Հիշել նախագիծը

«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«      » _____________ 2024 թվականի

 

N       - Ն

 

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ) ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը.

 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 

 

  1. Հաստատել՝ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) եվ ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

 

 

 

                   ՆԱԽԱՐԱՐ                                        Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ                                          

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2024 թվականի

____________  ___-ի N ___-Ն Հրաման

 

 

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ) ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:
  2. Կինեմատոգրաֆիայի ազգային մարմին է համարվում Հայաստանի կինոյի հիմնադրամը:

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությունը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):
  2. Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով:
  3. Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:
  4. Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը կազմվում է յոթ անդամից, որում ընդգրկվում են`

1) լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

4) կինեմատոգրաֆիայի ոլորտի չորս մասնագետ (այդ թվում` օտարերկրյա)՝ մրցութային կարգով։

  1. Սույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` 3 տարի ժամկետով հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել 7-րդ կետում սահմանած կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների գնահատման չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն:
  2. Կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների գնահատման չափանիշներն են.

չափորոշիչի նկարագրություն

միավոր

Ունի կինոպրոդյուսերական մասնագիտական կրթություն կամ մեդիաբիզնեսի կառավարման ղեկավար պաշտոնի առնվազն 5 տարվա փորձ

4

Ստացել է կինոփառատոնի մրցանակ. 

4

Համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է

4

Ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ

4

Միավորների ընդհանուր թիվը

16

Միավորների պարտադիր նվազագույն շեմը

8

 

 

  1. Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի կամ աշխատակցի մերձավոր ազգակից կամ խնամի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող):
  2. Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է գործադիր կամ օրենսդիր մարմնի ներկայացուցչի մերձավոր ազգակցական կամ խնամի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող):
  3. Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընտրությանը մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

4) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).

6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.

7) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրը (առնվազն 10 էջ):

8) 2 լուսանկար` 3x4 չափսի.

9) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:

  1. 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը 3 օրինակից ներկայացվում են Նախարարություն՝ մրցույթի անցկացման մասին հայտարարելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվում:
  2. Նախարարությունը պաշտոնապես հայտարարում է մրցույթ՝ հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար։ Հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքում և տարածվում է առցանց մամուլում:
  3. Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի մրցույթի հայտերը ընդունվում են մրցույթի հայտարարման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում:
  4. Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի կինոյի հիմնադրամի կանոնադրությամբ:
  5. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 30 աշխատանքային օր առաջ Նախարարություն, սույն հավելվածի պահանջներին համապատասխան, առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:
  6. Նախարարությունը, հիմք ընդունելով խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, սույն կարգի պահանջներին համապատասխան, 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է խորհրդի կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման առկայության դեպքում` մերժում է խորհրդի կազմում առաջարկված տվյալ անձի թեկնածությունը:
  7. «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում, հոգաբարձուների խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:
  8. Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի տարիքով ավագ անդամը:
  9. Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաց քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի կանոնադրության:
  10. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում ձայների մեծամասնությունը, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:
  11. Նոր քվեարկության արդյունքում ևս հոգաբարձուների խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
  12. Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից առաջադրված և հոգաբարձուների խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված (քվեարկության բաց կամ փակ ձևը որոշում է հոգաբարձուների խորհուրդը) քարտուղարը:
  13. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին երկու անգամ` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Նախարարությունը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում հայտարարում է մրցույթ՝ գործադիր տնօրենի ընտրության համար:
  2. Հայտարարությունը հրապարակվում է Նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական կայքերում և տարածվում է առցանց մամուլում:
  3. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:
  4. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի մրցույթի հայտերը ընդունվում են մրցույթի հայտարարման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվում:
  5. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենը նշանակվում է 3 տարի ժամկետով:
  6. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում:
  7. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն սահմանված է 37-րդ կետում:
  8. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը առաջին երեք տարիների ընթացքում չի կարող մասնակցել Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի մրցույթում:
  9. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի մրցույթի հայտերի ընդունման ավարտից հետո ձևավորվում է մրցութային հանձնաժողով:
  10. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի մրցույթային հանձնաժողովը բաղկացած է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ղեկավարներից կամ նրանց կողմից լիազորված մեկական ներկայացուցիչներից և հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացող կինեմատոգրաֆիայի չորս մասնագետից:
  11. Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ քվեարկությանը մասնակցող անդամների ձայների առնվազն երկու երրորդը, եթե քվեարկությանը մասնակցել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Եթե քվեարկության արդյունքներով մրցույթի մասնակիցներից որևէ մեկը չի ստանում ձայների առնվազն երկու երրորդը, ապա անց է կացվում նոր քվեարկություն առնվազն 2 ձայն ստացած մրցույթի մասնակիցների միջև: Նոր քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ քվեարկությանը մասնակցող անդամների ձայների առնվազն երկու երրորդը, եթե քվեարկությանը մասնակցել է Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
  12. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի գնահատման չափանիշներն են.

չափորոշիչի նկարագրություն

միավոր

1.

Ունի արվեստի ոլորտում բարձրագույն կրթություն և ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ

4

2.

Ունի կինեմատոգրաֆիայի ոլորտի բարձրագույն կրթություն  և ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ

4

3.

տիրապետում է անգլերեն լեզվին և ունի IELTS հավաստագիր (IELTS քննության արդյունքը առնվազն 7 միավորի):

4

4.

Տիրապետում է պաշտոնից բխող պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերին (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, մեդիա ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

4

5.

ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման և կառավարման հմտություններ.

4

6.

կազմակերպության բարեփոխման և զարգացման ծրագիր մշակելու կարողություն (ներկայացրել է կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման իրատեսական ծրագիրն)

4

7.

պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և հանրության հետ հաղորդակցության, բանակցություններ վարելու, հրատապ և պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություններ.

4

8.

ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4

9.

հանրային և միջանձնային հաղորդակցության ունակություններ.

4

 

Միավորների ընդհանուր թիվը

36

 

Միավորների պարտադիր նվազագույն շեմը

18

 

  1. Սույն հավելվածի 36-րդ կետի 4-րդ և 5-րդ չափանիչների համար անցկացվում է քննություն, որի հարցաշարը պատրաստում է Ժամանակակից արվեստի վարչությունը:
  2. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն կարող է ընտրվել 36-րդ սահմանված չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած գործադիր տնօրենի պաշտոնի երեք հավակնորդներից այն թեկնածուն, որի` կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրն արժանանում է խորհրդի հավանությանը:
  3. Հայաստանի կինոյի հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությանը մաս-նակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

4) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).

6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.

7) ներկայացնում է հանրային և միջանձնային հաղորդակցության ունակությունների կիրառման արդյունքում սեփական փորձով ձեռք բերված պայմանավորվածությունների օրինակները (փաստարկված)

8) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիր (առնվազն 10 էջ).

9) 2 լուսանկար` 3x4 չափսի.

10) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:

11) անգլերեն լեզվի իմացության IELTS հավաստագիր, որի ընդհանուր արդյունքը կազմում է նվազագույնը 7 միավոր:

  1. Փաստաթղթերը 1 օրինակից ներկայացվում են Ազգային մարմին՝ մրցույթի անցկացման մասին հայտարարելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվում:

 

 

Ձև N 1

 

Հեռուստատեսության և ռադիոյի

 հանձնաժողովի նախագահ

_____________________________ -ին
(անունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Խորհրդի անդամի մրցույթին մասնակցելու վերաբերյալ

 

Դիմումատուի անունը, ազգանունը

_________________________________________________________

 

Հաշվառման հասցեն

_________________________________________________________

 

Հեռախոսահամարը, էլ. հասցեն

_________________________________________________________

 

Կից փաստաթղթերը՝

 

 1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն

 ______ թերթ,

 2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն

  ______ թերթ,

 3. ինքնակենսագրություն

  ______ թերթ,

 4. ուղեկցող նամակ

  ______ թերթ,

 5. հայտարարություն

  ______ թերթ,

 6. անգլերեն լեզվի իմացության IELTS հավաստագիր

  ______ թերթ,

 7. այլ փաստաթղթեր

  ______ թերթ,

 8. 2 լուսանկար` 3x4 սմ չափսի,

 

 

Ընդամենը ________ թերթ:

 

 

 Դիմող

 ___________________

(անունը, ազգանունը)

___________________

(ստորագրությունը)

__________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

 

Ձև N 2

 

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

        

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

Ծննդյան վայրը, երկիրը

 

Հաշվառման բնակավայրը

 

Մշտական բնակավայրը

 

Քաղաքացիությունը

 

Ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել)

 

 

 

Օտար լեզուների իմացությունը.
Բանավոր.
նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ կամ բավարար, կամ լավ

 

Օտար լեզուների իմացությունը.
Գրավոր.
նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ կամ բավարար, կամ լավ

 

 

 

Ուսումնառությունը, կրթությունը.
թվել կրթօջախները, տարիները, մասնագիտացումները

 

 

 

Աշխատանքային գործունեությունը.
թվել աշխատավայրերը, փորձագիտական աշխատանքը, տարիները, պաշտոնները

 

 

 

Տեսալսողական մեդիայի և մշակույթի ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը.
թվել հիմնարկները կամ կազմակերպությունները, տարիները, մասնագիտացումները

 

 

 

Վերապատրաստումները.
թվել տարիները, ծրագրերը, մասնակցության կարգավիճակը

 

 

 

Այլ տեղեկություններ.
գիտական հոդվածներ, մենագրություններ, պետական, կառավարական և այլ պարգևներ: Հնարավորության դեպքում նշել համացանցային հղումներ

 

 

 

Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում հաղորդել մրցութային հանձնաժողովին

 

 

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային հասցեն

 

Փոստային հասցեն

 

Անհատական բլոգը կամ համացանցային էջը (առկայության դեպքում)

 

 

 ___________________

(ստորագրությունը)

___________________

(լրացնողի անունը, ազգանունը)

___________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

______________________________________________________________________________ -ի

անունը, ազգանունը և հայրանունը

 

Ղեկավարվելով «Կինեմատոգրաֆիայի մասին» oրենքի դրույթներով՝ հայտնում եմ հետևյալը՝

 

  1. Հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի
  2. 2. Տիրապետում եմ գրական հայերենին
  3. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չեմ)
  4. 4. սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն չունեմ
  5. կուսակցությունների ղեկավար մարմնի անդամ և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում
  6. մասնավոր կինոընկերության հիմնադիր չեմ հանդիսանում
  7. չեմ տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.
  8. ինձ օրենքի համաձայն չի արգելվել որոշակի պաշտոններ զբաղեցնել.
  9. նախորդ 3 տարվա ընթացքում չեմ եղել սնանկանալու պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
  10. Հայաստանի Հանրապետության նախագահ և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում.
  11. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում.
  12. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում.
  13. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և նրա հետ փոխկապակցված անձ չեմ հանդիսանում.

 

Սույնով հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տեղեկատվությունը և փաստաթղթերը ամբողջական են, ճշգրիտ են և համապատասխանում են իրականությանը:

 

 ___________________

(ստորագրությունը)

___________________

(լրացնողի անունը, ազգանունը)

___________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

  • Քննարկվել է

    30.07.2024 - 14.08.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 964

Տպել