական ծրագիրը։ Անհրաժեշտ է լրացնել տվյալ նախադասությունը «և վերականգնողական անհատական ծրագիրը» բառերով։ Առաջարկը չի ընդունվել: Գործող օրենսդրության շրջանակում վերականգնողական անհատական ծրագրեր այլևս չեն մշակվելու, իսկ նախկինում տրված ՎԱԾ-երի մեջ Նախագծով սահմանված ծառայությունների վերաբերյալ նշումներ արված չեն։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ հավաստագրի համար անձը դիմում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված անհատական օգտահաշվի միջոցով։ Հարկ է նկատել, որ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը չի սահմանում «անհատական օգտահաշիվ» հասկացությունը, իսկ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռևս չի ընդունվել Ազգային ժողովի կողմից և չի ստորագրվել ՀՀ նախագահի կողմից։ Ուստի, այն որևէ կերպ չի կարող օգտագործվել այս նախագծում։ Առաջարկը չի ընդունվել, նախագիծը համապատասխանեցվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի նոյեմբերի 1-ից։ Բոլոր դեպքերում դիմումները պետք է ներկայացվեն առցանց։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ համակարգին հասանելիություն տրվում է նաև կարգով սահմանված համագործակցության պայմանագրեր կնքած ծառայություն մատուցողներին՝ իրենց լիազորությունների սահմաններում։ Անհրաժեշտ է նախատեսել հավելյալ կարգավորումներ, որոնք կերաշխավորեն, որ ծառայություն մատուցողները չստանան նախապես հասանելիություն հավաստագիր ունեցող անձանց կամ հավաստագրի համար դիմած անձանց տվյալներին ինչպես այժմ ունեն աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունները։ Նաև առաջարկում ենք սահմանել, որ բոլոր կազմակերպությունները պետք է ունենան անձնական տվյալների մշակման քաղաքականություն և կենսաչափական տվյալներ մշակելու թույլտվութուն։ Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է։ Նախագծով սահմանվել է հետևյալը՝ «Համագործակցության պայմանագրեր կնքած Ծառայություն մատուցողներին տրվում է հասանելիություն Համակարգին՝ իրենց դիմած Շահառուների մասերով՝ հետևյալ կարգով․ -ստանալու իրեն դիմած Շահառուի Հավաստագիրը, տեղեկանալու Հավաստագրի ուժը կորցրած ճանաչելու մասին․ -ներբեռնելու Շահառուի հետ կնքված պայմանագիրը, սոցիալական ծառայության տրամադրման կամ դադարեցման մասին հրամաննները ու դրանց հիմքերը, օրենսդրությամբ սահմանված Շահառուներին վերաբերող փաստաթղթերը․ -ներբեռնելու Կարգով նախատեսված այլ փաստաթղթերը։ Ծառայություն մատուցողները պարտավոր են պահպանել իրենց հասանելի՝ Շահառուների անձնական տվյալները՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով։»։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ անհատական օգտահաշվի ստեղծման համար դիմողը պետք է օգտագործի ազգային նույնականացման հարթակում հասանելի եղանակներից որևէ մեկը: Հարկ ենք համարում ընդգծել, որ թղթային տարբերակով դիմելու տարբերակը պետք է պահպանվի կամ դրա փոխարեն պետք է ամրագրվի անձին դիմումի ձևակերպման հարցում օժանդակելու կամ դրանք կազմելու մեխանիզմ, այդ թվում՝ ֆիզիկապես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու միջոցով։ Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է։ Կառավարության քաղաքականությունն ուղղված է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացմանը։ Հավաստագրի ձևավորումն իրականացվելու է տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության հիման վրա։ Ուստի, սոցիալական ծառայություններից օգտվելու համար դիմումների ներկայացումը իրականացվելու է առցանց եղանակով։ Նախագծով սահմանվել է, որ առցանց եղանակով դիմումի ներկայացման դժվարությունների առկայության դեպքում, Շահառուն կարող է դիմել ՄՍԾ-ի ցանկացած տարածքային կենտրոն, որտեղ Շահառուին կաջակցեն դիմումի առցանց ներկայացմանը։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ «դիմումն անձի ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ դիմումին կցվում են Դիմողի կողմից տրված հասարակ գրավոր ձևով լիազորագիրը կամ օրինական ներկայացուցիչը հանդիսանալու դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը»։ Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք «ներկայացուցչի» բառը փոխարինել «լիազորված անձի» բառերով։ Միաժամանակ, «հասարական գրավոր ձևով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոտարական վավերացում