Добавить в избранное

Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին

«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։

ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համկարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:

Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում տոմսային համակարգը, որում առկա տեղեկատվությունը անհամատեղելի է իրականության հետ, քանի որ գովազդի ցուցադրման պատճառով ֆիլմերի մեկնարկի ժամը տատանվում է 15-20 րոպեով, միաժամանակ կարգավորված չեն գովազդի շահույթից ֆիլմին հատկացվող չափաբաժինները:

Կինոարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճեներ քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին:

«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի տեղեկության ավտոմատացված հավաքագրման միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կընձեռի տեղական և օտարերկրյա շահառուներին վերլուծել ազգային ֆիլմերի պահանջարկը և ցուցադրություններից ստացված եկամուտները, կարգավորել պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը, և շահառու կազմակերպությունների համար շուկայական իրավահարաբերությունները:

  • Продолжительность

    16.07.2024 31.07.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 298

Принт

Предложения

Լաուրա Կարապետյան

18.07.2024

Նախագծի 12-րդ կետում երևի վրիպակ է և պետք է լինի 11...

Լաուրա Կարապետյան

18.07.2024

Մի տեսակ համ կողմ եմ, համ էլ դեմ: Բոքս օֆիսի բաց տվյալները բոլոր երկրներում սովորական երևույթ է և ցավում եմ, որ մինչ այսօր մենք չունենք նման հարթակ: Ողջունում եմ նախարարության նախաձեռնությանը: Կողմ եմ կինոարդյունաբերության խթանման գործընթացին, սակայն դեմ եմ հեռուստատեսության ու գովազդի ներկայությանը այս նախագծում: Ուսումնասիրելով հասկացա, որ դա գալիս է մայր օրենքից, բայց միևնույն է դա սխալ է: Կարծում եմ, որ դուք, որպես օրենսդիր պիտի փոխեք օրենքը և դուրս բերեք հեռուստատեսությունը և գովազդը: Ու դրան կա լուրջ հիմնավորում: Կինոթատրոնային և հեռուստատեսային ցուցադրության ձևաչափերը և մոտեցումները տարբեր են: Կինոթատրոնը բոքս օֆիսով է ցուցադրում ֆիլմերի «վարկանիշը», թեմայի պահանջված լինելը, գաղափարի գնահատականը դրամով, իսկ հեռուստատեսությունը չափում է ֆիլմերի ռեյթինգը դիտումների հարցումով: Ու սկզբունքորեն օրենքում սխալ է նշված: Համարում եմ, որ պետք է այս նախագծում անհրաժեշտ է ավելացնել, որ առաջացնում է օրենքի փոփոխում և դուրս բերվի հեռուստատեսությունը: Նույնը վերաբերում է գովազդին: Եթե ազգային ֆիլմի արտադրողը այդքան վստահ է իր ֆիլմում, ապա ինչու է գովազդից գումար պահանջում: Կաշխատի ֆիլմը՝ կաշխատի կինոթատրոնը: Իսկ այսօր «ազգային» ֆիլմերը մենակ կինոթատրոնի անունի շնորհիվ են տեսանելի դառնում, մի հատ էլ գովազդից գումար են ուզում քամել: Խդրում եմ հանել շեշտել հեռուստատեսության և գովազդի դուրս բերման անհրաժեշտությունը և նախաձեռնել օրենքի փոփոխում:

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .