-
6 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մերի Դավթյան 05.03.2018 17:40:23 | Առաջարկում եմ՝ 1․Գլուխ 3-ի Հոդված 2-ում <<հայերենին տիրապետող>> բառերից հետո ավելացնել <<եւ սոցիալական աշխատողի հավաստագիր ունեցող>> բառերը, հակառակ դեպքում ստացվում է, որ մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական աշխատողները կարող են առանց հավաստագրի աշխատել, ինչը հակասում է սույն օրենքի նախագծի դրույթներին (օր․՝ Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետին), առհասարակ ոլորտում նախագծով նախատեսվող փոփոխություններին։ 2․ Նույն խնդիրն առկա է նաեւ սոցիալական սատարողի պարագայում։ Անհրաժեշտ է Գլուխ 3, Հոդված 8-ի 4-րդ կետում ավելացնել <<սոցիալական սատարողի հավաստագիր ունեցող>> բառերը։ | Առաջարկն ընդունվել է, նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը լրացվել են: | |
2 | Տաթևիկ Կարապետյան 06.03.2018 23:48:19 | Նախագծի հիմնավորման տեքստում նշվում է. «Սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության իրականացման նախադրյալները դրվել են ԵՊՀ-ում դեռևս 90-ականների երկրորդ կեսում՝ 6-ամսյա դասընթացների ձևով, իսկ 2003թ.-ից՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվել է «սոցիալական աշխատանք» բաժին», սակայն համաձայն Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքում այլ տվյալներ են նշված․ «ԵՊՀ-ում սոցիալական աշխատանքին վերաբերող դասընթացներ սկսել են դասավանդվել 1988 թ.-ից՝ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնի ուսանողներին: 1996 թվականին կատարվել է առաջին ընդունելությունը «սոցիալական աշխատանք մասնագիտությամբ»: Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հիմնադրվել է 2004 թ.-ին՝դառնալով նորաստեղծ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ամբիոններից մեկը:» Խնդրում ենք, ըստ այդմ վերանայել տեքստը։ Էջի լինքը՝ http://www.ysu.am/faculties/hy/mXbvLNFSoxW49U2snnaXW90VIm/section/structure | Առաջարկն ընդունվել է, նախագծի հիմնավորումը խմբագրվել է: | |
3 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Առաջարկում ենք Նախագծի Հոդված 2-ի 1-ին մասի 1-ին կետը հետևյալ կերպ՝ «1) շահառու` անհատ, ընտանիք, սոցիալական այլ խումբ, համայնք, որին սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից տրամադրվում են սոցիալական ծառայություններ.» , հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական աշխատողի շահառուների թվում կարող է լինել նաև համայնքը։ | Չի ընդունվել, քանի որ պարզ չէ, թե ինչպես կարելի է սոցիալական ծառայություններ տրամադրել համայնքին: | |
4 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Առաջարկում ենք Նախագծի Հոդված 8-ի 5-րդ մասը խմբագրել հետևյալ կերպ՝ «Սոցիալական սատարող կարող է լինել նաև այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և «Սոցիալական սատարող» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած հայերենին տիրապետող և սոցիալական սատարողի հավաստագիր ունեցող գործունակ ֆիզիկական անձը:», «սոցիալական աշխատողի հավաստագիր» և «Սոցիալական աշխատողի» մասնագիտության հատուկ դասընթացներ բառերը համապատասխանաբար փոխարինելով «սոցիալական սատարողի հավաստագիր» և «Սոցիալական սատարող» մասնագիտության հատուկ դասընթացներ բառերով | Չի ընդունվել, քանի որ 8-րդ հոդվածի 5-րդ մասում չկա «սոցիալական աշխատողի հավաստագիր» բառակապակցությունը, իսկ դասընթացը վերաբերում է կոնկրետ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներին: | |
5 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Առաջարկում ենք Հոդված 8-ի 10-րդ մասը՝ Սոցիալական դեպք վարելու իրավունք ունի միայն սոցիալական աշխատողը, նախատեսել 9-րդ հոդվածի 2-րդ մասում, քանի որ խոսքն իրավունքի մասին է։ | Չի ընդունվել, քանի որ խոսքը դեպքի վարման բաղադրիչների մասին է և դրանք առանձին-առանձին որպես իրավունք սահմանելը նպատակահարմար չէ: | |
6 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Առաջարկում ենք Հոդված 9-ի 2-րդ մասում նախատեսել նաև Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի 40-42-րդ հոդվածներում սոցիալական աշխատանքի մասնագետների համար ամրագրված տնային այցելություններ կատարելու ընդհանուր գործառույթը՝ որպես սոցիալական աշխատողի իրավունք: | Չի ընդունվել, քանի որ խոսքը դեպքի վարման բաղադրիչների մասին է և դրանք առանձին-առանձին որպես իրավունք սահմանելը նպատակահարմար չէ: | |
7 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Առաջարկվում է սույն օրենքում կամ Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածում նախատեսել համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի սահմանումը՝ պայմանավորված դրա առանձնահատկություններով: | Չի ընդունվել, քանի որ նպատակահարմար չէ տարանջատել սոցիալական աշխատանք կատարողներին: | |
