The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մերի Դավթյան 05.03.2018 17:40:23 Առաջարկում եմ՝ 1․Գլուխ 3-ի Հոդված 2-ում <<հայերենին տիրապետող>> բառերից հետո ավելացնել <<եւ սոցիալական աշխատողի հավաստագիր ունեցող>> բառերը, հակառակ դեպքում ստացվում է, որ մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական աշխատողները կարող են առանց հավաստագրի աշխատել, ինչը հակասում է սույն օրենքի նախագծի դրույթներին (օր․՝ Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետին), առհասարակ ոլորտում նախագծով նախատեսվող փոփոխություններին։ 2․ Նույն խնդիրն առկա է նաեւ սոցիալական սատարողի պարագայում։ Անհրաժեշտ է Գլուխ 3, Հոդված 8-ի 4-րդ կետում ավելացնել <<սոցիալական սատարողի հավաստագիր ունեցող>> բառերը։ Առաջարկն ընդունվել է, նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը լրացվել են:
2 Տաթևիկ Կարապետյան 06.03.2018 23:48:19 Նախագծի հիմնավորման տեքստում նշվում է. «Սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության իրականացման նախադրյալները դրվել են ԵՊՀ-ում դեռևս 90-ականների երկրորդ կեսում՝ 6-ամսյա դասընթացների ձևով, իսկ 2003թ.-ից՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվել է «սոցիալական աշխատանք» բաժին», սակայն համաձայն Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքում այլ տվյալներ են նշված․ «ԵՊՀ-ում սոցիալական աշխատանքին վերաբերող դասընթացներ սկսել են դասավանդվել 1988 թ.-ից՝ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնի ուսանողներին: 1996 թվականին կատարվել է առաջին ընդունելությունը «սոցիալական աշխատանք մասնագիտությամբ»: Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հիմնադրվել է 2004 թ.-ին՝դառնալով նորաստեղծ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ամբիոններից մեկը:» Խնդրում ենք, ըստ այդմ վերանայել տեքստը։ Էջի լինքը՝ http://www.ysu.am/faculties/hy/mXbvLNFSoxW49U2snnaXW90VIm/section/structure Առաջարկն ընդունվել է, նախագծի հիմնավորումը խմբագրվել է:
3 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Առաջարկում ենք Նախագծի Հոդված 2-ի 1-ին մասի 1-ին կետը հետևյալ կերպ՝ «1) շահառու` անհատ, ընտանիք, սոցիալական այլ խումբ, համայնք, որին սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից տրամադրվում են սոցիալական ծառայություններ.» , հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական աշխատողի շահառուների թվում կարող է լինել նաև համայնքը։ Չի ընդունվել, քանի որ պարզ չէ, թե ինչպես կարելի է սոցիալական ծառայություններ տրամադրել համայնքին:
4 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Առաջարկում ենք Նախագծի Հոդված 8-ի 5-րդ մասը խմբագրել հետևյալ կերպ՝ «Սոցիալական սատարող կարող է լինել նաև այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և «Սոցիալական սատարող» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած հայերենին տիրապետող և սոցիալական սատարողի հավաստագիր ունեցող գործունակ ֆիզիկական անձը:», «սոցիալական աշխատողի հավաստագիր» և «Սոցիալական աշխատողի» մասնագիտության հատուկ դասընթացներ բառերը համապատասխանաբար փոխարինելով «սոցիալական սատարողի հավաստագիր» և «Սոցիալական սատարող» մասնագիտության հատուկ դասընթացներ բառերով Չի ընդունվել, քանի որ 8-րդ հոդվածի 5-րդ մասում չկա «սոցիալական աշխատողի հավաստագիր» բառակապակցությունը, իսկ դասընթացը վերաբերում է կոնկրետ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներին:
5 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Առաջարկում ենք Հոդված 8-ի 10-րդ մասը՝ Սոցիալական դեպք վարելու իրավունք ունի միայն սոցիալական աշխատողը, նախատեսել 9-րդ հոդվածի 2-րդ մասում, քանի որ խոսքն իրավունքի մասին է։ Չի ընդունվել, քանի որ խոսքը դեպքի վարման բաղադրիչների մասին է և դրանք առանձին-առանձին որպես իրավունք սահմանելը նպատակահարմար չէ:
6 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Առաջարկում ենք Հոդված 9-ի 2-րդ մասում նախատեսել նաև Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի 40-42-րդ հոդվածներում սոցիալական աշխատանքի մասնագետների համար ամրագրված տնային այցելություններ կատարելու ընդհանուր գործառույթը՝ որպես սոցիալական աշխատողի իրավունք: Չի ընդունվել, քանի որ խոսքը դեպքի վարման բաղադրիչների մասին է և դրանք առանձին-առանձին որպես իրավունք սահմանելը նպատակահարմար չէ:
7 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Առաջարկվում է սույն օրենքում կամ Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածում նախատեսել համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի սահմանումը՝ պայմանավորված դրա առանձնահատկություններով: Չի ընդունվել, քանի որ նպատակահարմար չէ տարանջատել սոցիալական աշխատանք կատարողներին:
