Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ 442-րդ հոդվածի 5-րդ մասում «հրատարակել» բառը փոխարինել «սահմանել» բառով։

Հոդված 2. Օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

 «§5. Էներգամատակարարում, խմելու ջրի մատակարարում, ջրահեռացում (կեղտաջրերի մաքրում) և ապօրինի սպառում»

Հոդված 3. Օրենսգրքի 550-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 550.  Էներգամատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) պայմանագրեր, ապօրինի սպառում

  1. Էներգամատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) պայմանագրերի ձևի, դրանց կնքման (ժամկետի երկարաձգման), փոփոխման, լուծման, պայմանագրերով նախատեսվող պատասխանատվության, ինչպես նաև էներգիամատակարարմանը, խմելու ջրի մատակարարմանն ու ջրահեռացմանն (կեղտաջրերի մաքրման) առնչվող մատակարար-սպառող այլ իրավահարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով ճյուղային օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում՝ պայմանագրերի օրինակելի ձևերով։
  2. Սույն հոդվածում նշված պայմանագրերով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (սույն օրենսգրքի 17 հոդվածի 2-րդ կետ)։
  3. Ապօրինի սպառման դեպքում սպառված էներգիայի քանակը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով։»։

Հոդված 4. Օրենսգրքի 551-560-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած։

    Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    23.07.2024 - 07.08.2024

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие, Водное хозяйство

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2179

Принт