ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը բխում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 39-րդ հոդվածներից և պայմանավորված է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ՝ սոցիալական աշխատանքի կայացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներով: Միաժամանակ, «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N1 հավելվածի 124-րդ կետով:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանում սոցիալական աշխատանքով զբաղվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր օղակներ՝ մասնավորապես սոցիալական աջակցության տարածքային մարմինները, կրթական և բժշկական տարբեր հաստատություններ, ինչպես նաև  հանրապետությունում ներդրված պրոբացիոն ծառայությունը, որոնք ունեն սոցիալական աշխատողներ, բազմաթիվ հասարարակական և (կամ) բարեգործական կազմակերպությունները ևս իրականացնում են սոցիալական աշխատանքին բնորոշ գործառույթներ: Նշված կառույցները համագործակցում են տարբեր դոնոր կազմակերպությունների հետ, որոնց աջակցությամբ սոցիալապես անապահով և (կամ) խոցելի աձանց, խմբերի հետ աշխատանքում կիրառվում են ոչ նույնական մոտեցումներ, որոնք երբեմն կարող են հակասել իրար կամ չբխել ՀՀ կառավարության որդեգրած՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ներդրվող, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի գործառնության քաղաքականությունից:

Վերհիշյալ համակարգի գոծառնությունը նշանակում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվող սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության, սոցիալական համագործակցության ցանցի միջոցով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական խմբին այսուհետ՝ շահառու) իր սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների համախմբված փաթեթի տրամադրում:

Հանրապետությունում այս տեսանկյունից, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համատեքստում ներկայումս սոցիալական աշխատանք իրականացնող կառույցների կողմից իրականացվող գործողություները համակարգված չեն, դժվարություններ կան համաձայնեցված գործողություններ կազմակերպելու առումով:

Սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության իրականացման նախադրյալները դրվել են ԵՊՀ-ում դեռևս 90-ականների երկրորդ կեսում՝ 6-ամսյա դասընթացների ձևով, իսկ 2003թ.-ից՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվել է «սոցիալական աշխատանք» բաժին: Հարկ է նշել, որ ներկայումս վեց տարբեր բուհեր արդեն իրականացնում են նշված մասնագիտական կրթությունը:

Սակայն, պրակտիկ դաշտում առավելապես ընդգրկված են այլ մասնագիտական կրթություն ունեցող, վերապատրաստումներ անցած պրակտիկ աշխատողներ:

Ներկայումս, ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 39-րդ հոդվածներով սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Այս աշխատանքներն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը՝ սոցիալական ապաշտպանության ոլորտում գործող պետական կազմակերպությունների (պատվիրակած լիազորություն իրականացնող) սոցիալական աշխատողների համար: Այս դասընթացներից դուրս են մնում կրթական և բժշկական տարբեր հաստատությունների, ինչպես նաև  հանրապետությունում ներդրված պրոբացիոն ծառայության, բազմաթիվ հասրարակական և (կամ) բարեգործական կազմակերպությունների սոցիալական աշխատողները:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական խմբին) այդ իրավիճակից իր ինքնուրույն դուրս գալու անհնարինության դեպքում: Կյանքի դժվարին իրավիճակը պայմանավորվում է ամենատարբեր հանգամանքներով` աղքատություն, հաշմանդամություն, երկարատև հիվանդություն, գործազրկություն, խնամառությունից զրկում, բռնություն ընտանիքում, մեկուսացում, անտեսում և այլն: Նման իրավիճակում գտնվող շահառուների հետ աշխատելու համար անհրաժեշտ են լայն գիտելիքներ և հմտություններ` պլանավորում, կառավարում, տեղեկությունների հավաքագրում, կոնֆլիկտների կառավարում, ցանցային աշխատանք (բանակցությունների վարում) և այլն:

Սոցիալական աշխատողի շահառուները պայմանավորված իրենց սոցիալական խնդիրների առանձնահատկություններով կարիք ունեն նեղ մասնագիտական օգնության՝ մասնավորապես տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների հետ տարվող աշխատանքներ: Ընդ որում եթե հաշվի առնենք հաշմանդամության հնարավոր տեսակները՝ տեղաշարժման դժվարություններ ունեցող (սայլակով տեղաշարժվող կամ տարիքով պայմանավորված դժվարություններ), հաղորդակցման խնդիրներ՝ չտեսնող կամ չլսող շահառուներ, ակնհայտ է նրանց հետ տարվելիք աշխատանքների բազմազանությունը: Եթե հաշվի առնենք նաև վերոհիշյալ շահառուների տարիքային  տարբերությունը՝ երեխա, թե չափահաս, հաշմադամության պատճառական կապը, դրա ձեռք բերման պայմանները, նրա ընտանիքի առկայությունը կամ բացակայությունը և այլն, ակնհայտ է նրանցից յուրաքանչյուրի հետ տարվելիք աշխատանքի առանձնահատկությունները:

Այսպիսով, սոցիալական աշխատողների վերապատրաստումները պետք է կրեն շարունակական բնույթ, իրականանցվեն տարբեր ձևերով (առկա, հեռաուսուցում, փորձի փոխանակում և այլն), ինչպես նաև բովանդակությամբ համապատասխանեն սոցիալական աշխատանքի արդի զարգացումներին և նորարարական մոտեցումներին:

Պահանջվող գիտելիքներն ու հմտությունները տրվում են սոցիալական աշխատանքի մասնագիտական ուսուցման (շարունակական մասնագիտական զարգացման) միջոցով: Շարունակական մասնագիտական զարգացման՝ համապատասխան կրեդիտային միավորների հավքագրման, մեխանիզմները, գրեթե, բացակայում են:

Սոցիալական աշխատողն այն հազվագյուտ մասնագետներից է, որին վերապահված է կատարել տնային այցելություն, իմանալ, ճանաչել շահառուի խիստ անձնական տվյալներ (պահպանելով դրա գաղտնիությունը), համատեղ աշխատանքի միջոցով իր շահառուին ուղղորդել կյանքում, տրամադրել խորհրդատվություն՝ ամենաբազմազան խնդիրների, դրանց լուծմանն ուղղված որոշումներ ընդունելու նպատակով, որոնք հնարավոր է լինեն ճակատագրական տվյալ անձի համար: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը հնարավոր է շահառուի համար առաջացնի անդառնալի անցանկալի փոփոխություններ: Արդյո՞ք սոցիալական աշխատողի մոտեցումը եղել է պոֆեսիոնալ, այն համապատասխանել է սոցիալական աշխատանքի ստանդարտներին, հարցերի պատասխանը հնարավոր կլինի տալ միայն բարձր որակավորում, անհրաժեշտ աշխատանքային փորձ ունեցող մասնագետների խմբի կողմից, որը կդիտարկվի վերջնական  գնահատական՝ համապատասխան վճիռ կայացնելու համար՝ լինի գործատուի, թե դատարանի կամ այլ ատյանի կողմից:

ՀՀ-ում, առայժմ, հաստատված չեն սոցիալական աշխատանքի ստանդարտները (համապատասխանում է «սոցիալական աշխատանք» մասնագիտության պահանջներին), ինչպես նաև գոյություն չունի սոցիալական աշխատանքի մասնագետների տվյալների մասին մեկ միասնական հարթակ, որը հնարավորություն կտա գտնել համապատասխան մասնագետներին:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատանքի ստանդարտներ, սոցիալական աշխատողների մասնագիտական վարքագծի միասնական պահանջներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ անձնակազմ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատանքի մասնագետներ»՝ «սոցիալական աշխատող» և «սոցիալական սատարող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորովում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ ինքնակառավարվող մի ինստիտուտ՝  սոցիալական աշխատանքի մասնագետների պալատ, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները:

Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որակավորման կրեդիտային սանդղակի հիման վրա, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը:

Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատողի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի կազմավորման հետ կապված հարաբերությունները: Ուսումնասիրված միջազգային փորձի արդկյունքներով պարզվել է, որ առնվազն Եվրոպական 13 երկրներ ունեն սոցիալական աշխատանքի ոլորտը կարգավորող մարմին(ներ) և/կամ մասնագիտական մարմին (Ռումինիա, Իռլանդիա, Սլովենիա, Կիպրոս, Դանիա, Բուլղարիա, Էստոնիա, Ֆինլանդիա և այլն):

