«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ 442-րդ հոդվածի 5-րդ մասում «հրատարակել» բառը փոխարինել «սահմանել» բառով։
Հոդված 2. Օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«§5. Էներգամատակարարում, խմելու ջրի մատակարարում, ջրահեռացում (կեղտաջրերի մաքրում) և ապօրինի սպառում»․
Հոդված 3. Օրենսգրքի 550-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 550. Էներգամատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) պայմանագրեր, ապօրինի սպառում
- Էներգամատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) պայմանագրերի ձևի, դրանց կնքման (ժամկետի երկարաձգման), փոփոխման, լուծման, պայմանագրերով նախատեսվող պատասխանատվության, ինչպես նաև էներգիամատակարարմանը, խմելու ջրի մատակարարմանն ու ջրահեռացմանն (կեղտաջրերի մաքրման) առնչվող մատակարար-սպառող այլ իրավահարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով ճյուղային օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում՝ պայմանագրերի օրինակելի ձևերով։
- Սույն հոդվածում նշված պայմանագրերով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (սույն օրենսգրքի 17 հոդվածի 2-րդ կետ)։
- Ապօրինի սպառման դեպքում սպառված էներգիայի քանակը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով։»։
Հոդված 4. Օրենսգրքի 551-560-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
23.07.2024 - 07.08.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման, Ջրային տնտեսություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2184
Տպել