ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝ հաստատում է պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 947-Ա որոշման N 1 Հավելվածի 1-ին կետի համաձայն՝ նախատեսված է ««Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ- վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ»։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Գործող օրենսդրության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ Շահառու) խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշումներով և այլ իրավական ակտերով։
2019 թվականից սկսած, մրցույթի արդյունքներով, Շահառուներին խնամք կամ սոցիալ-վերականգնողական ծառայություն տրամադրվում է կա´մ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններում, կա´մ դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ հավաստագրված (սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման համար հավաստագրումը դեռևս պարտադիր չէ) կազմակերպությունների կողմից։ Ընդ որում անձին խնամք տրամադրելու կամ մերժելու որոշումը կայացնում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային կենտրոնը՝ գնահատված կարիքների հիման վրա։ Նախագծում ընդգրկված սոցիալ-վերականգնողական ծառայություններից մինչ օրս, որպես առանձին ծառայություն, տրամադրվել է միայն տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայությունը։
Հարկ է նկատի ունենալ, որ
- վերը նշված կազմակերպությունները սպասարկում են որոշակի տարածք և պրակտիկայում լինում են դեպքեր, երբ որևէ սոցիալական ծառայություն չի տամադրվում որևէ համայնքում կամ մարզում․
- շատ դեպքերում բացակայում է մրցակցությունը․
- 2023 թվականից ՀՀ-ում գործում է ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում կազմվում է Շահառուի ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ, Կառավարության 2022 հուլիսի 28-ի N 1161-Ն որոշման համաձայն), որտեղ արտացոլվում են նաև Շահառուին անհրաժետ և առաջակվող սոցիալական ծառայությունները։ Ուստի, ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների կողմից Շահառուների կարիքների կրկին գնահատման (խնամք կամ սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման համար) իրականացման անհրաժեշտությունը բացակայում է և հանգեցնում է լրացուցիչ վարչարարության․
- փորձը ցույց է տալիս, որ Շահառուին անհրաժեշտ է տրամադրել հնարավորություն՝ ընտրելու իրեն անհրաժեշտ ծառայությունը այս կամ այն ծառայություն մատուցողից ստանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով իր բնակության վայրը, պայմանները և այլն․
- լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապիստի կողմից մատուցվող ծառայությունը, հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայությունն անհրաժեշտ է տրամադրել նաև որպես առանձին ծառայություն, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց ստվար մասը կարող է չհաճախել ցերեկային կենտրոն, բայց օգտվելու հոգեբանի, լոգոպեդի, էրգոթերապիստի առանձին ծառայությունների կարիք ունենա։
Հետևաբար, առաջարկվում է տնային պայմաններում ու ցերեկային կենտրոններում խնամք (այսուհետ՝ Խնամք) և սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցումը 2026 թվականի նոյեմբերի 1-ից իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով (այսուհետ՝ Հավաստագիր), ինչպես նաև սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ սոցիալ-վերականգնողական ծառայություններ։ Ոլորտում համակարգվածության և հսկողության ապահովման նպատակով՝ Նախագծում սահմանված սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորությունը անհրաժեշտ է տրամադրել միայն նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կնքել են համագործակցության պայմանագիր ՀՀ աշխատանքաի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Աջակցող միջոցների տրամադրման հետ կապված իրավակարգավորումները սահմանվում են Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ, ուստի Նախագծում դրանց անդրադարձ չի կատարվել։ Նախագծում չեն ընդգրկվել նաև շուրջօրյա խնամքի տրամադրման հետ կապված իրավակարգավորումներ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների առանձնահատկությունները և դրանց սակավաթիվ լինելը։ Ապագայում Շահառուի շուրջօրյա խնամքի տրամադրումը հնարավոր կլինի իրականացնել Հավաստագրի միջոցով՝ անհրաժեշտ ռեսուրսները և պայմանները ապահոված լինելու դեպքում։
Նախագծում նշված սոցիալական ծառայությունները 2024 թվականի համար տրամադրվել են՝
- տնային պայմաններում խնամք՝ 200 շահառուի, տարեկան 118,276.0 հազ․դրամ․
- ցերեկային կենտրոններում խնամք՝ 445 շահառուի, տարեկան 218,640.1 հազ․ դրամ․
- տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն՝ 28 շահառուի, տարեկան 11,561.6 հազ․դրամ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծի նպատակն է հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունները։ Ըստ այդմ Նախագծով առաջարկվում է․
- Շահառուների տնային պայմաններում և ցերեկային կենտրոններում խնամքը, ինչպես նաև լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապիստի կողմից, հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման և տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների սոցիալ-վերականգնողական ծառայությունները (այսուհետ՝ սոցիալ վերականգնողական ծառայություններ) 2026 թվականի նոյեմբերի 1-ից մատուցել միայն պետական հավաստագրերի միջոցով։ Դրա արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշումներում՝ նշված որոշումներից հանելով հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված իրավակարգավորումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք կարգավորվելու են Նախագծով։ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվել է 2026 թվականի նոյմեբերի 1-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստագրերի միջոցով ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք նախապատրաստական աշխատանքներ (համագործակցության պայմանագրերի կնքում և այլն), ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական համակարգ, ապահովել այլ տեղեկատվական համակարգերի հետ կապը և այլն։
- Հավաստագրի ստացումը իրականացվելու է միայն առցանց եղանակով, ինչպես իրականացվում է աջակցող միջոցների տրամադրման գոծընթացում։
- Սոցիալական ծառայության տրամադրման համար հիմք է ընդունվելու ԾԱԾ-ը, որտեղ նշվում են այն անհրաժեշտ ծառայությունները, որոնք Շահառուն պետք է ստանա։ Դրա արդյունքում կարիք չի լինելու կրկին դիմելու Ծառայությանը՝ կարիքները գնահատելու և համապատասխան որոշում կայացնելու համար։
- Սահմանվել են Հավաստագրի տրամադրման դիմումի մերժման, ծառայության դադարեցման հիմքերը։
- Սահմանվել է, որ եթե Շահառուի նախընտրած Ծառայության գինը բարձր է Հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա Շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված սոցիալական ծառայությունը` վճարելով արժեքի տարբերությունը: Եթե Հավաստագրի շրջանակներում ձեռք բերված Ծառայության գինն ավելի ցածր է Հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված Ծառայության համար Ծառայություն մատուցողը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:
- Կարգավորվել են ԱՍՀՆ-ի և ծառայություն մատուցողների միջև համագործակցության պայմանագրի կնքման կարգը, պայմանները։
- Սահմանվել են Խնամքի և Սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման չափորոշիչները, ծավալները, ժամկետները՝ հիմք ընդունելո ոլորտային մասնագետների կարծիքները, շուկան և միջազգային փորձը։
- Սոցիալ-վերականգնողական ծառայությունները Նախագծով տրամադրվելու են միայն չափահաս անձանց, քանի որ նման ծառայություններ երեխաներին արդեն իսկ տրամադրվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության ծրագրերի շրջանակներում (ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարօ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի N 34-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N 88-Ն հրամաններ)։
- Սահմանվել է անցումային դրույթներ այն անձանց համար, ովքեր ունեն հաշմանդամության որևէ խումբ և դեռևս չեն անցել ֆունկցիանոլության գնահատում։ Նշված անձինք կշարունակեն ստանալ Նախագծով սահմանված սոցիալական ծառայությունները՝ Հավաստագրի հիման վրա՝ անկախ ծառայությունների անհատական ծրագիր ունենալու հանգամանքից, մինչև ֆունկցիոնալության գնահատման օրը։
- Ակնկալվող արդյունքները․
Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել ստանալու անհրաժեշտ խնամք և սոցիալ վերականգոնղական ծառայություններ՝ իրենց նախընտրած կազմակերպությունում։ Պետական հավաստագրերով ծառայությունների տրամադրումը կապահովի նաև համայնքներում կազմակերպությունների թվի ավելացումը, ծառայությունների մրցակցությունը և որակի բարելավումը։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համագործակցությամբ։
6․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների գների հաշվարկման համար հիմք են ընդունվել գործող դրամաշնորհի պայմանագրերը, ինչպես նաև ուսումնասիրված շուկան, ոլորտային մասնագետների կարծիքները։
Նախատեսվում է Նախագծով նախատեսված սոցիալական ծառայությունները տարեկան տրամադրել հետևյալ թվով անձանց, որոնց թիվը մյուս տարիներ համար կարող է փոփոխվել՝
- ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց տնային պայմաններում խնամքը նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի, իսկ ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց տնային պայմաններում խնամքը՝ առավելագույնը 100 շահառուի․
- ցերեկային կենտրոննեում խնամքը նախատեսվում է տրամադրել 445 շահառուի․
- լոգոպեդի ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի․
- հոգեբանի ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի․
- ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց էրգոթերապիստի ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 50 շահառուի, իսկ ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց՝ առավելագույնը 50 շահառուի․
- հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի․
- տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 30 շահառուի։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր․
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումները հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի 10․3-րդ կետի պահանջներից։