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծի մշակման աշխատանքներում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը, սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան և սոցիալական աշխատանքով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտ հիմքեր կստեղծվեն սոցիալական աշխատանքի կայացման և պրոֆեսիոնալ աշխատակազմի ձևավորման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

--------------------------------------------------------------------------------------------------------------

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------- 

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում:

 

 

  • Обсуждалось

    20.02.2018 - 07.03.2018

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

20.02.2018 12:10

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13064

Принт

Предложения

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

07.03.2018

Սոցիալական աշխատանքի օրենքի Գլուխ 5, հոդված 23 կետ 3-ի համար, որն է <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, առաջարկում ենք ավելացնել կամ-ով ենթակետ, որտեղ կնշվի <<Սուպերվիզորի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի Սոցիալական աշխատանք մասնագիտության բազային կրթություն և սոցիալական ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն վեց տարվա փորձ և հանձնել է սուպերվիզորի հավաստագրման քննություն>>, քանի որ ներկայիս կետում բազային կրթությունը չի շեշտվում, ստացվում է, որ մարդը, ով 4 կամ 6 տարի սովորել է և ունի 6 տարվա ստաժ, որը էլի կազմում է վերոնշյալ 10-12 տարի, չի կարող աշխատել սուպերվիզորի պաշտոնում։

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

07.03.2018

Առաջարկում ենք վերանայել եւ վերաձեւակերպել Գլուխ 3-ի Հոդված 8-ի 3-րդ եւ Գլուխ 5-ի Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետերը՝ հաշվի առնելով այն, որ  դրանք իրար, ըստ էության, հակասում են, քանի որ առաջինի պարագայում ենթադրվում է, որ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական աշխատողին անհրաժեշտ չէ հավաստագրվել, իսկ երկրորդից հետեւում է, որ հավաստագիր է անհրաժեշտ:  Հոդված 23-ի 1-ին կետի 1-ին ենթակետն, ըստ էության, գործում է առաջին անգամ հավաստագրվելու դեպքում, այլապես հավաստագրի ժամկետի ավարտից հետո մեխանիկորեն պետք է հավաստագրի ժամկետը երկարաձգվի, ինչը կարծում ենք, ճիշտ չէ, եւ պետք է վերահավաստագրվելու համար կա´մ անհրաժեշտ կրեդիտային միավորներ ունենալ, կա´մ քննություն հանձնել/ատեստացիա անցնել: Հետեւաբար դա կարգավորող դրույթներ եւս պետք է ավելացնել: Վերոնշյալից ելնելով՝ կարիք կա վերանայլու նաեւ Հոդված 8-ի 4-րդ կետը եւ Հոդված 23-ի 2-րդ կետի 1-ին ենթակետը, քանի որ առկա են նույն խնդիրները։

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

07.03.2018

Առաջարկում ենք վերանայել Հոդված 23-ի 1-ին կետի ենթակետերն այն տեսանկյունից, որ դրանք իրավազոր են եւ դրանց բովանդակությունը դիտարկվում է որպես հավաստագիր ստանալու համար առանձին պայման: Այսինքն ստացվում է, որ սոցիալական աշխատողի հավաստագիր կարող է ստանալ այն գործունակ անձը, ով ունի անհրաժեշտ կրեդիտային միավորներ: Իսկ այդ դեպքում դա սկզբունքորեն հակասում է նախորդող ենթակետերին եւ նաեւ հարց է առաջանում, թե ինչ կրեդիտային միավորների մասին է խոսքը: Ուստի կամ պետք է այդ պայմանը միավորել նախորդ ենթակետերի այլ պայմանների հետ, կամ 4-րդ ենթակետի բովանդակությունն ավելի մանրամասնել եւ վերաձեւակերպել: Նույնը վերաբերում է նաեւ Հոդված 23-ի 2-րդ եւ 3-րդ կետերին:

Узнать больше