Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

      «___»_____________ 2024 թվականի                                                         N___ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ հաստատված կանոնադրությանմեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 9-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,

2) 12-րդ կետի «դ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ « «դ» և «ե» ենթակետով» բառերը փոխարինել « «դ» և «ե» ենթակետերով» բառերով,

3) 14.4-րդ կետում «կենսաչափական կողմնորոշիչներ» բառերը փոխարինել «կենսաչափական տվյալներ» բառերով,

4) 14.5-րդ կետում «անձնագրային ծառայությունում» և «անձնագրային ծառայություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմնում» և «լիազոր մարմնի» բառերով,

5) 15-րդ կետում «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով,

6) 15.2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով,

7) 19.1-ին կետում «համապատասխան» բառը փոխարինել «լիազոր» բառով,

8) 19.2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․

 ««Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք անձնագիր ստանալու իրավունք ունեն ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), իսկ օտարերկրյա պետությունում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու դեպքում՝ հաշմանդամությունը հավաստող փաատաթուղթը կամ դրա նոտարական կարգով վավերացված պատճենը: Օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրա՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը։»,

9) 21-րդ կետում «ներքին» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը,

10) «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ» Ձև-ում «Անձնագրային ծառայության պետ» բառերը փոխարինել «Անձնագրային և վիզաների վարչության պետ» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                           ք Երևան

  • Обсуждалось

    09.08.2024 - 25.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Паспорта и визы

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 874

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

25.08.2024

Նախագծի 1-ին մասի 8-րդ կետով 19.2 կետը նոր խմբագրությամբ շարադրելը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ։ Կետից հանվում է առաջին նախադասությունը, որով սահմանվում է, որ անգործունակ անձանց դեպքում փաստաթղթերը ներկայացնում և ստանում են օրինական ներկայացուցիչները։ Հանվում է նաև անձի գտնվելու վայր այցելելու միջոցով դիմումների ընդունման հնարավորությունը, իսկ հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի դեպքում՝ կազմակերպության աշխատակազմի կողմից ստացումը։ Առաջարկում ենք պահպանել անգործունակ ճանաչված անձանց օրինական ներկայացուցիչների կողմից փաստաթղթերի ներկայացման և անձնագրի ստացման հնարավորությունը, քանի դեռ պահպանվում է անգործունակության համակարգը։ Երկրորդ նախադասության դեպքում անհրաժեշտ է քննարկել, թե ինչու է պետք քաղաքացիներին այս հնարավորությունը տալ բացառապես 1-ին խմբի հաշմանդամութուն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խոր աստիճան ունենալու դեպքում։ Մասնավորապես՝ պետք է նկատել, որ անձը կարող է ունենալ տեղաշարժման այնպիսի դժվարություն, որը կարող է խոչընդոտել անձի՝ տանից դուրս գալուն՝ ունենալով ֆունկցիոնալության գնահատման ծանր (ոչ խորը) սահմանափակում։ Ուստի, այստեղ կարևորը ոչ թե հաշմանդամության այս կամ այն խումբը (սահմանափակման աստիճանը) ունենալն է, այլև անձամբ դիմելու դժվարությունը կամ անհնարինությունը։ Նոր տարբերակից անհասկանալի է նաև, թե արդյոք ներկայացուցիչները պարտավոր են ունենալ նոտարի կողմից հաստատված լիազորագիր և ինչ լուծում է առաջարկվում դրա անհնարինության դեպքում։ Անհրաժեշտ ենք համարում որոշակի փոփոխություններով պահպանել նաև տվյալ կետի վերջին նախադասությունը՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որ կարող են ունենալ անձինք հոգեբուժական կազմակերպությունում բուժում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք ստանալիս։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ 19.2 կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «19.2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված քաղաքացիների անձնագրերի տրամադրման կամ փոխանակման համար փաստաթղթեր կարող են ներկայացնել և անձնագրերն ստանալ նրանց օրինական ներկայացուցիչները։ Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք առողջական վիճակի կամ ֆիզիկական միջավայրի անմատչելիության պատճառով չեն կարող փաստաթղթեր ներկայացնել կամ անձնագիրը ստանալ ինքնուրույն, իրավունք ունեն հանդես գալու ներկայացուցիչների միջոցով։ Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), իսկ օտարերկրյա պետությունում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու դեպքում՝ հաշմանդամությունը հավաստող փաատաթուղթը կամ դրա նոտարական կարգով վավերացված պատճենը։ Լիազորագիր ներկայացնելու անհնարինության դեպքում անձնագիր ստանալու մասին դիմումն ընդունում է լիազոր մարմինը կամ նրա տարածքային ստորաբաժանումը` այցելելով անձի գտնվելու (բնակվելու) վայր: Հոգեբուժական կազմակերպությունում հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք ստացող քաղաքացիներին անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու համար փաստաթղթերը նախապատրաստում, համապատասխան մարմին է ներկայացնում, ստանում և անձնագիրը քաղաքացուն է փոխանցում տվյալ կազմակերպության աշխատակազմը։»։

Узнать больше