չունեցող» բառերով։ Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է։ Նախագծում «ներկայացուցիչ» բառը բոլոր տեղերում փոխարինվել է «լիազորված անձ» բառերով, իսկ «հասարական գրավոր ձևով» բառերը փոխարինվել են «առանց նոտարական վավերացման» բառերով։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ կամ անհամապատասխանություններ կամ չեն կցվել կարգով պահանջվող փաստաթղթերը։ Ենթակետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներին, այն է. «Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա վարչական մարմինը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը»։ Առաջարկն ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է։ Նախագծով սահմանվել է, որ դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ, անհամապատասխանություններ կամ չեն կցվել Կարգով պահանջվող փաստաթղթերը։ Ընդ որում, նշված հիմքով դիմումը մերժվում է, եթե նշված հանգամանքների մասին անհատական օգտահաշվի միջոցով ծանուցում ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, Դիմողը չի կատարել անհրաժեշտ ուղղումներ կամ չի կցել պահանջվող փաստաթղթերը:
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ դիմումը մերժվում է, եթե անձը հանդիսանում է պետական կամ համայնքային այլ ծրագրի շրջանակում կամ սոցիալական աջակցության ոլորտի լիազոր մարմնի կամ համայնքի հետ համագործակցող կազմակերպության հետ ծրագրի շահառու և ստանում է պահանջվող Ծառայությունը։ Այս դեպքում կարևորը ոչ թե ծառայությունը ստանալն է, այլ անձի կարիքից բխող անհրաժեշտ ծառայություններն ամբողջությամբ ստանալը։ Բացի այդ անհասկանալի է, թե որ օրենքի հիման վրա է իրականացվելու այդ տվյալների փոխանակումը, ինչով է այս դրույթը նպաստելու ծառայություններ ստացողների իրավունքներին և կյանքի որակի բարձրացմանը ծառայությունների խիստ անմատչելիության պայմաններում։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Նշված դրույթը բխում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծից, որի համաձայն՝ միևնույն ժամանակահատվածում նույն ընտանիքին կամ անձին պետական ու համայնքային սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում նույնաբովանդակ սոցիալական ծառայություն տրամադրելն արգելվում է։ Նույն նախագծի համաձայն՝ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը կազմակերպում և այն կառավարում է պետական լիազոր մարմինը, սպասարկում և վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած կազմակերպությունը, իսկ տվյալները մուտքագրում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պետական լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպությունները՝ իրենց լիազորությունների սահմաններում։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Նախագծերի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ «Սոցիալ-վերականգնողական ծառայությունները Նախագծով տրամադրվելու են միայն չափահաս անձանց, քանի որ նման ծառայություններ երեխաներին արդեն իսկ տրամադրվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության ծրագրերի շրջանակներում (ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարօ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի N 34-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N 88-Ն հրամաններ)»։ Ակնհայտորեն առկա է թյուրընկալում, որ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի վերոգրյալ հրամանների համաձայն տրամադրվող ծառայությունները կրկնում են սույն նախագծի ծառայությունների շրջանակը կամ առկա է որևէ «վերածածկ»։ Կրթության համակարգում տրամադրվող ծառայությունները տրամադրվում են անձին իր սովորող լինելու հիմքով և այդ ծառայությունները ձևավորվում են կրթությունը դյուրցնելու և սովորողին աջակցելու համար՝ կրթական ծրագրին համապատասխան։ Դրանք չեն կարող ծածկել երեխայի բոլոր կարիքները, հատկապես նրանք, որոնք ուղղակիորեն չեն բխում կրթական ծրագրից և սովորողի կարիքից։ Տվյալ դրույթը նույնությամբ պահպանելու դեպքում կխախտվեն երեխաների իրավունքները, ովքեր կհայտնվեն պակաս բարենպաստ վիճակում։ Առաջարկն ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է։ Նախագծից հանվել է նշված կարգավորումը։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ հավաստագիրը շահառուին է տրամադրվում անհատական օգտահաշվի միջոցով։ Կրկնելով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումը՝ առաջարկում ենք նախադասությունը «օգտահաշվի» բառից հետո լրացնել «և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով կամ փոստային առաքմամբ» բառերով։ Առաջարկն ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է։ Նախագծի համապատասխան կետում նշվել է, որ հավաստագիրը Դիմողին է տրամադրվում անհատական օգտահաշվի միջոցով, իսկ Դիմողի ցանկության դեպքում նաև՝ էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ փոստային առաքմամբ՝ նման պահանջ ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ հավաստագիրը կարող է օգտագործվել այն տրամադրելուց հետո 180 օրվա ընթացքում, բայց ոչ ավելի քան ԾԱԾ-ի ժամկետն է։ Կետն անհրաժեշտ է լրացնել նոր նախադասությամբ՝ սահմանելով վարչական մարմնի կողմից վերջնաժամկետին մոտենալուն պես ծանուցման (հիշեցման) պարտավորություն։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Հարցը կդիտարկվի ծառայութան էլեկտրոնային համակարգի տեխնիկական նկարագրի մշակման շրջանակում։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածից պարզ չէ, թե հավաստագիրը 180 օրվա ընթացքում չօգտագործելը վերաբերում է բացառապես տվյա՞լ տարվան, թե՞ կարող է ներառել հաջորդ տարվա օրերը, օրինակ, երբ հավաստագիրը տրվել է տարվա երկրորդ կիսամյակում։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: 180 օրը հաշվարկվում է հավաստագրի տրամադրման պահից, և կարող է մի մասը ներառել նաև հաջորդ տարին։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածից պարզ չէ նաև, թե երբ կարող է անձը կրկին դիմել հավաստագրի համար, եթե նախորդն ուժը կորցրած է ճանաչվել 180 օրում չօգտագործելու կամ մյուս պատճառներով։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Նախագծով սահմանափակում առկա չէ, ուստի անձը կարող է դիմել ցանկացած ժամանակ։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ շահառուների թվաքանակը սահմանվում է՝ հիմք ընդունելով պետական բյուջեից հատկացումները։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ ծառայություն մատուցողը Շահառուին համապատասխան սոցիալական ծառայությունը տրամադրում է Հավաստագրի գործողության ժամկետում՝ ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ։ Նախագծից հասկանալի չէ, թե ինչպե՞ս է պետությունը երաշխավորելու ծառայության շարունակականությունը և անընդհատությունը հատկապես երեխաների դեպքում, եթե հավաստագրերը տրամադրվում են ամեն տարի, իսկ անձն ունի տվյալ ծառայության կարիքն ավելի երկար ժամանակով։ Առաջարկն ընդունվել է մասնակի: Նախագծի համաձայն՝ տնային պայմաններում խնամքը, ցերեկայն կենտրոններում խնամքը և հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ հաղորդակցման ապահովման ծառայությունը տրամադրվում են ԾԱԾ-ի ժամկետով, այսինքն, եթե ԾԱԾ-ի ժամկետը 2 տարի է կամ 5 տարի, ապա հավաստագիրը տրամադրվում է այդ ժամկետով։ Իսկ մնացած ծառայությունների տրամադրման ժամկետները խմբագրվել են, դրանք պետք է տրամադրվեն որոշակի ժամկետով։ Նախագծի հավելվածի աղյուսակ 2-ում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Նախագծով սահմանվել է, որ ՝ տնային պայմաններում խնամքը, ցերեկայն կենտրոններում խնամքը և հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ հաղորդակցման ապահովման ծառայությունը տրամադրվում են ԾԱԾ-ի ժամկետով՝ սահմանված ժամաքանակներով, իսկ մնացած ծառայությունները՝ առավելագույն 1 տարի ժամկետով՝ համապատասխան ժամաքանակներով։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ եթե Շահառուի նախընտրած Ծառայության գինը բարձր է Հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա Շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված սոցիալական ծառայությունը` վճարելով արժեքի տարբերությունը: Անհրաժեշտ է նկատել, որ տվյալ կետը կարող է հանգեցնել մի քանի մարտահրավերների։ Այն ռիսկային է տնտեսական անհավասարությունների սրման տեսանկյունից, քանի որ նրանց, ովքեր կարող են իրենց թույլ տալ վճարել տարբերությունը, հասանելի կլինեն ավելի շատ և որակյալ ծառայություններ, քան նրանց, ովքեր չունեն այդ ֆինանսական հնարավորությունը։ Կա նաև վտանգ, որ ժամանակի ընթացքում հավաստագրի բազային արժեքը կարող է նույնը մնալ՝ մեծացնելով անձանց կողմից համաֆինանսավորման բեռը։ Ավելին, ծառայություններ մատուցողները կարող են առաջարկել ավելի թանկ ծառայություններ՝ ձևախեղելով շուկան և նվազեցնելով մատչելի տարբերակների առկայությունը: Այս իրավիճակը կարող է առաջացնել իրավական և էթիկական մտահոգություններ։ Նախագծով անհրաժեշտ է նախատեսել մեխանիզմներ՝ ապահովելու համապատասխանությունը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Առաջարկը չի ընդունվել: Նման կարգավորման նպատակն այն է, որպեսզի Շահառուին տրվի հնարավորություն ստանալու ծառայություն ցանկացած ծառայություն մատուցողի կողմից՝ անկախ գնային արժեքից։ Ընդ որում նման կարգավորում առկա է նաև ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 58-րդ կետում։
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ ծառայություն մատուցողին վճարվում է շահառուի հավաստումը ստանալուց հետո։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է տրվում այդ հավաստումը։ Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է: Նախագծի համապատասխան կետում նշվել է, որ Շահառուի հավաստումը տրվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի 26-րդ կետում «յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա» բառերով։ Առաջարկն ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: Նախագծի համապատասխան կետում «յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինվել են «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա» բառերով։
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ ՄՍԾ-ն մերժում է վճարման կատարումը, եթե ծառայություն մատուցողի կողմից տրամադրվել է հավաստագրման մեջ չնշված Ծառայություն։ Խրախուսման նպատակով առաջարկում առանձին կետով նշել, որ ծառայություն մատուցողը կարող է մատուցել հավելյալ ծառայություններ, սակայն վճարումը կատարվում է միայն հավաստագրով երաշխավորված ծառայության համար։ Հակառակ դեպքում տվյալ ենթակետը կարող է «արգելող» ընկալվել։ Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է: Նախագիծը լրացվել է նոր կետով, որի համաձայն՝ «Ծառայություն մատուցողն իրավասու է Շահառուին մատուցելու անհրաժեշտ այլ սոցիալական ծառայություններ կամ օրենսդրությամբ սահմանված՝ նվազագույն չափորոշիչներից (ներառյալ՝ ժամաքանակ և այլն) ավելի բարձր չափորոշիչներով սոցիալական ծառայություններ, սակայն վճարումը կատարվում է միայն Հավաստագրով տրամադրված սոցիալական ծառայության համար և սույն որոշմամբ սահմանված արժեքի չափով։»։
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ ՄՍԾ-ն մերժում է վճարման կատարումը, եթե ծառայություն մատուցողի կողմից ծառայությունը տրամադրվել է սույն որոշման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե ո՞ր պահանջների մասին է խոսքը և արդյոք բոլոր պահանջների խախտումները կարո՞ղ են հանգեցնել չվճարման։ Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է: Նախագծով սահմանվել է, որ ՄՍԾ-ն մերժում է վճարման կատարումը, եթե Ծառայություն մատուցողի կողմից Ծառայությունը տրամադրվել է Նախագծով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների էական խախտմամբ: Էական խախտման դեպքերը սահմանվում են պայմանագրով։
21 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ ՄՍԾ-ն մերժում է վճարման կատարումը, եթե ծառայություն մատուցողի կողմից փաստացի չի մատուցվել ծառայությունը։ Անհրաժեշտ է հստակեցնել այն պայմանները, որոնց առկայության դեպքում ծառայությունը կհամարվի չմատուցված։ Նախագիծն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է: Նախագծով սահմանվել է, որ ծառայությունը համարվում է փաստացի չմատուցված, եթե առկա չէ Շահառուի գրավոր կամ էլեկտրոնային հավաստումը։
22 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի 28-րդ կետի համաձայն՝ Շահառուին սոցիալական ծառայության տրամադրումը դադարեցվում և Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում «Շահառուի մոտ Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում՝ հոգեբուժական հաստատության եզրակացության հիման վրա (տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոններում խնամքի ծառայություն ստանալու դեպքում)»։ Անհրաժեշտ է նկատել, որ 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված չեն միայն հոգեկան առողջության խնդիրներ, ուստի միայն հոգեբուժական կազմակերպության (ոչ հաստատության) եզրակացությունը չի կարող բավարար համարվել։ Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է: Նախագծի համապատասխան կետում «հոգեբուժական» բառը փոխարինվել է «մասնագիտական» բառով։
23 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի 28-րդ կետի համաձայն՝ Շահառուին սոցիալական ծառայության տրամադրումը դադարեցվում և Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում «Ծառայություն մատուցողի աշխատողների նկատմամբ Շահառուի կողմից մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ անհարգալից վերաբերմունքի կամ բռնության դրսևորման դեպքում՝ Ծառայություն մատուցողի սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա»։ Կարգավորումը խնդրահարույց է մի շարք պատճառներով։ Առաջին հերթին անձը չի կարող զրկվել իր ծառայություններ ստանալու իրավունքից անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հիմքով։ Բացի այդ, «բռնության» և «անհարգալից վերաբերմունքի» գնահատումը դուրս է սոցիալական աշխատողի իրավասություններից։ Չափանիշն անորոշ և խիստ սուբյեկտիվ է, կարող է հանգեցնել անհամապատասխան կամ կողմնակալ գնահատականների, որոնք կարող են հաշվի չառնել ծառայություն ստացողի վարքի վրա ազդող անհատական և միջավայրային գործոնները, ինչպիսիք են առողջական վիճակի հետ կապված վարքագիծը կամ հաղորդակցման դժվարությունները: Նաև ծառայությունների դադարեցումը կարող է անհամաչափորեն ազդել որոշակի հաշմանդամություն ունեցող անձանց վրա, ներառյալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։ Ծառայությունից անձին զրկելը կարող է նաև անտրամաբանական լինել հատկապես եթե անձն օգտվում է հոգեբանական ծառայությունից տվյալ դժվարությունները հաղթահարելու նպատակով։ Նաև բացակայում է շահառուի կողմից որոշումը բողոքարկելու գործընթացի հստակ նկարագրությունը։ Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է: Նախագծից նշված կարգավորումը հանվել է:
24 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Շահառուին սոցիալական ծառայության տրամադրումը դադարեցվում և Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում տնային պայմաններում կամ ցերեկային կենտրոններում խնամք ստացող անձի` անձնական օգնականի կամ շուրջօրյա լրիվ խնամքի ծառայության շահառու դառնալու դեպքերում։ Առաջարկում ենք խուսափել նման կարգավորումից, քանի որ անձնական օգնականի ծառայությունը չի կարող փոխարինել ցերեկային կենտրոնում խնամքի ծառայությանը։ Ավելին՝ ըստ նախարարության հաղորդակցության, այն չի փոխարինում նաև տնային խնամքի ծառայությանը, ուստի անտրամաբանական է նման ենթակետ նախատեսելը։ Ավելին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվելու դեպքում ևս խրախուսելի է ցերեկային կենտրոնում ծառայության տրամադրումը՝ անձի սոցիալականացման նպատակներով։ Առաջարկն ընդունվել է մասնակի: Նախագծում կատարվել են փոփոխություններ։ Ցերեկային կենտրոններում շահառուն կարող է ստանալ համապատասխան ծառայություններ՝ անկախ անձնական օգնականի ծառայությունից օգտվելու կամ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում տեղավորվելու հանգամանքից։ Իսկ տնային պայմաններում խնամքը կդադարեցվի, եթե անձը տեղավորվի շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ օգտվի անձնական օգնականի ծառայությունից, քանի որ նշված ծառայությունների շրջանակում շահառուին արդեն իսկ կտրամադրվի անհրաժեշտ խնամք Նախագծում սահմանվել է, որ Շահառուին սոցիալական ծառայության տրամադրումը դադարեցվում է՝ տնային պայմաններում խնամք ստացող անձի` անձնական օգնականի կամ շուրջօրյա լրիվ խնամքի ծառայության շահառու դառնալու դեպքերում։
25 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Շահառուին սոցիալական ծառայության տրամադրումը դադարեցվում և Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում ցերեկային կենտրոնում խնամք ստանալու դեպքում՝ մեկ տարվա ընթացքում 90 օրացուցային օր կենտրոն չներկայանալու դեպքում։ Պետք է նկատի ունենալ, որ բացակայությունը կարող է հարգելի լինել և պայմանավորված լինել անձի՝ ինչպես առողջական վիճակով, այնպես էլ միջավայրային արգելքներով։ Ուստի, դեպքերի նկատմամբ միատեսակ մոտեցումը կարող է անհավասար պայմաններում դնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց։ Առաջարկը չի ընդունվել: Հաշվի առնելով այդ հանգամանքը սահմանվել է բավականին երկար ժամկետ՝ 90 օր, որից հետո միայն հավաստագիրը կճանաչվի ուժը կորցրած։ Ընդ որում նման կարգավորում առկա է նաև գորոծղ օրենսդրությամբ և որևէ խնդիր մինչ այժմ չի բարձրացվել։