8 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Հոդված 9-ի 3-րդ մասի 15-րդ կետով մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին նախատեսված է՝ որպես պարտականություն, մինչդեռ սույն նախագծի 27-րդ հոդվածում այն ամրագրված է որպես իրավունք: Ըստ այդմ, առաջարկում ենք հստակեցնել այս դրույթները։ Չի ընդունվել, քանի որ Հոդված 9-ի 3-րդ մասի 15-րդ կետը կապ չունի վերապատրաստումների հետ:
9 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Առաջարկում ենք Հոդված 16-ի 1-ին մասով Պալատի ընդհանուր ժողովի գումարման ժամկետը՝ առնվազն տարին մեկ անգամ, փոխարինել՝ առնվազն երկու տարին մեկ անգամ, պարբերականությամբ, հաշվի առնելով նպատակահարմարության խնդիրը։ Չի ընդունվել, քանի որ Պալատը հաստատում է տարեկան բյուջե և գործունեության ծրագիր:
10 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Առաջարկում ենք Հոդված 22-ի 2-րդ եւ 3-րդ կետերը վերանայել հետեւյալ տեսանկյունից՝  նախ աուդիտ իրականացնող անձի ընտրությունը լիազորել ոչ միայն պալատի վարչությանը, այլ նաեւ լիազոր մարմնին,  պարզ չէ, թե 3-րդ կետում սահմանված դրույթի պարագայում արդյոք պալատի անդամներն հնարավորություն ունեն իրենք ընտրել աուդիտ իրականացնող անձին, թե՞ ոչ: Չի ընդունվել, քանի որ Պալատը անկախ, ինքնակառավարվող մարմին է:
11 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Առաջարկում ենք վերանայել Հոդված 23-ի 1-ին կետի ենթակետերն այն տեսանկյունից, որ դրանք իրավազոր են եւ դրանց բովանդակությունը դիտարկվում է որպես հավաստագիր ստանալու համար առանձին պայման: Այսինքն ստացվում է, որ սոցիալական աշխատողի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ անձը, ով ունի անհրաժեշտ կրեդիտային միավորներ: Իսկ այդ դեպքում դա սկզբունքորեն հակասում է նախորդող ենթակետերին եւ նաեւ հարց է առաջանում, թե ինչ կրեդիտային միավորների մասին է խոսքը: Ուստի կամ պետք է այդ պայմանը միավորել նախորդ ենթակետերի այլ պայմանների հետ, կամ 4-րդ ենթակետի բովանդակությունն ավելի մանրամասնել եւ վերաձեւակերպել: Նույնը վերաբերում է նաեւ Հոդված 23-ի 2-րդ եւ 3-րդ կետերին: Չի ընդունվել, քանի որ Նախագծի 23-րդ հոդվածը ամբողջությամբ խմբագրվել է` ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացության հիման վրա:
12 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Առաջարկում ենք վերանայել եւ վերաձեւակերպել Գլուխ 3-ի Հոդված 8-ի 3-րդ եւ Գլուխ 5-ի Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետերը՝ հաշվի առնելով այն, որ  դրանք իրար, ըստ էության, հակասում են, քանի որ առաջինի պարագայում ենթադրվում է, որ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական աշխատողին անհրաժեշտ չէ հավաստագրվել, իսկ երկրորդից հետեւում է, որ հավաստագիր է անհրաժեշտ:  Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետն, ըստ էության, գործում է առաջին անգամ հավաստագրվելու դեպքում, այլապես հավաստագրի ժամկետի ավարտից հետո մեխանիկորեն պետք է հավաստագրի ժամկետը երկարաձգվի, ինչը կարծում ենք, ճիշտ չէ, եւ պետք է վերահավաստագրվելու համար կա´մ անհրաժեշտ կրեդիտային միավորներ ունենալ, կա´մ քննություն հանձնել/ատեստացիա անցնել: Հետեւաբար դա կարգավորող դրույթներ եւս պետք է ավելացնել: Վերոնշյալից ելնելով՝ կարիք կա վերանայլու նաեւ Հոդված 8-ի 4-րդ կետը եւ Հոդված 23-ի 2-րդ կետի 1-ին ենթակետը, քանի որ առկա են նույն խնդիրները։ Չի ընդունվել, քանի որ Նախագծի 23-րդ հոդվածը ամբողջությամբ խմբագրվել է` ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացության հիման վրա:
13 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա 07.03.2018 21:35:14 Սոցիալական աշխատանքի օրենքի Գլուխ 5, հոդված 23 կետ 3-ի համար, որն է <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, առաջարկում ենք ավելացնել կամ-ով ենթակետ, որտեղ կնշվի <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի Սոցիալական աշխատանք մասնագիտության բազային կրթություն և սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն վեց տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, քանի որ ներկայիս կետում բազային կրթությունը չի շեշտվում, ստացվում է, որ մարդը, ով 4 կամ 6 տարի սովորել է և ունի 6 տարվա ստաժ, որը էլի կազմում է վերոնշյալ 10-12 տարի, չի կարող աշխատել սուպերվիզորի պաշտոնում։ Ընդունվել է մասամբ, նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրվել է: