«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
« » _____________ 2024 թվականի
N - Ն
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ) ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Հաստատել՝ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) եվ ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:
ՆԱԽԱՐԱՐ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի 2024 թվականի
____________ ___-ի N ___-Ն Հրաման
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ) ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:
- Կինեմատոգրաֆիայի ազգային մարմին է համարվում Հայաստանի կինոյի հիմնադրամը:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությունը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):
- Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը կազմվում է յոթ անդամից, որում ընդգրկվում են`
1) լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
4) կինեմատոգրաֆիայի ոլորտի չորս մասնագետ (այդ թվում` օտարերկրյա)՝ մրցութային կարգով։
- Սույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` 3 տարի ժամկետով հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել 7-րդ կետում սահմանած կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների գնահատման չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն:
- Կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների գնահատման չափանիշներն են.
չափորոշիչի նկարագրություն |
միավոր |
Ունի կինոպրոդյուսերական մասնագիտական կրթություն կամ մեդիաբիզնեսի կառավարման ղեկավար պաշտոնի առնվազն 5 տարվա փորձ |
4 |
Ստացել է կինոփառատոնի մրցանակ. |
4 |
Համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է |
4 |
Ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ |
4 |
Միավորների ընդհանուր թիվը |
16 |
Միավորների պարտադիր նվազագույն շեմը |
8 |
- Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի կամ աշխատակցի մերձավոր ազգակից կամ խնամի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող):
- Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է գործադիր կամ օրենսդիր մարմնի ներկայացուցչի մերձավոր ազգակցական կամ խնամի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող):
- Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընտրությանը մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
4) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.
5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.
7) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրը (առնվազն 10 էջ):
8) 2 լուսանկար` 3x4 չափսի.
9) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:
- 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը 3 օրինակից ներկայացվում են Նախարարություն՝ մրցույթի անցկացման մասին հայտարարելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվում:
- Նախարարությունը պաշտոնապես հայտարարում է մրցույթ՝ հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար։ Հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքում և տարածվում է առցանց մամուլում:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի մրցույթի հայտերը ընդունվում են մրցույթի հայտարարման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի կինոյի հիմնադրամի կանոնադրությամբ:
- Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 30 աշխատանքային օր առաջ Նախարարություն, սույն հավելվածի պահանջներին համապատասխան, առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:
- Նախարարությունը, հիմք ընդունելով խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, սույն կարգի պահանջներին համապատասխան, 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է խորհրդի կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման առկայության դեպքում` մերժում է խորհրդի կազմում առաջարկված տվյալ անձի թեկնածությունը:
- «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում, հոգաբարձուների խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի տարիքով ավագ անդամը:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաց քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի կանոնադրության:
- Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում ձայների մեծամասնությունը, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:
- Նոր քվեարկության արդյունքում ևս հոգաբարձուների խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
- Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից առաջադրված և հոգաբարձուների խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված (քվեարկության բաց կամ փակ ձևը որոշում է հոգաբարձուների խորհուրդը) քարտուղարը:
- Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին երկու անգամ` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- Նախարարությունը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում հայտարարում է մրցույթ՝ գործադիր տնօրենի ընտրության համար:
- Հայտարարությունը հրապարակվում է Նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական կայքերում և տարածվում է առցանց մամուլում:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի մրցույթի հայտերը ընդունվում են մրցույթի հայտարարման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվում:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենը նշանակվում է 3 տարի ժամկետով:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն սահմանված է 37-րդ կետում:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը առաջին երեք տարիների ընթացքում չի կարող մասնակցել Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի մրցույթում:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի մրցույթի հայտերի ընդունման ավարտից հետո ձևավորվում է մրցութային հանձնաժողով:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի մրցույթային հանձնաժողովը բաղկացած է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ղեկավարներից կամ նրանց կողմից լիազորված մեկական ներկայացուցիչներից և հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացող կինեմատոգրաֆիայի չորս մասնագետից:
- Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ քվեարկությանը մասնակցող անդամների ձայների առնվազն երկու երրորդը, եթե քվեարկությանը մասնակցել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Եթե քվեարկության արդյունքներով մրցույթի մասնակիցներից որևէ մեկը չի ստանում ձայների առնվազն երկու երրորդը, ապա անց է կացվում նոր քվեարկություն առնվազն 2 ձայն ստացած մրցույթի մասնակիցների միջև: Նոր քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ քվեարկությանը մասնակցող անդամների ձայների առնվազն երկու երրորդը, եթե քվեարկությանը մասնակցել է Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի գնահատման չափանիշներն են.