8 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Հոդված 9-ի 3-րդ մասի 15-րդ կետով մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին նախատեսված է՝ որպես պարտականություն, մինչդեռ սույն նախագծի 27-րդ հոդվածում այն ամրագրված է որպես իրավունք: Ըստ այդմ, առաջարկում ենք հստակեցնել այս դրույթները։ | Չի ընդունվել, քանի որ Հոդված 9-ի 3-րդ մասի 15-րդ կետը կապ չունի վերապատրաստումների հետ: | |
9 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Առաջարկում ենք Հոդված 16-ի 1-ին մասով Պալատի ընդհանուր ժողովի գումարման ժամկետը՝ առնվազն տարին մեկ անգամ, փոխարինել՝ առնվազն երկու տարին մեկ անգամ, պարբերականությամբ, հաշվի առնելով նպատակահարմարության խնդիրը։ | Չի ընդունվել, քանի որ Պալատը հաստատում է տարեկան բյուջե և գործունեության ծրագիր: | |
10 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Առաջարկում ենք Հոդված 22-ի 2-րդ եւ 3-րդ կետերը վերանայել հետեւյալ տեսանկյունից՝ նախ աուդիտ իրականացնող անձի ընտրությունը լիազորել ոչ միայն պալատի վարչությանը, այլ նաեւ լիազոր մարմնին, պարզ չէ, թե 3-րդ կետում սահմանված դրույթի պարագայում արդյոք պալատի անդամներն հնարավորություն ունեն իրենք ընտրել աուդիտ իրականացնող անձին, թե՞ ոչ: | Չի ընդունվել, քանի որ Պալատը անկախ, ինքնակառավարվող մարմին է: | |
11 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Առաջարկում ենք վերանայել Հոդված 23-ի 1-ին կետի ենթակետերն այն տեսանկյունից, որ դրանք իրավազոր են եւ դրանց բովանդակությունը դիտարկվում է որպես հավաստագիր ստանալու համար առանձին պայման: Այսինքն ստացվում է, որ սոցիալական աշխատողի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ անձը, ով ունի անհրաժեշտ կրեդիտային միավորներ: Իսկ այդ դեպքում դա սկզբունքորեն հակասում է նախորդող ենթակետերին եւ նաեւ հարց է առաջանում, թե ինչ կրեդիտային միավորների մասին է խոսքը: Ուստի կամ պետք է այդ պայմանը միավորել նախորդ ենթակետերի այլ պայմանների հետ, կամ 4-րդ ենթակետի բովանդակությունն ավելի մանրամասնել եւ վերաձեւակերպել: Նույնը վերաբերում է նաեւ Հոդված 23-ի 2-րդ եւ 3-րդ կետերին: | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 23-րդ հոդվածը ամբողջությամբ խմբագրվել է` ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացության հիման վրա: | |
12 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Առաջարկում ենք վերանայել եւ վերաձեւակերպել Գլուխ 3-ի Հոդված 8-ի 3-րդ եւ Գլուխ 5-ի Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետերը՝ հաշվի առնելով այն, որ դրանք իրար, ըստ էության, հակասում են, քանի որ առաջինի պարագայում ենթադրվում է, որ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական աշխատողին անհրաժեշտ չէ հավաստագրվել, իսկ երկրորդից հետեւում է, որ հավաստագիր է անհրաժեշտ: Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետն, ըստ էության, գործում է առաջին անգամ հավաստագրվելու դեպքում, այլապես հավաստագրի ժամկետի ավարտից հետո մեխանիկորեն պետք է հավաստագրի ժամկետը երկարաձգվի, ինչը կարծում ենք, ճիշտ չէ, եւ պետք է վերահավաստագրվելու համար կա´մ անհրաժեշտ կրեդիտային միավորներ ունենալ, կա´մ քննություն հանձնել/ատեստացիա անցնել: Հետեւաբար դա կարգավորող դրույթներ եւս պետք է ավելացնել: Վերոնշյալից ելնելով՝ կարիք կա վերանայլու նաեւ Հոդված 8-ի 4-րդ կետը եւ Հոդված 23-ի 2-րդ կետի 1-ին ենթակետը, քանի որ առկա են նույն խնդիրները։ | Չի ընդունվել, քանի որ Նախագծի 23-րդ հոդվածը ամբողջությամբ խմբագրվել է` ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացության հիման վրա: | |
13 | Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 | Սոցիալական աշխատանքի օրենքի Գլուխ 5, հոդված 23 կետ 3-ի համար, որն է <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, առաջարկում ենք ավելացնել կամ-ով ենթակետ, որտեղ կնշվի <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի Սոցիալական աշխատանք մասնագիտության բազային կրթություն և սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն վեց տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, քանի որ ներկայիս կետում բազային կրթությունը չի շեշտվում, ստացվում է, որ մարդը, ով 4 կամ 6 տարի սովորել է և ունի 6 տարվա ստաժ, որը էլի կազմում է վերոնշյալ 10-12 տարի, չի կարող աշխատել սուպերվիզորի պաշտոնում։ | Ընդունվել է մասամբ, նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրվել է: |