№ |
չափորոշիչի նկարագրություն |
միավոր |
1. |
Ունի արվեստի ոլորտում բարձրագույն կրթություն և ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ |
4 |
2. |
Ունի կինեմատոգրաֆիայի ոլորտի բարձրագույն կրթություն և ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ |
4 |
3. |
տիրապետում է անգլերեն լեզվին և ունի IELTS հավաստագիր (IELTS քննության արդյունքը առնվազն 7 միավորի): |
4 |
4. |
Տիրապետում է պաշտոնից բխող պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերին (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, մեդիա ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր). |
4 |
5. |
ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման և կառավարման հմտություններ. |
4 |
6. |
կազմակերպության բարեփոխման և զարգացման ծրագիր մշակելու կարողություն (ներկայացրել է կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման իրատեսական ծրագիրն) |
4 |
7. |
պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և հանրության հետ հաղորդակցության, բանակցություններ վարելու, հրատապ և պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություններ. |
4 |
8. |
ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. |
4 |
9. |
հանրային և միջանձնային հաղորդակցության ունակություններ. |
4 |
|
Միավորների ընդհանուր թիվը |
36 |
|
Միավորների պարտադիր նվազագույն շեմը |
18 |
- Սույն հավելվածի 36-րդ կետի 4-րդ և 5-րդ չափանիչների համար անցկացվում է քննություն, որի հարցաշարը պատրաստում է Ժամանակակից արվեստի վարչությունը:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն կարող է ընտրվել 36-րդ սահմանված չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած գործադիր տնօրենի պաշտոնի երեք հավակնորդներից այն թեկնածուն, որի` կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրն արժանանում է խորհրդի հավանությանը:
- Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությանը մաս-նակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
4) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.
5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.
7) ներկայացնում է հանրային և միջանձնային հաղորդակցության ունակությունների կիրառման արդյունքում սեփական փորձով ձեռք բերված պայմանավորվածությունների օրինակները (փաստարկված)
8) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիր (առնվազն 10 էջ).
9) 2 լուսանկար` 3x4 չափսի.
10) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:
11) անգլերեն լեզվի իմացության IELTS հավաստագիր, որի ընդհանուր արդյունքը կազմում է նվազագույնը 7 միավոր:
- Փաստաթղթերը 1 օրինակից ներկայացվում են Ազգային մարմին՝ մրցույթի անցկացման մասին հայտարարելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվում:
Ձև N 1
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ
_____________________________ -ին
(անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ
Խորհրդի անդամի մրցույթին մասնակցելու վերաբերյալ
Դիմումատուի անունը, ազգանունը
_________________________________________________________
Հաշվառման հասցեն
_________________________________________________________
Հեռախոսահամարը, էլ. հասցեն
_________________________________________________________
Կից փաստաթղթերը՝
1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն |
______ թերթ, |
2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն |
______ թերթ, |
3. ինքնակենսագրություն |
______ թերթ, |
4. ուղեկցող նամակ |
______ թերթ, |
5. հայտարարություն |
______ թերթ, |
6. անգլերեն լեզվի իմացության IELTS հավաստագիր |
______ թերթ, |
7. այլ փաստաթղթեր |
______ թերթ, |
8. 2 լուսանկար` 3x4 սմ չափսի, |
|
Ընդամենը ________ թերթ:
Դիմող |
___________________ (անունը, ազգանունը) |
___________________ (ստորագրությունը) |
__________________ (օրը, ամիսը, տարեթիվը) |
Ձև N 2
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Անունը, հայրանունը, ազգանունը |
|
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
|
Ծննդյան վայրը, երկիրը |
|
Հաշվառման բնակավայրը |
|
Մշտական բնակավայրը |
|
Քաղաքացիությունը |
|
Ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել) |
|
|
|
Օտար լեզուների իմացությունը. |
|
Օտար լեզուների իմացությունը. |
|
|
|
Ուսումնառությունը, կրթությունը. |
|
|
|
Աշխատանքային գործունեությունը. |
|
|
|
Տեսալսողական մեդիայի և մշակույթի ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը. |
|
|
|
Վերապատրաստումները. |
|
|
|
Այլ տեղեկություններ. |
|
|
|
Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում հաղորդել մրցութային հանձնաժողովին |
|
|
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային հասցեն |
|
Փոստային հասցեն |
|
Անհատական բլոգը կամ համացանցային էջը (առկայության դեպքում) |
|
___________________ (ստորագրությունը) |
___________________ (լրացնողի անունը, ազգանունը) |
___________________ (օրը, ամիսը, տարեթիվը) |
Ձև N 3
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
______________________________________________________________________________ -ի
անունը, ազգանունը և հայրանունը
Ղեկավարվելով «Կինեմատոգրաֆիայի մասին» oրենքի դրույթներով՝ հայտնում եմ հետևյալը՝
- Հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի
- 2. Տիրապետում եմ գրական հայերենին
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չեմ)
- 4. սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն չունեմ
- կուսակցությունների ղեկավար մարմնի անդամ և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում
- մասնավոր կինոընկերության հիմնադիր չեմ հանդիսանում
- չեմ տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.
- ինձ օրենքի համաձայն չի արգելվել որոշակի պաշտոններ զբաղեցնել.
- նախորդ 3 տարվա ընթացքում չեմ եղել սնանկանալու պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
- Հայաստանի Հանրապետության նախագահ և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում.
- Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում.
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում.
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում.
Սույնով հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տեղեկատվությունը և փաստաթղթերը ամբողջական են, ճշգրիտ են և համապատասխանում են իրականությանը:
___________________ (ստորագրությունը) |
___________________ (լրացնողի անունը, ազգանունը) |
___________________ (օրը, ամիսը, տարեթիվը) |
-
Обсуждалось
30.07.2024 - 14.08.2024
-
Тип
Приказ
-
Область
Культура
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 970
Принт